Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Մբապեն հատուկ հարկային արտոնություններ կստանա, եթե տեղափոխվի Մադրիդի Ռեալ

$
0
0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ըստ ԶԼՄ-ների վերջին տեղեկությունների արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ և առաջիկա ամռանը կմիանա թիմին, հարկային հատուկ արտոնություններ կստանա։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Հաղորդվում է, որ Մադրիդի համայնքը (CAM) ներկայացրել է օրենք, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից, ըստ որի այն մարզիկները, ովքեր կմիանան մադրիդյան ցանկացած թիմի, կազատվեն գանձվող հարկերի 20%-ի վճարումից, որոնք նախատեսված են թե՛ ֆինանսական գործարքների, թե՛ անշարժ գույքի գնման պարագայում։

Այս արտոնությունից օգտվելու համար մարզիկը պետք է վերջին հինգ տարում բնակված չլինի Իսպանիայում։


Ռեալ Սոսյեդադը պարտվեց Վիլյառեալին․ Զախարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով

$
0
0

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ պարտվեց «Վիլյառեալին» 1:3 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սանտի Կոմեսանյան, և մեկ գոլ խփեց Ալեքսանդր Սորլոտը։ Տանտերերի միակ գոլը խփեց Միկել Մերինոն։

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնարկային կազմում էր։ 72-րդ րոպեին ֆուտբոլիստը մրցակցի պաշտպան Երսոն Մոսկերայի հետ բախման արդյունքում վնասեց աջ ձեռքը և փոխարինվեց։ Զախարյանի փոխարեն խաղադաշտ մտավ հարձակվող Շերալդո Բեկերը։

«Վիլյառեալը» 29 միավորով բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնական, «Ռեալ Սոսյեդադը» 40 միավորով 6-րդն է։

Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն` Թավրիզում հյուպատոսության բացման մասին

$
0
0

Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ–ն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Հայտնում ենք, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Հետագա զարգացումների վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով կիրազեկի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտնել էր Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու շուրջ համաձայնության ձեռքբերման մասին՝ հույս հայտնելով, որ 2024 թվականի առաջին շաբաթների ընթացքում ականատես կլինեն դրա բացման պաշտոնական արարողությանը։

«Մենք դրական ենք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումը, կարևորում ենք երկու երկրների միջև պետական ու մասնավոր սեկտորների միջև համագործակցության զարգացումը», - հավելել էր նա։ 

Առաջարկվում է հստակեցնել պետության սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ կառավարության և պետգույքի կոմիտեի իրավասությունները. «Փաստ»

$
0
0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել Հողային օրենսգրքում և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում: Նախագծերով առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգերով։

Ներկայումս գործող կարգավորումների համաձայն, ըստ էության, պետական սեփականություն հանդիսացող հողերի սեփականատեր հանդիսանում է պետությունը, սակայն զրկված է օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք տնօրինելու և տիրապետելու հնարավորությունից, և ըստ էության, հողամասերի հանրային օգտակարության բարձրացման կամ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։

Բացի այդ, ներկա պահին պետական մարմինների տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված հողամասեր, որոնց գծով Կառավարությունը՝ ի դեմս Կոմիտեի, համապատասխան լիազորություններ չունենալու պատճառով, չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում՝ անհատույց օգտագործման կամ նվիրատվության տրամադրում։ Կոմիտեն միաժամանակ նշում է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ հստակեցնել պետության սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ Կառավարության և Կոմիտեի իրավասությունները, քանի որ գործող օրենսդրությամբ պետության սեփականությունը հանդիսացող հողերի օտարման, ինչպես նաև նվիրաբերության իրավասությունը պատկանում է վերջիններիս։

Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

Փաշինյանը փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել. «Փաստ»

$
0
0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ոչ միայն Փաշինյանի թիմակիցների մեծ մասը, այլև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է հիանալի գիտակցում, որ մի կողմից՝ նոր Սահմանադրության ընդունման թեման, հակազգային այլ քայլերը, երկրի անվտանգային լուրջ սպառնալիքները առաջիկայում լուրջ դիմադրության են արժանանալու և բավական թափով արշավներ են սկսվելու իր դեմ, մյուս կողմից՝ իր վարկանիշը գնալով նվազում է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Վերջինիս ամենաթարմ վկայությունն էր Մյունխենում իբր «հայ համայնքի» հետ խղճուկ հանդիպումը, երբ չէին կարողացել տեղի հայությանը համոզել՝ ներկա գտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը:

Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես ընդունված է ասել, «երրորդ ուժի» ի հայտ գալու դեպքում իշխանությունը պահելու որևէ շանս չի ունենա: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա առաջարկել է իր սատելիտ, «քպակից» քաղաքական ուժերին՝ ակտիվանալ ու զբաղեցնել այդ «երրորդ ուժի» բաց դաշտը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը փորձում է լցնել այդ վակուումը՝ սեփական գրպանային ուժերի միջոցով»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Երևանում գործող «12» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, կան ձերբակալվածներ

$
0
0

Փետրվարի 16-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տերյան փողոցի 89 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Տերյան փողոցի 91 հասցեում գործող «12» ակումբում 4 քաղաքացի լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քաշքշել, հարվածներ և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նշված ակումբի անվտանգության աշխատակիցների հասցեին, որից հետ նրանցից մեկն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է փողոցին կից մայթին և առաջ գալով հարվածել է միջադեպը հարթել փորձող քաղաքացիներից մեկին՝ այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: 

Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչներ 43-ամյա Սուրեն Հ․-ին  և 43-ամյա Կառլեն Ն․-ին և բաժին են հրավիրել անվտանգության աշխատակիցներ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Կարապետ Ղ․-ն և  հարվածից տուժած Երևանի բնակիչ 42-ամյա Սերգեյ  Բ․-ն:

Ոստիկանների ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան  վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսանդր Հ․-ն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրում. «Հրապարակ»

$
0
0

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք՝ մյունխենյան հանդիպումից հետո Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտան բաց առճակատման փուլ, ինչն Արեւմուտքի պահանջն է եղել. վերջնականապես կողմնորոշվեք՝ մեզ հե՞տ եք, թե՞ Ռուսաստանի։

Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում իրագործել է այդ պահանջը՝ հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, եւ Ռուսաստանն անցած տարվա սեպտեմբերին հեղաշրջման փորձ է արել Հայաստանում։ Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արեւմուտքը նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետագա պաշտոնավարման ոչ նպատակահարմարության հարցն է առաջ քաշել։

Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ նրան համարում են ռուսական ազդեցության գործիչ եւ կասկածներ ունեն, որ Գրիգորյանը խոչընդոտում է Արեւմուտքի պլանները Հայաստանում։

Սակայն Մհեր Գրիգորյանին առհասարակ ՔՊ-ում «սվոյ» չեն համարում եւ կարծում են, որ նրան պետք է իրենց թիմակցով փոխարինել, բայց արժանի փոխարինող չեն գտնում։ Հատկապես լարված են Գրիգորյանի եւ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանի հարաբերությունները:

ԱԺ-ում ասում են, որ Մհեր Գրիգորյանն այնպիսի նախագծեր է լոբբինգ անում, որոնք սպասարկում են փողատերերի խավերին։ Եվ չնայած Մհեր Գրիգորյանին հեռացնելու ցանկություն շատերն ունեն, սակայն կառավարության աղբյուրները կարծում են, որ քիչ հավանական է նրա ազատումը, քանի որ նա հմուտ ֆունկցիոներ է, բացի այդ՝ կարեւոր ֆունկցիա է իրականացնում` դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովը ղեկավարելով»:

Մանրամասները՝ այստեղ։

2023-ին դատախազները 3 անգամ ավելի շատ գործ են ուղարկել դատարան. ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները

$
0
0

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 23-ին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզի դատախազություն՝ 2023 թվականի աշխատանքներն ամփոփելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քննարկմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության,  Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

 Մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել 2023 թվականի ընթացքում Վայոց ձորի մարզի դատախազության կատարած աշխատանքները, որոնք վերաբերել են կոռուպցիոն և այլ հանցագործությունների քննությանը, դատարանում մեղադրանքի պաշտպանությանը, պետական (համայնքային) շահերի պաշտպանությանը, քաղաքացիների դիմումներին տրված ընթացքներին և այլն:

2023 թվականի ընթացքում Վայոց ձորի մարզում արձանագրվել է հանցագործության 420 դեպք` 2022 թվականի 422 դեպքի դիմաց: Նախորդ տարի մարզում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 94 դեպք (2022 թվականին՝ 137 դեպք), պետական իշխանության դեմ ուղղված հանցագործության 74 դեպք (2022 թվականին` 47 դեպք):

4.4%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը, 8.5%-ով աճել են հասարակական անվտանգության և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, 0.7%-ով՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:

2023 թվականին արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 2 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 3 դեպքի դիմաց:

2022 թվականին արձանագրված բնակարանային գողության 15 դեպքի դիմաց՝ 2023 թվականին արձանագրվել է 5 դեպք. բացահայտումը՝ 40%։

2023 թվականին արձանագրվել են ընտրակաշառք տալու 1, վստահված գույքը իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հափշտակելու 1, փողերի լվացման 1, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու 10 դեպք:

2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական վարույթ՝ 67 անձի վերաբերյալ (2022 թվականին` 24 գործ (վարույթ)` 78 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել և ավարտվել է 42 քրեական գործ՝ 46 անձի նկատմամբ: 2023 թվականին արդարացման դատավճիռ չի կայացվել:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության և կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտներում:

Մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելուց հետո, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում Արարատի կայազորի զինվորական դատախազության կատարած աշխատանքները:

Կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում Արարատի կայազորի զինվորական դատախազության սպասարկման տարածքում և զորամասերում արձանագրվել է 253 դեպք՝ 2022 թվականի 592 դեպքի դիմաց: Արձանագրվել է նվազում 339 դեպքով կամ 57,2%-ով: 592 դեպքից 231-ը պարունակել է առերևույթ հանցագործության հատկանիշներ: 231 առերևույթ հանցագործություններից 128-ը եղել են զինվորական, իսկ 103-ը` այլ հանցագործություններ:

2023 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 6 դեպք (2022 թվականին՝ 9), որոնց հետևանքով մահացել է 1 քաղաքացիական անձ և 5 զինծառայող (4-ը՝ ծառայության հետ կապված, 1-ը` ծառայության հետ չկապված դեպքերով)։

2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 145 քրեական վարույթ՝ 199 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 49 քրեական գործ (վարույթ)՝  60 անձի վերաբերյալ):

Գլխավոր  դատախազը ՀՀ զինվորական դատախազի, մարզի կայազորի դատախազի և ՊՆ ռազմական ոստիկանության գործընկերների հետ քննարկել է զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, կարգապահության, բանակում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հետ կապված մի շարք հարցեր:


Խնամքով թաքցվել է, թե ԶՈւ-ում ատեստացիայի մասնակիցների քանի տոկոսն է դրական ստացել․ Տիգրան Աբրահամյան

$
0
0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև։ 

«ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է, որ Զինված ուժերում ատեստավորման գործընթացին մասնակցել է 5800 զինծառայող:

Նույն զեկույցում նշվում է, որ

ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-ից 470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է։

Ամեն ինչ, միգուցե, դրական կթվար կամ ուրախության առիթ լիներ, եթե կառավարությունն ակնհայտ կեղծիքի չգնար:

Զեկույցն այնպես է կազմված, որ տպավորություն է ստեղծվում, թե 5800 զինծառայող ատեստացիան բարեհաջող հանձնել է և 205000-470000 գումար ավել է ստանում:

Խնամքով թաքցվել է, թե ատեստացիայի մասնակիցների քանի տոկոսն է դրական ստացել և այդ 5800 զինծառայողից քանիսի աշխատավարձն է բարձրացվել:

Սա ես գրում եմ, որովհետև մեկ ամիս առաջ ՊՆ հարցում արել եմ և թվերին տիրապետում եմ, ուղղակի այդ թվերը գաղտնի գրությամբ է ներկայացվել և դրանք հրապարակելու իրավունք չունեմ:

Կառավարությունը ՊՆ զեկույցի նվազագույնն այս հատվածի շարադրմամբ մոլորեցնում է հասարակությանը, միայն կասեմ, որ այդ ցուցանիշների մանրամասն ծանոթանալն ինձ մեծ անհանգստություն և մտահոգություն է պատճառել»:

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը

$
0
0

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր՝ Աննայի հիշատակության օրը: Նրանցից Ս. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը։ Այս մասին տեղեկանում ենք  qahana.am-ից։

Սբ. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաեւ հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երեւման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցու Սբ. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել է Կյուրեղ Հայրապետը:

Սբ. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Սբ. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սբ. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ վարքագրական աղբյուրների՝ տեղանքին լավատեղյակ լինելով, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը: Տեսնելով Սբ. Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ: Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու ժամանակ փոխարինում է նրան: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի  հետապնդումների ժամանակ: Սբ. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Սբ. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:

Բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը. ԱՄՆ պետքարտուղարություն

$
0
0

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին: Պետքարտուղարությունը հայտնել է.  

«Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է.

«Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։

Եկեղեցու դեմ ակցիա իրականացնողներն ուղղորդվում են իշխանությունների կողմից, թույլ չենք տալու` հասնեն իրենց նպատակին․ ակցիա՝ Մայր Աթոռի մոտ

$
0
0

Մեր ակցիայի նպատակն է ի լուր աշխարհի ու բոլոր նրանց, ովքեր փորձում են ոտնձգություն իրականացնել Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի, բարձրաստիճան եկեղեցականների դեմ, ցույց տալ, որ իրենք ու իրենց ուղղորդող անձինք չեն կարողանալու հասնել իրենց նպատակներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ի պաշտպանություն Մայր Աթոռի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։

«Հայ առաքելական եկեղեցին միակ մնայուն կանգուն կառույցն է, որտեղ իշխանության ձեռքերը չեն հասել, նրանք փորձում են այստեղ էլ ուղղորդել։ Բոլորս էլ տեսնում ենք, որ խոր անդունդ կա ՀԱԵ-ի դավանած արժեքների ու օրվա իշխանությունների արժեքների միջև։ Բոլորս ականատես ենք լինում, որ Վեհափառը չի կիսում օրվա իշխանությունների՝ հայրենիքին, պետությանը վերաբերող քաղաքականությունը։ Այսօր էլ մենք մեծ արհավիրքի առաջ ենք կանգած ու այս շարժումը հենց հիմա նախաձեռնելու պատճառն այն էր, որ ինչ-որ մասսաների փորձեն շեղել այն պայթյունավտանգ իրավիճակից, որ հասունացել է մեր երկրի շուրջ»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Նա նշեց, որ այսօր եկեղեցու դեմ ակցիա իրականացնողներն ուղղորդվում են օրվա իշխանությունների կողմից։

«Հենց իշխանությունները որևէ քաղաքական խնդիր են փորձում լուծել եկեղեցու դեմ, այս թեման զարգանում է։ Այս մարդիկ չեն հասնելու իրենց նպատակին, պարզապես փորձում են լարվածություն մտցնել»,- ասաց նա։

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին

$
0
0

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։

«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, որ Հայաստան այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։

Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա վերակենդանացման բաժանմունքում է

$
0
0

Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին տեղեկանում ենք Գալեյանի փաստաբանի՝ Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»:

Բոլոր ավիաընկերությունները գտնվում են վերահսկողության տակ, չկա մեկը, որ կարող է խուսափել ստուգումից․ Փաշինյան

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նրա տեղակալը վարչապետին զեկուցել են ոլորտում իրականացված աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Ներկայացվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման և վերահսկման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Հաշվետու ժամանակահատվածում հայկական շուկա մուտք է գործել 8 նոր ավիաընկերություն՝ ընդլայնելով օդային փոխադրումների աշխարհագրությունը: 2023-ին ՀՀ-ից կանոնավոր թռիչքներ են իրականացվել դեպի 23 պետության 49 քաղաք, իսկ դեպի Հայաստանի Հանրապետություն և ՀՀ-ից զբոսաշրջային սեզոնում թռիչքներ են իրականացրել 12 ավիաընկերություն՝ 13 ուղղություններով: Նախորդ տարվա ընթացքում ուղևորահոսքը կազմել է ռեկորդային 2022-ի համեմատ 46,7 տոկոսով ավելի` 5 մլն 425 հազար 76, որից 1 մլն 817 հազար 321-ը բաժին է ընկնում տեղական ավիաընկերություններին: Հայկական ավիաընկերությունների ուղևորափոխադրումների ծավալը ընդհանուր ավիափոխադրումների մեջ կազմել է 33,5 տոկոս` նախորդ տարվա 24 տոկոսի համեմատ:

Նշվել է, որ 2023 թվականին թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով իրականացվել է պետական վերահսկողության՝ ստուգումներ և ուսումնասիրություններ, թիվը կազմել է 200: Ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար տրամադրված սերտիֆիկատների, վկայականների և թույլտվությունների թիվը 2023-ին կազմել է 536:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նախորդ քննարկումների կարևոր թեմաներից մեկը տեղական ավիաընկերությունների անվտանգության ստանդարտները շարունակաբար բարձրացնելն է եղել: «Հիմա ուզում եմ հասկանալ` նախորդ տարի այս ուղղությամբ ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել»,- նշել է վարչապետը:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը նշել է, որ դա մշտական աշխատանք է: «Այնպես չէ, որ մենք ժամանակ առ ժամանակ ենք անդրադառնում: Դա ամենօրյա մեր մշտական աշխատանքն է, և բոլոր ավիաընկերությունները գտնվում են վերահսկողության տակ: Ամեն մի ստորաբաժանում ունի աուդիտների իր գրաֆիկը, և յուրաքանչյուրն իր ուղղությամբ կատարում է ավիաընկերությունների վերահսկողությունը: Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից: Պայմանավորված է, որ դա պետք է լինի մշտական: Այնպես չէ, որ տարին մեկ անգամ կամ երկու անգամ աուդիտ լինի, դա բաժանված է փուլերի»:

Արձագանքելով` վարչապետը նշել է. «Ավիաընկերությունը մշտական վերահսկողության տակ է, որովհետև այսօր կարող ենք ստուգել նորմալ լինի, բայց երկու տարվա ընթացքում իր պարամետրերը կարող են նվազել»:

Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով:

Նշվել է, որ «Հայվեյզ» ՍՊ ընկերության կողմից Հայաստան է բերվել առաջին հայկական Բոինգ 737/400 բեռնատար օդանավը, և հայկական ավիացիոն շուկա է մուտք գործել գերմանական «Լյուֆթհանզա Կարգո» ավիաընկերությունը:

Անդրադառնալով բեռնատար օդանավի ներկրմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ասացիք, որ բեռնատար օդանավ է ներկրվել: Մենք արդեն ունե՞նք, թե սա առաջին օդանավն է, որ պետք է գործի և արդեն թռիչք իրականացրել է, բեռ տեղափոխե՞լ է Հայաստանից»:

Միհրան Խաչատրյանը նշել է, որ օդանավը Հայաստանում է, մարտ ամսից սկսելու է բեռնափոխադրումները` ավիաընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալուց հետո:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ եթե 2022 թվականին յուրաքանչյուր չորրորդ ուղևորն էր հայկական ավիաընկերությունների միջոցով տեղափոխվում, ապա նախորդ տարի ամեն երրորդ ուղևորն է հայկական ավիաընկերությամբ տեղափոխվել: ««Հայվեյզ» ընկերության հետ կապված, կարծում եմ, սա էլ է ձեռքբերում, գտնվում ենք ավարտական փուլում: Կլինի հայկական առաջին ավիաընկերությունը, որը մասնագիտացված բեռնափոխադրող ընկերություն է: Մենք ունենք բավականին մեծ աճ նաև բեռնափոխադրումների ուղղությամբ և իհարկե, այդ ընկերությունը նաև պետության կարիքների համար է այլ ծառայություններ մատուցելու»,- նշել է նախարարը:

Հաջորդիվ զեկուցվել է, որ իրականացվել են մի շարք ծավալուն փոփոխություններ՝ Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկից դուրս գալու համար: Կոմիտեն համալրվել է որակավորված նոր տեսուչներով, կազմավորվել է 2 նոր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, ներդրվել են աշխատավարձերի հաշվարկման նոր գործակիցներ: Կոմիտեի աշխատակիցների որակավորման բարձրացման նպատակով իրականացվել են շարունակական վերապատրաստումներ:

