Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Հայաստանից փորձել են մոտ 2 կգ ոսկի տեղափոխել Վրաստան

$
0
0

Հայ-վրացական սահմանին` «Սադախլո» անցակետում, ոսկյա զարդերի ապօրինի ներկրում է կասեցվել, 1 անձ է ձերբակալվել։

Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

Պարզվել է, որ քաղաքացին 216,7 հազար լարի (81,8 հազար դոլար) արժողությամբ, 1,735 գրամ քաշով ոսկի է թաքցրել մեքենայում։

Նրան 5-7 տարվա ազատազրկում է սպառնում:


Միջազգային առաքանուց հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ (տեսանյութ)

$
0
0

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած Իրանի  քաղաքացի Ֆ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Զննության ընթացքում  Շնագիտական բաժնի կենտրոն հատուկ վարժեցված շունը ավտոբուսում առկա իրերից մեկի՝ առաքանիի նկատմամբ դրսևորել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ։ Որոշում է կայացվել մանրակրկիտ զննել առաքանիում  առկա սրճեփ մեքենան, որի տուփը բացելուց հետո հայտնաբերվել են թաքցված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով և պահպանակով փաթեթավորված թմրամիջոցներ հիշեցնող փաթեթներ: Հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով լցված  9 փաթեթ` 121.26 գրամ քաշով, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված և պահպանակով փաթեթավորված «LA CASA DE PAPEL» գրառմամբ 100 հատ վարդագույն դեղահաբ և նմանատիպ  փականով ևս մեկ պոլիէթիլենային տոպրակ` լցված  «կոկաին»  տեսակի թմրամիջոցին նմանվող 0.52 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածներով։

Դեղահաբերն ու սպիտակ զանգվածը ստուգվել են հատուկ սարքով: Արդյունքները, որոնք ներառված են ՀՀ կառավարության թիվ 707-Ն որոշման մեջ, ցույց են տվել, որ դրանք թմրամիջոցներ են:  

Մաքսանենգության հիշյալ դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: «Մարիխուանա», «ՄԴՄԱ»  և «կոկաին» տեսակների թմրամիջոցներին նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Երևան քաղաքի  Ամերիկայի փողոցում  գործող պահեստի դիմացի հատվածից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ա․Ղ․-ն, որտեղ կազմվել է ձերբակալման վերաբերյալ արձանագրություն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:

Ձերբակալված քաղաքացին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներին հայտնել է, թե ով է իրականում ուղարկել նշված արկղ-առաքանին  և այն ինքը ում պետք է փոխանցեր: Օպերատիվ-հետախուզական  միջոցառումների շրջանակում Երևանի  Թբիլիսյան խճուղու բակերից  մեկում ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նաև ԻԻՀ քաղաքացի Մ․Խ-ն, որտեղ նա ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացին էլ ձերբակալվել և կալանավորվել են:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մանրամասները՝ տեսանյութում. 

Չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Բաքվի հայտարարությունը

$
0
0

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈւ-ն, իբրև, կրակ է բացել սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է Քարվաճառի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, սակայն իրենք պատասխան միջոցներ չեն ձեռնարկվել իրավիճակը չսրելու համար:

Երուսաղեմի Հայ համայնքը դատական հայց է ներկայացրել Կովերի պարտեզը պաշտպանելու համար. «Թաթոյան» հիմնադրամ

$
0
0

Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Հայկական պատմական պարտեզները՝ Կովերի պարտեզը, պաշտպանելու դատական (իրավական) գործընթաց:

Այս մասին տեղեկանում են «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

«Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 18-ին Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել՝ անվավեր ճանաչելու հայոց պատրիարքարանի և իսրաելական Xana Capital-ի միջև կնքված վարձակալությունը։

Համայնքի իրավական գործընթացը հաստատում է, որ գույքը հավատարմագրային պահվում է հատուկ ի շահ հայ համայնքի ավելի քան 400 տարի առաջ ստեղծված “waqf” - ի հավատարմագրով: Օրինական ուժ ունեցող “Waqf” - ի հավատարմագրի համաձայն` Պատրիարքարանը չի կարող գույքը վարձակալության հանձնել կամ վաճառել, եթե գործարքը չի բխում հայ համայնքի անմիջական շահերից, և եթե գործարքը համաձայնեցված չէ հայ համայնքի հետ: Այս դեպքում գործարքը ո՛չ հայ համայնքի համաձայնությունն է ստացել, ո՛չ էլ բխում է նրա շահերից:

Հայ համայնքի դիրքորոշումը լիովին համընկնում է Սրբոց Յակոբեանց Միաբանույթուն դիրքորոշման հետ: 2021 թվականին Միաբանության տասնյոթ անդամներ, այսինքն՝ Պատրիարքարանի գերագույն մարմնի անդամների մեծամասնությունը, հայտարարություն տարածեցին՝ հրապարակայնորեն դեմ արտահայտվելով գործարքին և հայտարարելով, որ Պատրիարքը չունի ենթադրվող համաձայնությունն իրագործադրելու անհրաժեշտ լիազորություններ ու պայմաններ։ Որպես այդպիսին, Հայ համայնքի իրավական գործն ընդգծում է Պատրիարքարանի լիազորությունների բացակայությունը այս կոնկրետ գործարքի հարցում:

Համայնքի դատական հայցը անհրաժեշտ իրավական ձայն է և վճռորոշ իրավական ուժ ենթադրյալ համաձայնագրի չեղարկման և հողը պաշտպանելու համար. սա նպատակ է, որը կիսում են հայ համայնքը, Հայոց պատրիարքարանը և Հայոց համաշխարհային սփյուռքը:
Հայ համայնքն ունի կոնկրետ իրավունքներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և պետք է պաշտպանվեն հենց հայ համայնքի կողմից:

Այս հողն ունի մեծագույն պատմական և մշակութային նշանակություն՝ խորհրդանշելով Համայնքի և Պատրիարքարանի մշտական ներկայությունը տարածաշրջանում, և Համայնքը պարտավորվում է պահպանել Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականությունն ու պաշտպանել իրեն “Xana Capital”-ի հետ այս ենթադրյալ գործարքից բխող գոյաբանական սպառնալիքից:

Անօրինական վարձակալության մասին իմանալուց ի վեր Համայնքի անդամները յուրաքանչյուր շաբաթ ցույցեր էին կազմակերպում գործարքի դեմ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար:

Համայնքը շուրջ 100 օր նստացույց է արել՝ 24/7 վրաններում ճամբարելով՝ պաշտպանվելու ֆիզիկական սպառնալիքներից և հողի վրա հարձակումներից: Համայնքը գիտակցում է, որ իր գոյատևումը կախված է այս հողի պաշտպանությունից: Այժմ նրանք ձգտում են պարտադրել իրենց պատմական իրավունքները հենց այդ հողում և հաստատել վարձակալության անվավերությունը Երուսաղեմի շրջանային դատարանում:

Կարևոր է, որ Համայնքի հայցը ամրապնդում է Պատրիարքարանի արդեն գոյություն ունեցող հայցը կարևոր փաստարկներով, որոնք Համայնքի իրավունքների մեջ են մտնում, որպեսզի կասեցվի Երուսաղեմի Հին քաղաքում Համայնքի պատմական ներկայության, ժառանգության և գոյության դեմ հարձակումը:

Երուսաղեմի հայ համայնքը հանդես է գալիս՝ որպես մեկ միասնական ձայն։ Այն միասնաբար պաշտպանում է այն սկզբունքը, որ միայն արդարությունը բավարար կլինի: Համայնքը կողմանիկցն է այն համոզման, որ Համայնքի հետ թափանցիկության և համագործակցության բացակայությունն է Հայկական թաղամասը դրել գոյատևման խնդրի առաջ։

Համայնքը կպայքարի մինչև վերջ, որպեսզի Հայկական թաղամասը մնա անձեռնմխելի, մնա հայկական և մնա ի շահ հայ ժողովրդի։ Սրանք հենց այն սկզբունքներն են, որոնք միավորել են աշխարհի հայերին և մեր դաշնակիցներին, ովքեր հասկանում են Երուսաղեմի Հին քաղաքի արժեքը՝ փրկելու համար Հայկական թաղամասը:

Համայնքը պարտավորվել է իրացնել այս հզոր միավորող մանդատը և այժմ հաստատում է իր իրավունքները դատարաններում: Համայնքի հարյուրավոր անդամներ ստորագրել են՝ աջակցելու իրենց պատմական իրավունքների պաշտպանության իրավական պայքարին և պաշտպանելու այն կարևոր ունեցվածքը, որը դարերի ընթացքում ծառայել է Հայ համայնքին ՝ ապրուստի վայրից մինչև տուն՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։

Այն նաև ապահովել է դպրոցների, եկեղեցիների և համայնքային հաստատությունների հասանելիությունը մարդկանց համար: Հայ Համայնքը տեղում և դատարաններում կպայքարի իր իրավունքների պաշտպանության համար։

Համայնքը պնդում է, որպեսզի դատական գործի կողմերը և նրանց ենթակայության ներքո գտնվողները ձեռնպահ մնան Համայնքի անդամների դեմ ուղղված ցանկացած հակընդդեմ միջոցներից:

Այդ նպատակով ժողովուրդը խնդրում է միջազգային հանրությանը զգոն մնալ, կանգնել հայ համայնքի կողքին նման սպառնալիքների դեպքում և շարունակել իր աջակցությունը հայտնել հայ համայնքին անսասան հանձնառությամբ՝ պաշտպանելու համար Հայկական պարտեզը, Հայ համայնքի իրավունքները և պաշտպանել Հայ ժողովրդի ապագան Երուսաղեմում։

Շնորհակալություն ենք հայտնում Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքին` համայնքի երիտասարդ անդամներ Հակոբ Ջրնազյանին, Սեդրակ Բալյանին և մյուս անդամներին»,- նշված է գրառման մեջ:

ԵԿՄ անդամը հանկարծամահ չի եղել, նրան սպանել են

$
0
0

Երկրապահ կամավորական միությունը փետրվարի 13-ին տարածեց  հաղորդագրություն, ըստ որի՝ նախորդ օրը նախնական տվյալներով հանկարծամահ է եղել ԵԿՄ անդամ 40-ամյա Գոռ Ասատրյանը։

Հրապարակված վարկածն ի սկզբանե կասկածելի է եղել մահացածի ընտանիքի, հարազատների համար։ Պարզվում է, որ կամավորական Գոռ Ասատրյանը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են։

«Փետրվարի 12–ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել և ըստ նախնական տվյալների՝ հանկարծամահ է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,-Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Նշենք, որ Քրեական Օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասը սահմանում է.  «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով»։

Արտյոմ Սմբատյանը կազատվի ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

$
0
0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը փետրվարի 27-ից կազատվի Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Արտյոմ Սմբատյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսից։

 

Հայտնի են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի զույգերը

$
0
0

Այսօր՝ փետրվարի 23-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի 2024/2025 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։

 
Վիճակահանության արդյունքներով կազմվեցին հետևյալ զույգերը.

 «Սպորտինգ»-«Ատալանտա»
«Միլան»-«Սլավիա»
«Ֆրայբուրգ»-«Վեսթ Հեմ Յունայթեդ»
«Բենֆիկա» -«Ռեյնջերս»
«Ռոմա»-«Բրայթոն»
«Մարսել»-«Վիլյառեալ»
«Սպարտա Պրահա»-«Լիվերպուլ»
«Քարաբաղ»-«Բայեր»։

 
Նշենք, որ վիճակահանության ժամանակ հաշվի է առնվել, որ մրցաշարի այս փուլում նույն երկրի թիմերը չեն կարողանա խաղալ միմյանց հետ։

Եվրոպա լիգայի նախորդ մրցաշրջանի հաղթողը «Սևիլիան» է։

ԱՄՆ-ը ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում ՌԴ-ի դեմ. Բայդեն

$
0
0

Ջո Բայդենը հաստատել է, որ Միացյալ Նահանգներն ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական զարգացումների և Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ:

Այս մասին հաղորդել է Սպիտակ տան կայքը։

«Այսօր ես հայտարարում եմ Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցի մասին: Դրանք ուղղված կլինեն Նավալնիի ազատազրկման հետ առնչություն ունեցող անձանց, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական հատվածի, պաշտպանական արդյունաբերական, գնումների ցանցերի և պատժամիջոցներից խուսափողների դեմ տարբեր մայրցամաքներում»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նաև արտահանման նոր սահմանափակումներ է մտցնում մոտ 100 կազմակերպության նկատմամբ, որոնք գաղտնի աջակցություն են ցուցաբերել ռուսական ռազմական մեքենային:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում Ռուսաստանի էներգետիկ եկամուտներն է՛լ ավելի նվազեցնելու համար: Եվ ես իմ թիմին հանձնարարել եմ մեծացնել աջակցությունը քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարության ամբողջ աշխարհում»,- ասել է նաև Բայդենը։

 


Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

$
0
0

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Նախարարները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ֆերմերները տրակտորներով հասել են Փարիզի կենտրոն՝ օժանդակություն պահանջելով իշխանություններից

$
0
0

Ֆերմերները Ֆրանսիայի տարբեր շրջաններից տրակտորներով անցել են Փարիզի կենտրոնով՝ պետական օժանդակության միջոցների պահանջով: Այս մասին իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ակցիային մասնակցում է մոտ 50 տրակտոր, որոնց վրա ֆերմերներն ամրացրել են ֆրանսիական դրոշներ և պաստառներ` «Դադարեցրե՛ք անվերահսկելի ներմուծումը» պահանջով՝ բողոքելով նաև Ուկրաինայից էժան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման դեմ։

Տրակտորային երթը տեղի է ունենում միջազգային գյուղատնտեսական համաժողովի նախօրյակին, որը Փարիզում կսկսվի փետրվարի 24-ին։ Ակնկալվում է, որ այն կբացի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա խոստացել է երկխոսություն վարել ֆերմերների հետ օժանդակության միջոցների շուրջ:

Ֆերմերների բողոքի ակցիաներ են ընթանում եվրոպական տարբեր երկրներում։ 

 

Թրամփը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը

$
0
0

Միացյալ Նահանգների նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, թե ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը, որին հիմա աշխարհը շատ մոտ է։

«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք շատ մոտ ենք դրան, և դա կլինի այնպիսի պատերազմ, որը կտարբերվի բոլոր մյուսներից»,-նշել է նա:

Նախկին նախագահը նաև նշել է, որ կկարողանա վերականգնել խաղաղությունը՝ ներառյալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունում, «նույնիսկ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակ ժամանելուց առաջ»:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին։

Վերաբացվեց Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

$
0
0

Ucom ընկերությունը վերաբացել է Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ ժամը 9:00-ից 21:00-ը, իսկ կիրակի՝ 10:00-ից 21:00-ը, առանց ընդմիջումների։

Փետրվարի 23-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման կենտրոնից ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդը կստանա անլար ականջակալ և Level Up 1800 կանխավճարային փաթեթ գեղեցիկ համարով՝ առաջին ամիսն անվճար ու 100 ԳԲ ինտերնետ 6 ամսվա ընթացքում օգտագործելու հնարավորությամբ։Բնութագրությունը հասանալի չէ

Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի անլար ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցեր, Wi-Fi սարքեր, պլանշետներ, սմարթֆոններ և այլ սարքավորումներ։ Բաժանորդները կարող են օգտվել նաև Upay-ի տրամադրած ծառայություններից՝ կատարելով կոմունալ, անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարումներ, բանկային փոխանցումներ, ավտոկայանատեղի, ինչպես նաև պետական ու համայնքային ծառայությունների վճարումներ:Բնութագրությունը հասանալի չէ

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնում, որտեղ մեր բաժանորդները կարող են ցանկացած օր այցելել և օգտվել ընկերության ապրանքատեսակների ու ծառայությունների լայն տեսականուց։ Բացի այդ, հենց այս գրասենյակ այցելած մեր բաժանորդներին սպասվում է հաճելի անակնկալ, որը հրաշալի նվեր կարող է դառնալ ոչ միայն ձեր մտերիմների, այլև հենց ձեզ համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Ucom-ը Հայաստանում ունի 80 վաճառքի և սպասարկման կենտրոն, որից 26-ը՝ Երևանում։Բնութագրությունը հասանալի չէ

Չինաստանում բախվել է ավելի քան 100 ավտոմեքենա

$
0
0

Չինաստանի արևելքում զանգվածային ավտովթար է տեղի ունեցել, բախվել է առնվազն 100 ավտոմեքենա։

Վեստի.ռու-ն գրում է, որ փետրվարի 22-ի երեկոյան շրջանում հատուկ նախազգուշացում է հայտարարվել, առավոտյան ճանապարհների մեծ մասը պատված է եղել մերկասառույցով։

12 միլիոն բնակչությամբ քաղաքի մայրուղու երթևեկությունն ամբողջությամբ արգելափակվել է։

Մինսկը ՀԱՊԿ-ի հարցով ծանուցում չի ստացել Երևանից. ԱԳՆ

$
0
0

Բելառուսը Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հարցով։ ԲԵԼՏԱ գործակալությանն այս մասին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):

«Մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփում ունենք հայ գործընկերների հետ», - ասել է Գլազը։

Նրա խոսքով` Մինսկը արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն է ակնկալում նաև հետագայում:

Հայաստանից Վրաստան փորձել են տեղափոխել 58 միլիոն դրամ արժողությամբ չհայտարարագրված ոսկե ձուլակտորներ. ՊԵԿ

$
0
0

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները, ստանալով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկություններ, բացահայտել են Բավրա պետական սահմանի անցման կետով չհայտարարագրված ոսկե ձուլակտորների խոշոր խմբաքանակի ապօրինի տեղափոխման դեպք։

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցի զննությունից պարզվել  է, որ մեքենայի խցիկում առկա են 2215 գրամ ընդհանուր քաշով, նախնական գնահատմամբ՝ շուրջ 58 միլիոն դրամ արժողությամբ ոսկե ձուլակտորներ։

Նշված դեպքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։


Ինչպես կարգավորել Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովումը․ Նարեկ Մկրտչյանը հարցը Հնդկաստանում քննարկել է գործընկերոջ հետ

$
0
0

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարար Շրի Բհուպենդեր Յադավի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Հնդկաստանի հետ ձևավորված սերտ հարաբերությունների դերը և այս համատեքստում ընդգծել Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը։ Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ մեխանիզմների ներդնումը հնարավորություն կտա կանոնակարգել դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի հոսքը և խուսափել հետագա հնարավոր խնդիրներից։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝  «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» հետ համատեղ նախատեսվող հարթակի ստեղծումը ևս թույլ կտա նպաստել գործընթացին․ այն մի կողմից կհավաքագրի Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով կներկայացնի Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։

Շրի Բհուպենդեր Յադավը ևս, կարևորելով ՀՀ հետ համագործակցությունը, նշել է, որ վերջին տարիների ընթացքում իրապես նկատելի է Հնդկաստանի քաղաքացիների՝ դեպի Հայաստան մեծ ներհոսքը․ Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարը ևս հաստատել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համատեղ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ ևս։

 Ներկայացնելով Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ վերջինս նշել է, որ ստեղծվել է մասնագիտական ծառայությունների ազգային հարթակ, որի միջոցով օրական շուրջ 4 մլն աշխատանքի հայտարարություն է հրապարակվում։ Յադավի խոսքով՝ հարթակի միջոցով նաև արտերկրում գործունեություն իրականացնող գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալ Հնդկաստանի թափուր հաստիքներին և համապատասխան աշխատուժ ներգրավել հետաքրքրող աշխատանքներում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել դիտարկել աշխատանքի և զբաղվածության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։  

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ կան դժվարանցանելի ճանապարհներ

$
0
0

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Թուրքիայի 2 քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հատել են ՀՀ պետական սահմանը․ նրանք ձերբակալվել են․ ՔԿ

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված ծավալուն քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2023թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքի տարբեր հասցեներից հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ի.Ք-ն, Է.Յ.-ն և ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ք.-ն և Է.Յ-ն,  խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, «Բագրատաշեն» անցակետով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել են ՀՀ պետական սահմանը և մուտք գործել ՀՀ, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ-ն առերևույթ օժանդակել է Է. Յ.-ի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելուն և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն:

Քննիչի կողմից Ի.Ք-ին և Է.Յ.-ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-469-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամաբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:

Թուրքիայի քաղաքացիներ Ի.Ք-ն և Է.Յ.-ն կալանավորվել են, իսկ Ա.Մ-ի նկատմամաբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությունը

$
0
0

Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ծրագրերին և հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությանը։

ՌԴ-ն պարզաբանում է ակնկալում` ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը «սառեցնելու» մասին ՀՀ վարչապետի խոսքերը․ ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

$
0
0

Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:

Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել 2021 և 2022 թվականների իրադարձությունների ժամանակ (նկատի ունի Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողությունները,– խմբ.), և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

«Սպառիչ պարզաբանումներ ենք ակնկալում երկկողմ խողովակներով այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության մասին պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի «մասնակցության սառեցման» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում»,-հայտարարել են դիվանագիտական գերատեսչությունում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը կտրականապես չի ընդունում ՀՀ իշխանությունների մեղադրանքը 2021-2022թթ.-ի իրադարձությունների ընթացքում ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատի և Երևանի հանդեպ պարտավորությունների իբր չկատարման վերաբերյալ:

Հայտարարության հեղինակների խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով ձևավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելությունը։ Արդյունքների հիման վրա նախապատրաստվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը Հայաստանում դիտորդական առաքելություն ծավալելու մասին:

«Մեր և կազմակերպության մյուս անդամների մեղքը չէ, որ այդ հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև հանրապետությանը ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցառումներ, մտացածին պատրվակներով մերժվեց իշխանությունների կողմից»,-նշել են գերատեսչությունում:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ փոխարենը Երևանը  նախընտրեց ԵՄ-ից կեղծ դիտորդներ հրավիրել։

Այնուամենայնիվ, ՌԴ նախարարությունում հույս ունեն, որ Երևանում կհասկանան, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և վերացվեն հանգիստ, վստահելի երկխոսությամբ, այլ ոչ թե հանրային տիրույթում դրանք բարձրացնելու ճանապարհով։

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>