Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը. ՀՀ նախագահը՝ Ճապոնիայի կայսրին

$
0
0

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ողերձում մասնավորապես նշված է

«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: Հայ և ճապոնացի ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերն ամուր հիմք են փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 


Ուկրաինան և Դանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

$
0
0

Այսօր Լվովում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Դանիայի վարչապետ Մատտե Ֆրեդերիկսենը համաձայնագիր են ստորագրել անվտանգության և երկարաժամկետ աջակցության ոլորտում համագործակցության վերաբերյալ»։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականին Դանիան Ուկրաինային ռազմական օգնություն կտրամադրի առնվազն 1,8 միլիարդ եվրոյի չափով, ևս 8,5 միլիարդ եվրո՝ 2023-2028 թվականներին։ Երկիրը խոստանում է օգնել նաև F-16-կործանիչների, զինամթերքի և զենքի տեղափոխման հարցում։

Դանիան G7-ի անդամ չհանդիսացող առաջին երկիրն է, որը նման համաձայնագիր է ստորագրում։ Նախկինում Ուկրաինան նմանատիպ պայմանագրեր էր կնքել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։

Երևանի Պ. Սևակի փողոցի շենքերից մեկում քաղաքացին ընկել է վերելակի հորանը․ օգնության են հասել փրկարարները

$
0
0

Փետրվարի 23-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցի շենքերից մեկի վերելակի հորանը քաղաքացի է ընկել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ շենքի երրորդ հարկում աշխատանքներ իրականցնելիս քաղաքացին ընկել է վերելակի հորանը՝ առաջին հարկում գտնվող խցիկի վրա։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ

$
0
0

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի վարչապետը ընդունել է հրավերը:

Օդանավակայանից ճանապարհել եմ գործընկերոջս․ Սուրեն Պապիկյան

$
0
0

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում գրել է․

«Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի պաշտոնական այցն ավարտվել է։

Օդանավակայանից ճանապարհել եմ իմ գործընկերոջը»։

Возможно, это изображение 5 человек, костюм и вертолет

Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանի՝ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ միջնորդությունը

$
0
0

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի՝ վիրահատության։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝  միջնորդության քննությունը կայացել է այսօր՝ Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ վերջինս ի վիճակի չի եղել ներկա գտնվելու դատական նիստում և, թեև դատախազն առարկում էր, միջնորդությունը քննվեց առանց Խաչատրյանի։

Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։

Ուկրաինայում ՀՀ դեսպանը մասնակցել է Զելենսկիի հետ հանդիպմանը

$
0
0

Դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնակցեց Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը:

Հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 

Պաշտպանությունը թիվ մեկ խնդիրն է․ Ռուսաստանը անակնկալներ կստանա․ Զելենսկի

$
0
0

Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են նոր հակահարձակման։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Պաշտպանությունը թիվ մեկ խնդիրն է: Ուկրաինան կշարունակի իր հաջող պատմությունը նաև Սև ծովում՝ մենք դա կանենք։ Ես չեմ մանրամասնի, բայց նրանք ՝ ռուսները, անակնկալներ կստանան։ Եվ իհարկե, մենք պատրաստվում ենք նոր հակահարձակման, նոր գործողության։ Իհարկե, ես չեմ ասում, որ մենք պարզապես կանգնելու ենք»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։


Դուք էիք չէ, հարգելի ռուս գործընկերներ, ասում՝ «он- не предатель»․ ձեր աջակցության արդյունքում չէ՞ Փաշինյանը մնաց իշխանության 2020-ին․ Շարմազանով

$
0
0

Դուք էիք չէ՞,հարգելի ռուս գործընկերներ,ասում՝ «он- не предатель»․ ձեր աջակցության արդյունքում չէ՞ Փաշինյանը մնաց իշխանության 2020-ին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Արցախ դավաճանողի համար ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ի՞նչ է,որ չդավաճանի։

Հայ-ռուսական մեդիատիրույթում սկսվել է մի մեծ իրարանցում,որ Փաշինյանը սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ կապերը։

Ի՞նչն է զարմանալի։

Փաշինյանից ակնկալել դաշնակցային պարտավորության կատարում նույնն է,թե Ալիեւից ակնկալել միջազգային պայմանավորված սկզբունքների իրականացում։
Նիկոլն ինքն է ասել՝ մենք իզմեր չունենք։

Երեկ Պուտինին «спасибо» ասելն էր աթոռը պահելու երաշխիքը,իսկ այսօր՝ Բլինքենին,Շոլցին ու Մակրոնին մերսի կասի,վաղն էլ ՝ Էրդողանին սալամ,իսկ Ալիեւին՝ կարդաշ։
Բայց դուք էիք չէ,հարգելի ռուս գործընկերներ,ասում՝ «он- не предатель»։

Ձեր պատգամավորներն էին չէ՞ քպ-ականների մոտ բողոքում ՀՀԿ -ից ու ասում,որ Նիկոլի օրոք խորհրդարանական կապերը զարգանում են,իսկ նախկինում, օրինակ ես՝ ընդդիմանում էի ու խնդիրներ էի ստեղծում գագաթնաժողովների ժամանակ։

Ձեր խորհրդարանի հանձնաժողովի նախագահն էր չէ՞ բավարարված Փաշինյանի հետ հանդիպումից։
Հիմնականում ձեր աջակցության արդյունքում չէ՞ Փաշինյանը մնաց իշխանության 2020-ի կապիտուլյացիայից հետո։

Դիմադրության շարժման ժամանակ,երբ Ֆրանսիայի հրապարակը լիքն էր ,Պետդումայի ղեկավարի պատվիրակությունն այցելեց Հայաստան ու Աժ ղեկավարի շքեղ ընդունելությանն արժանացավ պատվո պահակախմբով՝ ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ Երեւանում կազմակերպելով։

Դա սիգնալ էր,որ ՌԴ-ն աջակցում է ոչ թե ազգային-ընդդիմադիր ուժերին,այլ՝ նիկոլիստներին։
Եվ ի վերջո. Նիկոլն էր Սոչիում հպարտ կանգնում ՌԴ նախագահի պահած հովանոցի տակ։
Նիկոլն էր Վլադիվոստոկում «տպավորվում Վլադիմիր Պուտինի օպերատիվ հարցեր լուծելու ունակությամբ»։

Հիմա ոչ թե տպավորվում է,այլ բացահայտ դեմարշ է իրականացնում։

Դա Նիկոլն է,որն ուրացավ ու դավաճանեց Արցախը։

Իսկ Արցախ դավաճանողը ՌԴ-ն ի՞նչ է,որ չդավաճանի։

Համոզված եմ,որ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ նիկոլիզմի դեմարշն ունի արտաքին հովանավորներ՝ հավաքական Արեւմուտք եւ Թուրքիա։

Դրա նպատակն է Հայաստանը միայնակ թողնել շատ հնարավոր նոր պատերազմի դեպքում։
Եղել եւ մնում եմ հայ-ռուսական դաշինքի ջատագով։

Բայց մեզ նոր դաշինք է պետք.առանց Նիկոլ ու հայկական շահերը հաշվի առնող դաշինք,որը հիմնված պետք է լինի նախ եւ առաջ քաղաքակրթական ու արժեքային բաղադրիչի վրա»։

 

Հրդեհ՝ Լոռիում․ բնակելի տան տանիք է այրվել

$
0
0

Փետրվարի 23-ին, ժամը 16:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոն 2 թաղամասում այրվում է բնակելի տան տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 17:14-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 54 քմ):

Նավալնիի մորը վերջնագիր են ներկայացրել. նրան 3 ժամ են տվել պատասխանելու համար

$
0
0

Նավալնիի մորը վերջնագիր են ներկայացրել՝ նրան 3 ժամ ժամանակ են տվել պատասխանելու համար:

Ընդդիմության դաշնակից Կիրա Յարմիշը մանրամասներ է հայտնել X ցանցում.

«Մեկ ժամ առաջ քննիչը զանգահարել է Ալեքսեյի մորը և վերջնագիր տվել նրան։ Կամ նա համաձայնում է գաղտնի հուղարկավորությանը՝ առանց հրապարակային հրաժեշտի 3 ժամվա ընթացքում, կամ Ալեքսեյին կթաղեն գաղութում։

Նա հրաժարվել է բանակցել Քննչական կոմիտեի հետ, քանի որ նրանք իրավասու չեն որոշել, թե ինչպես և որտեղ պետք է հուղարկավորեն որդուն։

Նա պահանջում է պահպանել օրենքը, որը պարտավորեցնում է քննիչներին դիակը հանձնել մահվան պատճառը պարզելու պահից երկու օրվա ընթացքում։

Ըստ բժշկական փաստաթղթերի, որոնք նա ստորագրել է, այդ երկու օրերը լրանում են վաղը:

Նա պնդում է, որ իշխանությունները թույլ տան, որ հոգեհանգստի և հոգեհանգստի արարողությունն անցկացվի սովորույթներին համապատասխան։

Փաշինյանն ասում էր 2 «ցուլի» մասին, հիմա ինքը 3-րդ «ցուլին» է աճեցնում՝ ի դեմս Ռուսաստանի․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

$
0
0

Փաշինյանն ասում էր 2 «ցուլի» մասին, հիմա ինքը 3-րդ «ցուլին» է աճեցնում՝ ի դեմս Ռուսաստանի:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Դաշնակից կորցնելը կամ ձեռք բերելը մեքենա չի, որ առնեմ թարմացնեմ։ Դաշնակիցը ձևավորվում է ստրատեգիական շահերի ու պլանների շրջանակում։

Հայաստանը Մյունխեն-Փարիզից ոչ միայն նոր դաշնակից ձեռք չբերեց, ձեռք բերեց կարեկցող՝ ձեզ վատ լինի կլացենք, Էյֆելյան աշտարակը սև կներկենք, կհուզվենք, հեռագիր կտանք։

 Բայց ձեռք են բերում նոր թշնամի։ Էն որ Փաշինյանն ասում էր 2 ցուլ, հիմա 3-րդ ցուլին է ստանում ՝ ի դեմս Ռուսաստանի։ Իրական հողի վրա կարող ենք ակնկալել ՌԴ և Իրանի աջակցությունը, ֆրանսիական զենքը ինչպե՞ս է գալու։

Արևմուտքի վրա անվտանգային խնդիր դնելը կբերի նոր աղետի, Թուրքիային ու Ադրբեջանին զսպելու լծակ չունեն»,- նշել է Հովհաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել

$
0
0

Կասպից ծովում երկրաշարժ է գրանցվել։

ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Հանրապետության սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։

Հաղորդվել է, որ ժամը 18:51-ին Կասպից ծովում 65 կիլոմետր խորությամբ և 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Լիվերպուլը Լիգայի գավաթի եզրափակչի ֆավորիտն է՝ չնայած Կլոպի անհամաձայնությանը. Պոչետինո

$
0
0

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերն այն մասին, որ մերսիսայդցիները ֆավորիտ չեն Լիգայի գավաթի առաջիկա եզրափակչում, որը կկայանա փետրվարի 25-ին։

«Իհարկե, եթե ասեն, որ ֆավորիտ չեն, մենք էլ կասենք, որ ֆավորիտ չենք։ Ընդհանրապես, եթե Յուրգենն այդպես է ասել, ապա կասեմ, որ ֆավորիտը հենց «Լիվերպուլն» է։

Իսկապես, ակումբում Կլոպի ութ տարիների ընթացքում նրանք փորձառու են դարձել։ Մեր խաղացողներից շատերի համար սա առաջին եզրափակիչն է կարիերայում։

Արդյո՞ք «Լիվերպուլը» ֆավորիտ է: Միանշանակ։ Եվ Յուրգենը դա շատ լավ է հասկանում, քանի որ բավականին խելացի է»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Football.London-ը։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում «Չելսին» կխաղա «Լիվերպուլի» հետ։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 19:00-ին:

Արարատ լեռան անվան, զինանշանի, օրհներգի փոփոխության մասին հայտարարությունները մտահոգիչ են․ Լեմկինի ինստիտուտ

$
0
0

Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտը Lemkin Institute for Genocide Prevention Նիկոլ Փաշինյանին կոչ է անում չնպաստել Ալիևի կողմից առաջ քաշվող գաղափարների հիմնավորմանը:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայաստան» խմբացկության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Սա անօրինակ խայտառակություն է, երբ ոչ միայն ամբողջ ընդդիմությունը, այլ նաև արդեն միջազգային ինստիտուտը փաստում է ներկա իշխանության հօգուտ Ադրբեջանի գործելը:

Փետրվարի 23-ին ինստիտուտը հայտարարություն է տարածել, որտեղ բառացի ասվում է.

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շարունակվող սպառնալիքները՝ Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Հայաստանի կառավարության վերջին գործողություններով։ Այս գործողությունները ներառում են Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները և մշակութային նշանակալից խորհրդանիշների օգտագործումը, ինչպիսիք են Արարատ լեռան անունը և զինանշանը, ազգային օրհներգի փոփոխությունները և «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման առաջարկվող փոփոխությունը։

Նման առաջարկները տագնապի հիմք են հանդիսանում, քանի որ դրանք կարող են ուժեղացնել նախագահ Ալիևի ներկայիս քարոզարշավը և ակամա ամրապնդել նրա կողմից առաջ քաշվող գաղափարները»:

Հղումը և այս հատվածն անգլերենով` մեկնաբանություններում»:


Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջիկայում կժամանի Հայաստան. Factor.am

$
0
0

Factor TV-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։

Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ։

Ուկրաինական կողմի հետ ժամկետի մասին բանակցություն է ընթանում։ Սպասվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում կլինի մարտ ամսին։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին այսօր չի հերքել Factor TV-ի այս տեղեկությունը։ Նրան նախ հարց է տրվել՝ ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ազդեցության մասին Հարավային Կովկասում, որին դիվանագետը պատասխանել է․ «Իրականում այս պահին շատ բան կա ասելու, բայց դեռևս չեմ կարող ոչինչ ասել։

Մի քանի օր հետո դուք ինքներդ կլսեք նորություններ, կիմանաք, թե ինչ է կատարվելու։ Ես իմ կողմից կասեմ, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Փակագծերը չբացելով․․․ կտեսնեք մի քանի օր անց։ Ամեն դեպքում, մեր երկիրը կանի ամեն ինչ՝ տարածաշրջանի կարգավորման, կայունացման համար»։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նա ակնարկում է Ուկրաինայի նախագահի հավանական այցը, Լոբաչ Վալերին պատասխանել է․ «Ես կարող եմ միայն այն ասել, որ գարունը շատ պոզիտիվ իրադարձություններ կբերի Հայաստանին»։

 

Քասախ գյուղում ավտոմեքենա է այրվել

$
0
0

Փետրվարի 23-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել` 18:10-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

Խաչանովը դուրս է եկել Դոհայում ընթացող թենիսի մրցաշարի եզրափակիչ

$
0
0

Դոհայում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում Կարեն Խաչանովը հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինին։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպումն ավարտվել է 7:6 (14:12), 6:2 հաշվով՝ հօգուտ մրցաշարի 2-րդ տեղում գտնվող Խաչանովի:

Եզրափակիչ խաղում Խաչանովը կխաղա ֆրանսիացի Գաել Մոնֆիսի և չեխ Յակուբ Մենսիկի հանդիպման հաղթողի հետ։

Մակրոնի նախաձեռնությամբ՝ Փարիզում երկխոսել են Փաշինյանն ու Փափազյանը․ Փաշինյանը ասել է` ինչու է արգելել Փափազյանի մուտքը ՀՀ

$
0
0

ՀՅԴ Փարիզի գրասենյակից տեղեկացնում են․

«Չորեքշաբթի օրը, փետրվարի 21-ին, Ֆրանսիայի պանթեոնում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության առիթով Նիկոլ Փաշինյանի Ֆրասնիայում գտնվելու հանգամանքից օգտվելով, Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի և CCAF-ի (Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդ) համանախագահներ՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի շփումը: Զրույցը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։

Նախագահ Մակրոնը բացել է զրույցը՝ հստակեցնելով, անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումների անհրաժեշտությունը, եթե նույնիսկ տարաձայնությունները կարող են բաժանել նրանց։ Նախագահ Մակրոնը բարձր է գնահատել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի ի նպաստ Հայաստանի կատարած աշխատանքը։ Նա շեշտել է Հայաստանին պաշտպանելու նրանց վճռականությունը և Ֆրանսիայի հայ համայնքին, Ֆրանսիայի կառավարության և քաղաքական բոլոր դերակատարներին համախմբելու նրանց կարողությունը:

Ֆրանսիայի նախագահի խոսքերից հետո Մուրադ Փափազյանը ողջունել է այս նախաձեռնությունը։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակված Հայաստանի մուտքի իրավունքի արգելանքի փաստը, ինչն ի վերջոյ վերացվել է Հայաստանի արդարադատության համակարգի կողմից։ Մուրադ Փափազյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին այս խորապես ոչ ժողովրդավարական և պառակտող որոշումը կայացնելու համար։

Մուրադ Փափազյանն ընդգծել է այն տարաձայնությունները, որոնք կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնորեն արտահայտելու իր իրավունքը՝ ազատ և ժողովրդավարական բանավեճի շրջանակներում։ Ժողովրդավարության այս դասից ակնհայտորեն նյարդայնացած Նիկոլ Փաշինյանը բարկացել է և քննադատել է Մուրադ Փափազյանին՝ Ֆրանսիայի նախագահի առջև այս թեման քննարկելու համար։

Մուրադ Փափազյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնության հեղինակը, և որ, հավանաբար, Ֆրանսիայի նախագահը միակ անձն է, ով կարող էր կազմակերպել այս երկխոսությունը։

Այդ պատասխանից է՛լ ավելի զայրացած, Նիկոլ Փաշինյանը ասել է, թե արգելել է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ցույց է կազմակերպել նրա դեմ։ Այս անհիմն պնդումը բազմիցս տարածվել է Հայաստանի վարչապետի գրասենյակի կողմից և մշտապես հերքվել է Մուրադ Փափազյանի կողմից։ Այնուամենայնիվ այդ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը էլի կրկնել է այս մեղադրանքը, իսկ Մուրադ Փափազյանը ևս մեկ անգամ մերժել է այն, միաժամանակ զարմանալով, որ Հայաստանի անվտանգության ծառայություններն այս մեղադրանքը չեն ներկայացրել դատարան։

Մուրադ Փափազյանը, նաև պարզաբանել է, որ ցույցի իրավունքն արգելված չէ ժողովրդավարական երկրում։ Նա զարմանք է հայտնել Նիկոլ Փաշինյանի թույլ փաստարկի և նրա արտահայտությունների խեղճության համար:

Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու»։

Գեղամավան-Գագարին ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը

$
0
0

Փետրվարի 23-ին, ժամը 18։43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Գագարին ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել դեպի ձորակը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>