Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենին օրենք է ստորագրել, որով այն ծնողները, ովքեր չեն պատվաստի իրենց երեխաներին, կազատազրկվեն 6 ամսով, գրում է bbc.com-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ այս օրենքը թույլ կտա կառավարությանը հասնել իր նշանակետին, այն է՝ հնարավորինս շատ պատվաստել երեխաներին հիվանդություններից` հատկապես պոլիոմելիթից և մինինգիտից:
2015թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել էր, որ ամեն ծնված 1000 երեխայից 70 չի հասցնի ապրել մինչև 5 տարեկան: