Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Լոնդոնում արքայադուստր Դիանայի մահվան 20-րդ տարելիցին նվիրված հուշահամալիր-այգի կբացվի

$
0
0

Լոնդոնի Քենսինգտոնի պալատում նախատեսվում է հուշահամալիր-այգի կառուցել` Ուելսի արքայադուստր Դիանայի մահվան 20-ամյակի կապակցությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը` այգին, որը դեռևս կառուցման նախնական փուլում է գտնվում, չորրորդն է Լոնդոնում, որը նվիրված է արքայադուստր Դիանայի հիշատակին:


Այգու կառուցումը նախաձեռնել են նրա որդիները` արքայազններ Ուիլյամն ու Հարին: Իսկ կառուցման աշխատանքներով զբաղվում է «Պատմական թագավորական պալատներ» բարեգործական կազմակերպությունը, որը այգեպանի թափուր աշխատատեղի հայտարարություն է տվել:


Արքայադուստր Դիանան զոհվել է Փարիզում 1997-ի օգոստոսի 31-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>