2023-ին իրականացվել են մի շարք քայլեր՝ ուղղված ընդհանուր ավիացիայի և փոքր ավիացիայի զարգացմանը, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումներին ուղղված քայլեր: Իրականացվել է ՀՀ օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում հաստատվել է ՀՀ-ում կառավարվող օդային տարածքից դուրս «G» դասի օդային տարածքում ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների կանոնների վերաբերյալ ձեռնարկը:

2023-ի օգոստոսին նախկին «Ստեփանավան» օդանավակայանի տարածքում կազմակերպվել է «Արմենիա Էյր Ֆեստ» ավիացիոն միջոցառումը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ավիացիայի ոլորտի կադրերի պատրաստմանն ու համալրմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացումը և կադրերի պատրաստման հետ կապված պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:


Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի համարեց նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց

$
0
0

Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Հայաստանի ու Արցախի շուրջ ընթացող զարգացումների, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների, արցախահայության իրավունքների պաշտպանության, նրանց ուղղված սոցիալական աջակցության և Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացված նախաձեռնությունների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Սոցիալական Ծառայության վարչական խորհրդի ատենապետ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Տիար Արման Թաթոյանը։

Քննարկման ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց հրադադարի պայմաններում Ադրբեջանի անթաքույց ծավալապաշտական նկրտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները և թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը։ Հայրենիքի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների հաղթահարման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Գերագույն հոգևոր խորհուրդը կենսական և կարևոր համարեց համազգային միաբանությունը, ազգային կառույցների ներուժի արդյունավետ կենտրոնացումը, Հայաստան և սփյուռք հարաբերությունների առողջացումն ու գործակցության պատշաճ կազմակերպումը։ Ժողովականները նաեւ աղոթք բարձրացրեցին օրեր առաջ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի պատճառով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։

Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից որդեգրված Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության թիրախավորման ու յուրացման քաղաքականությանը, պատմամշակութային արժեքների, պատմական սրբատեղիների ու շիրիմների պղծման ու ոչնչացման դեպքերին։ Գերագույն հոգեւոր խորհուրդը կարեւորեց Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի հետևողական ջանքերը միջազգային հանրությանն իրազեկելու Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների մասին։

Տեղեկացվեց նաև, որ իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում անցնող ամիսներին Եկեղեցին կեցության պայմաններով ապահովել և նյութական աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված բազում արցախահայերի, մասնավորաբար ուշադրության կենտրոնում են եղել զոհվածների եւ չորս ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Ընդգծվեց սոցիալական ծրագրերի շարունակականությունը ապահովելու համար նոր միջոցների ներգրավման անհրաժեշտությունը։

Եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ հանրակրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների մասին զեկույցներ ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Արձանագրվեց, որ Եկեղեցի-պետություն ոչ բնականոն հարաբերությունների պատճառով լուծման կարոտ են մնացել ազգային-հոգևոր նշանակության մի շարք առանցքային հիմնախնդիրներ՝ առնչված օրենսդրական, կրթական, մշակութային, սրբավայրերի պահպանության կարեւորագույն ոլորտներին։

Ժողովականները մտահոգություն արտահայտեցին, որ հանրակրթության ոլորտում իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում հարվածի տակ են հայտնվել հայագիտական առարկաները, մասնավորաբար կոպտագույն սխալներով, բացթողումներով և կամայական մոտեցումներով աղճատվել և ձեւախեղվել է Հայոց պատմության բովանդակությունը։ Վերահաստատելով իր դիրքորոշումը ԳՀԽ եզրահանգեց, որ օրինական բոլոր ճանապարհներով պետք է հանրակրթությունը զերծ պահել ինչպես հակագիտական, այնպես էլ հակազգային հոսանքների և գաղափարների ազդեցությունից։

Մասնավոր անդրադարձ կատարվեց նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրությանը։ Ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության հիմքն են կազմում ազգային-հոգևոր կյանքի խորհրդանիշերը, մեր ժողովրդի նվիրական անցյալի հիշատակներն ու իրադարձությունները և ազգային մեր իղձերն ու ձգտումները՝ ժողովականներն անթույլատրելի համարեցին այդ արժեքների որևէ նսեմացում կամ անտեսում հանրային քննարկումներում, առավել ևս նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։

Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի համարեց նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաև որպես հետևանք արտաքին հարկադրանքի։ Արձանագրվեց, որ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի խոսույթը միայն խորացնում է առկա կասկածները։

Քննության առնելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները ԳՀԽ խիստ կարևորությամբ ընդգծեց, որ օրենքում առաջարկվող հավելումները չպետք է հակասեն մեր ժողովրդի՝ ընտանիքի նվիրական պատկերացումներին ու քրիստոնեական ընկալումներին և չպետք է տեղիք տան մերժելի տարընկալումների։

Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաեւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ժողովականները նաև այցելեցին Մայր Տաճար և ծանոթացան հիմնանորոգության ընթացքին։ Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները ավարտական փուլում են։ Որոշվեց Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի եւ Վարագա Ս. Խաչի տոներին։ ԳՀԽ թելադրեց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների համակարգող հանձնախմբին իրականացնել Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպչական աշխատանքները։

Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2023 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան հաշվետվությունը եւ Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։ Ներկայացվեցին նախորդ տարում Հայաստանում և սփյուռքի համայնքներում իրականացված հոգևոր-քարոզչական, մշակութային, կրթական և սոցիալական բնույթի ծրագրերը։

Քննարկման առարկա դարձան նաև Նվիրապետական Աթոռների, թեմերի գործունեությանը, եկեղեցավարչական, կանոնական, իրավական, կրթադաստիարակչական ոլորտներին առնչվող տարաբնույթ այլ հարցեր։

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել Է Կիև

$
0
0

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև: Այս մասին նա հայտնել է X-ի իր պաշտոնական էջում: 

«Կիևում եմ, այժմ, առավել քան երբևէ, մենք ամուր կանգնած ենք Կիևի կողքին ֆինանասական, տնտեսական, ռազմական և հոգևոր առումներով: Մինչև երկրիրը վերջապես ազատ լինի», - գրել է նա։

Սակայն Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի հստակեցրել, թե ուկրաինական ղեկավարության ներկայացուցիչներից ում հետ է հանդիպելու, և ինչպիսի՞ն է լինելու բանակցությունների օրակարգը:

Եկեղեցին կառույց է, որը հակառակվել է իշխանություններին Արցախի հետ կապված հարցերում, հիմա փորձում են քանդել այդ կառույցը․ Լևոն Քոչարյան

$
0
0

Մայր Աթոռի դիմաց այս պահին ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի ակցիա է տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցների մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահի որդի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Այն ոլորտները, որտեղ իշխանություններն ամբողջական ազդեցություն ու իշխանություն չունեն, փորձում են քանդել և իրենց համար նպաստավոր մարդկանց ունենալ այդտեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

«Եկեղեցին կառույց է, որը կարող է իրենց հակառակվել, խոսք ասել, ինչպես տեսանք Արցախի հետ կապված հարցերում։ Նրանք մարդկանց մեջ մտցրել են, որ իրենք չպետք է խոսեն քաղաքականությունից։ Հիմա, եթե մենք խոսում ենք մեր երկրի ապագայից, Արցախից, մեր պատմական իրավունքներից, արդյո՞ք դա քաղաքականություն է, ի վերջո այս ամեն ինչի մասին է եկեղեցին խոսում։ Ի՞նչ անեն, չխոսե՞ն այդ թեմաներից։ Այս դեպքում չխոսելն է սխալ»,- ասաց Քոչարյանը։

Իրանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ

$
0
0

Իրանի հյուսիսարևմտյան Ուրմիա քաղաքում բնակելի շենքի նկուղում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը:

Կարմիր մահիկ ընկերության ղեկավար Համիդ Մահբուբին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 23-ի կեսօրին:

Մահբուբիի խոսքով՝ փլատակների տակից մարդիկ են դուրս բերվել: Նրանցից չորսը մահացել են, երկու վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն

$
0
0

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ անձրև։

 Нет описания.

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Нет описания.

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>