Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին 90 րոպե խաղացել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Չիլիի դեմ խաղում (2:1):
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողն ամբողջ հանդիպման ընթացքում ոչ մի հարված չի կատարել դարպասին:
Նման բան տեղի է ունեցել առաջին անգամ հավաքականում ու ակումբում անցկացրած վերջին 117 խաղում,- տեղեկացնում է «ESPN»-ը: