Լոնդոնի Շորեդիչ շրջանում շոկոլադե ժամանակավոր բար են բացել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` այն ստացել է If Carlsberg Did Chocolate Bars անվանումը:
Արտասովոր բարում գարեջուրը մատուցում են կաթնային շոկոլադից պատրաստված ուտելի բաժակներով:
Հաստատությունում առկա են ավանդական բրիտանական փաբի բոլոր տարրերը` մեծ բար, տեգեր, ինչպես նաև պատվերով պատրաստված շոկոլադե հեռուստացույց: Փաբի ստեղծման համար 3 ամիս և մոտ կես տոննա շոկոլադ է պահանջվել: