Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով մասնակցել է Իտալիայի դեմ ընկերական խաղին, խոսել է Իկեր Կասիլյասի հետ մրցակցության մասին հիմնական կազմում հայտնվելու համար:
«Ուրախ եմ, որ խաղային ժամանակ եմ ստացել ու լավ խաղ ցուցադրել: Կասիլյասի հետ առողջ մրցակցություն է: Մարզիչը կորոշի, թե ով պետք է խաղա: Խոսում ենք Իսպանիայի ու աշխարհի պատմության լավագույն դարպասապահներից մեկի մասին: Այստեղ եմ, որպեսզի ցուցադրեմ, թե ինչի եմ ունակ»,- անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Football Espana»-ն: