Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Մայր Աթոռը շարունակում է մնալ այդ կարծիքին․ Մուշեղ եպիսկոպոսը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու՝ Մայր Աթոռի հայտարարության մասին

$
0
0

Ուրախալի է, որ այսքան հավատացյալներ ուխտի են եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, և հաճելի է տեսնել յուրաքանչյուրիդ այստեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ի աջակցություն Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի իրականացվող ակցիային, ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Մայր Աթոռի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող ակցիաների վերաբերյալ, Մուշեղ եպիսկոպոսը պատասխանեց․ «Մայր Աթոռը մշտապես իր կարծիքը հայտնել է նման երևույթների վերաբերյալ, դատապարտել է ու կարևորություն չի տվել»։

Լրագրողի այն հարցին՝ Մայր աթոռը շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վանական խորհրդի ատենապետը պատասխանեց․ «Մայր Աթոռը շարունակում է աղոթել, Մայր Աթոռը իր հայտարարություններն արել է ժամանակին ու շարունակում է մնալ նույն կարծիքին»։


Կյանքից հեռացել է ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը

$
0
0

80 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին հղումով:

Ավելի ուշ Լեբեդևի մահվան մասին տեղեկությունը հրապարակվել է նաև ՌԴ Գերագույն դատարանի կայքում։

Նշվում է, որ Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահը մահացել է փետրվարի 23-ին։

Լեբեդևը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 14-ին Մոսկվայում։ Նա 1989 թվականից ՌԽՖՍՀ գերագույն դատարանի նախագահն էր, իսկ 1991 թվականից՝ Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահը։

«Փակ շուկայի» դիմացի գետնանցումը ողողվել է ջրով, քաղաքացիների տեղաշարժն արգելվել է

$
0
0

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, արդեն 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ծառայողները Մաշտոցի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Փակ շուկայի» դիմացի գետնանցումում հատուկ տեխնիկայի միջոցով հեռացնում են գետնանցումն ամբողջությամբ ողողած ջուրը: 

Այս պահին նշված հատվածով քաղաքացիների տեղաշարժը արգելվում է, քանի որ ջուրը շարունակում է իր հոսքը:

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին վագոն-տնակ է այրվել

$
0
0

Փետրվարի 24-ին, ժամը 10:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին այրվում է տաղավար։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։40-ին, մարվել ՝ 12։16-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 12 քմ։

Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-29-ին

$
0
0

Էջմիածնի Մայր Տաճարն այս տարի վերաօծվելու է։ Այս մասին հաջակցություն Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի իրականացվող ակցիայի ժամանակ հայտնեցին հոգևորականները։

«Ուրախ ավետիս ունեմ ամենքիդ հայտնելու․ որոշում կայացվեց, որ այս տարվա սեպտեմբերի 28-ին և 29-ին պիտի կատարվի յուրաքանչյուրիս համար այդքան սպասված Մայր Տաճարի վերաօծումը և սրբալույս Մյուռոնի օրհնությունը։ Փառք տանք Աստծուն, որ հետաձգման առիթներ չլինեն»,-հայտնեցին հոգևոր հայրերը։

Նշենք` ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել էին, որ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաև Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Հաղորդվել է, որ ժողովականները նաև այցելել են Մայր Տաճար և ծանոթացել հիմնանորոգության ընթացքին։ Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ անդամներն արձանագրել են, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները ավարտական փուլում են։ Որոշվել է Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի և Վարագա Ս. Խաչի տոներին։

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է. Ստոլտենբերգ

$
0
0

Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում։ Այս մասին հաղորդում է «РБК-Украина»-ն՝ մեջբերելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի՝ հեռուստամարաթոնի ժամանակ ուկրաինացիներին ուղղված ուղերձից:

Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին արդեն «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի։

«ՌԴ նախագահ Պուտինը սկսեց այս պատերազմը, քանի որ ցանկանում էր փակել ՆԱՏՕ-ի դռները և Ուկրաինայից խլել սեփական ուղին ընտրելու իրավունքը։ Բայց նա հասավ լրիվ հակառակ արդյունքի։ Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում։ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին, դա ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»- ի հարց է», - ասել է Ստոլտենբերգը։

Ֆերմերները ներխուժել են Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառ՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը

$
0
0

Ֆրանսիացի ֆերմերների մի խումբ ներխուժել է Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառ՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի նախատեսված այցից առաջ: 

Այս մասին հայտնում է France 24-ը։

Տոնավաճառում տասնյակ ոստիկանների բախվելով՝ ֆերմերները սուլել են և բղավել անվայելուչ խոսքեր, պահանջել Մակրոնի հրաժարականը։

Բախումների ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մեկ մարդու: 

Հռոմի պապը չեղարկել է շաբաթ օրվա հանդիպումները թեթև հարբուխի պատճառով

$
0
0

Հռոմի պապը չեղարկել է շաբաթ օրվա հանդիպումները թեթև հարբուխի պատճառով։

Հայտնում է Vaticannews-ը։

87-ամյա հովվապետը շաբաթ օրերին մշտապես հանդիպում է պաշտոնական և մասնավոր անձանց հետ։

Հիշեցնենք, որ Սրաբազան քահանայապետը չեղարկել էր դեկտեմբերին նախատեսված ուղևորությունը Դուբայի COP28-ին մասնակցելու համար՝ գրիպի և թոքերի բորբոքման հետեւանքով։


Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը. կան վիրավորներ

$
0
0

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ 34-ամյա Դավիթ Ա.-ի վարած BMW մակնիշի և 36-ամյա Վլադիմիր Ս.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  

 

Լոնդոնի դատարանը կալանք է դրել ադրբեջանցի պատգամավորի ու նրա կնոջ՝ 39 մլն ֆունտ արժողությամբ 22 անշարժ գույքի վրա

$
0
0

Լոնդոնի Բարձր դատարանը փետրվարի 23-ին կալանք է դրել ադրբեջանցի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևին ու նրա կնոջը պատկանող 39 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 22 անշարժ գույքի վրա:

Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության կենտրոնի (OCCRP) հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Ֆեյզիևը և նրա կինը կասկածվում են ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների հաշվին գույք ձեռք բերելու համար: Կալանքի տակ վերցված օբյեկտների թվում են Լոնդոնում մի քանի բնակարաններ և այլ անշարժ գույք:

Փորձագետների գնահատականներով՝ Ֆայզիևի և նրա ընտանիքի անդամների անունով գրանցված անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 63 մլն դոլար: Նշվում է, որ 2023 թվականի հունիսին Լոնդոնի դատարանը սառեցրել է այդ անշարժ գույքը Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) հայցի հիման վրա:

Այս գործով դատավարությունն արդեն ավարտվել է: Դատարանի որոշմամբ՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ են սառեցվել Ֆայզիևի և նրա ընտանիքի անդամների լոնդոնյան բանկերում ունեցած հաշիվների վրա:

Գործակալությունից հայտնել են, որ իրենց տրամադրության տակ կան համոզիչ ապացույցներ, որ Ֆեյզիևի սեփականությունը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով:

Սյունիքում ԱԱԾ սահմանապահ ջոկատի 5 նոր ուղեկալ է բացվել․ Աբազյանը շրջայց է կատարել զորամասում (տեսանյութ)

$
0
0

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այցելել է ՀՀ սահմանապահ զորքերի N ջոկատ եւ մասնակցել սահմանապահ ջոկատի նորակառույց 5 ուղեկալների եւ դրանց կից սպայական կացարանների շահագործման հանձնելու բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արմեն Աբազյանն իր խոսքում նշել է, որ տարծաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է սահմանի ձգվածությունը:  Եթե դրան ավելացվի նաեւ սահմանային ռիսկերի ողջ սպեկտորը՝ նարկոթրաֆիկից մինչեւ ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչեւ մաքսանենգություն, ապա սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայական է: 

Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանային ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, անհրաժեշտ պարագաներով: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները համալրվում են տարբեր տեսակի ժամանակակից միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր եւ դիտման կետեր:  ԱԱԾ տնօրենը շրջայց է կատարել, ծանոթացել պայմաններին:

Արևմտյան առաջնորդները ժամանել են Կիև

$
0
0

Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության երկրորդ տարելիցի կապակցությամբ Կիև են ժամանել Արևմտյան առաջնորդները՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրուն, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Արևմտյան առաջնորդների այցին նախորդել է ռուսական ուժերի օդային հարձակումները, որոնց հետևանքով Օդեսայում առնվազն մեկ մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։ Օդեսայի նահանգապետ Օլեգ Կիպերի խոսքով՝ փրկարարները շարունակում են փլատակների մաքրման աշխատանքները՝ ողջ մնացածներին դուրս բերելու նպատակով:

Ռուսական կողմն, իր հերթին, հաղորդում է ուկրաինական ուժերի հարվածների մասին։ Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Լիպեցկի շրջանի պողպատի գործարանին, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Ըստ Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովի՝ տուժածներ չկան։

ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերություն

$
0
0

ԱՄՆ-ն իր պատժամիջոցային ցուցակներում ներառել է 16 թուրքական ընկերություն։

Reuters-հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ առևտրի նախարարությունը։

Նշվում է, որ ցուցակում են հայտնվել արտաքին առևտրի, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների, զբոսաշրջության ոլորտներում աշխատող ընկերությունները:

Ընկերությունների մեծ մասը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել, գտնվում են Ստամբուլում, երկուսը գործում են Անկարայում և Անթալիայում:

Հիմնականում մասնագիտանում են համակարգչային սարքավորումների, առևտրի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում:

Էկոնոմիկայի նախարարի թեկնածուն Գևորգ Պապոյանն է․ ՔՊ-ն հավանության է արժանացրել

$
0
0

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։

Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել

$
0
0

Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել մինչև 2024-ի ամառվա սկիզբը։ 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Գաղափարն այն է, որ մինչև ամառ նախարարական մակարդակով համաժողով կազմակերպվի, որը կարող է բացել դեպի խաղաղություն տանող գործընթացը»,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում ասել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը։

Նախարարի խոսքով ՝ միջոցառումն անհրաժեշտ է ուղի գտնելու համար, որը վաղ թե ուշ կարող է ապահովել Ռուսաստանի ընդգրկումը:

Նա նշել է, որ Շվեյցարիայի խորհրդաժողովին Ռուսաստանի մասնակցության հույսը բավականին փոքր է:

Կասիսը պատմել է, որ այդ թեմայով խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ով ասել է, որ դուռը միշտ բաց է լուրջ առաջարկների համար։

Շվեյցարիայի ԱԳ նախարարը միաժամանակ խոստովանել է, որ երկընտրանքն այն է, թե որքանով է մյուսների համար ընդունելի այն, ինչը լուրջ է համարում Ռուսաստանը:

Ինյացիո Կասիսը պնդում է, որ Շվեյցարիան փորձում է կարգավորման ուղղությամբ քայլ կատարել:

Նրա կարծիքով՝ Ուկրաինայում խաղաղության հարցում տեղաշարժ չկա, ինչը ցույց տվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որին նա մասնակցում էր:


«Հաղթելու ենք»․ Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել

$
0
0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Գոստոմելի օդանավակայանից, որտեղից երկու տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, փաստացի մեկնարկեց պատերազմը, առաջին մարտերը՝ ուկրաինական բանակի և ռուս դեսանտայինների միջև։

«Հենց այստեղից պետք է սկսվեր այն «Կիևն ու Ուկրաինան 3 օրում»։ Երկու տարի առաջ այստեղ մենք թշնամական դեսանտին դիմավորեցինք կրակով։ Երկու տարի անց այստեղ դիմավորում ենք մեր բարեկամներին ու գործընկերներին», - հայտարարել է Զելենսկին՝ հավաստիացնելով՝ «հաղթելու ենք»։

Մենք մոտ էինք Գվարդիոլային և Մեսսիին թիմ հրավիրելուն․ Խետաֆեի նախագահ

$
0
0

«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը պատմել է, թե ինչպես է ակումբը ժամանակին մոտ եղել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային թիմ հրավիրելուն, որն այն ժամանակ մարզում էր «Բարսելոնայի» երկրորդ թիմը:

«Սա այն ժամանակ էր, երբ մենք խաղում էինք եվրոպական մրցաշարերում: Վիճակահանությանը մասնակցում էր Չիկի Բեգիրիստայնը (այդ ժամանակ «Բարսելոնայի» մարզական տնօրենը): Նա ինձ ասաց, որ իրենք մտածում են հաջորդ տարի Լաուդրուպին «Բարսայի» մարզիչ նշանակելու մասին: Ես պատասխանեցի. «Ուրեմն ես թիմ կհրավիրեմ Գվարդիոլային»:

Մինչ դա տեղի կունենար, ես խոսեցի Գվարդիոլայի հետ, նա պատրաստ էր գալ: Նա կհաստատի իմ խոսքերը»,- Տորեսի խոսքերն է մեջբերում COPE-ը:

Բացի այդ, ըստ Տորեսի, «Խետաֆեն» ծրագրել էր վարձակալել կատալոնացիների նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Մենք հանդիպեցինք Ժոան Լապորտայի հետ: Այդ պահին մարզիչը զանգահարեց նրան և ասաց, որ Մեսսին խաղաժամանակ կստանա, քանի որ նրանց խաղացողներից մեկը վնասվածք ունի։ Բայց մենք մոտ էինք»,- նշել է Տորեսը։

Գվարդիոլան «Բարսելոնայի» առաջին թիմը գլխավորել է 2008 թվականի ամռանը։ Նույն մրցաշրջանում կատալոնացիները թրեբլ են նվաճել՝ հաղթելով Լա Լիգայում, Իսպանիայի գավաթիի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում։

Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային զինամթերքի համար կտրամադրի ավելի քան 300 միլիոն դոլար

$
0
0

Մեծ Բրիտանիան նախատեսում է 2025 թվականին 311 միլիոն դոլար ծախսել հրետանային զինամթերքի արտադրության մատակարարման շղթաների ձեռքբերման և ընդլայնման վրա՝ Ուկրաինայի պաշարներն ավելացնելու համար:

Ըստ «Ինտերֆաքս»-ի,  այս մասին  հայտնել են բրիտանական կառավարության գրասենյակից:

Մամուլի հաղորդագրության մեջ, ի թիվս այլնի, նշվում է, որ Մեծ Բրիտանիան շուրջ  10 տարի միջազգային աջակցություն է ցուցաբերել  Ուկրաինայի Զինված ուժերին:

Ըստ աղբյուրի՝ 2015 թվականից ի վեր երկրում վերապատրաստվել են ավելի քան 60 հազար ուկրաինացի զինվորականներ, ընդհանուր առմամբ՝ 2022 թվականից ի վեր Լոնդոնը Կիևին հատկացրել է գրեթե 15,2 միլիարդ դոլար ՝ տնտեսական, հումանիտար և ռազմական օգնության համար:

Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

$
0
0

Իրանի Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 11: 04-ին Ֆինի շրջանում, խորությունը՝ 21 կիլոմետր։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

ՀԱՊԿ ԽՎ-ից միայն ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ ներկա չեն Բելառուսի ընտրություններին

$
0
0

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ներկայացուցիչները Բելառուսի խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ չեն եկել։

Ռիա Նովոստիին ասել է ՀԱՊԿ ԽՎ համակարգող Ալիշեր Էրբաևը։

«ՀԱՊԿ դիտորդները ներկա են գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա լինեին նման հասարակական-քաղաքական միջոցառմանը, բայց դա իրենց ընտրությունն է»,- ասել է Էրբաևը։

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>