Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԵՏՄ նախարար Կարինե Մինասյանն ու ՌԴ Կապի նախարարը քննարկել են ԵՏՄ թվային տարածք ստեղծելու հարցեր

$
0
0

Եվրասիական տնտեսական միությունում նախարար Կարինե Մինասյանն այսօր   Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ քննարկել է ԵՏՄ տարածքում ընդհանուր թվային տարածք ստեղծելուն առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է   ԵՏՄ մամուլի ծառայությունը:

 

Կողմերը քննարկել են  ԵՏՄ-ում թվային օրակարգի տարբեր ուղղություններ, այս թվում`  թվային շուկաներին, ինտեգրացիոն գործընթացների թվային արդիականացմանը,  թվային հարթակին ու ենթակառուցվածքներին վերաբերող: Քննարկվել են նաև տրանսսահմանային վստահության ու տնտեսությունների մի շարք ոլորտներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ստանդարտացման առնչվող խնդիրներ:


«Մեզ անհրաժեշտ է ընտրված ընդհանուր  ավտոմատացված գործընթացների հենքի վրա արագորեն  գործարկել համագործակցությունը, ինչպես նաև պիլոտային ծրագրերում` վերացնել   տեխնիկական և կանոնակարգային հարցերը, ինչը կստեղծի ինտեգրացիայի հարցում նոր արդյունքներ և ԵՏՄ  թվային ընդհանուր տարածքի համար` նոր հեռանկարներ»,- ասել է Կարինե Մինասյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>