Ֆրանսիական ՊՍԺ-ու Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հնարավոր է կարիերան շարունակի իտալական «Նապոլիում»,- տեղեկացնում է «TMW»-ը:
Նեապոլցիների ղեկավարությունը դիմել է 34-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներին՝ առաջարկելով տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Իբրահիմովիչին վճարել շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: