Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

«Ռոման» բաց թողեց հաղթանակը «Ջենոայի» հետ խաղում

$
0
0

Armsport-ը գրում է.

Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Ջենոայի» հետ:

Ռանիերի ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում չկարողացան պահպանել հաղթական հաշիվը՝ 1:1:

Հանդիպման 82-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Էլ Շարավին: Մրցավարի ավելացրած առաջին րոպեին էլ Ռոմերոն խփեց պատասխան գնդակը: Մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին «Ջենոան» նույնիսկ կարող էր հաղթանակ տանել, սակայն 11-մետրանոցը չկարողացավ հստակ իրացնել Սանաբրիան:

Այս խաղից հետո «գայլերը» 59 միավորով 5-րդն են: «Ջենոան» 36 միավորով 16-րդ տեղում է:


Էներգետիկ շուկայի ազատականացումն առաջին հերթին խնդիր է ՌԴ-ի և Ղրղզստանի, հետո նոր միայն Հայաստանի համար․ Արա Մարջանյան

$
0
0

Հայաստանի համար  առաջնային նշանակություն ունի և՛ ՀՀ-Վրաստան-Ռուսաստան բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցումը, և՛ շահագործումը։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ էներգետիկ միասնական համակարգը ՀՀ-ի համար կարող է դրական ազդեցություն ունենալ, քանի որ ՀՀ-ի էլետրաէներգետիկ կարգը մի քանի անգամ ավելի զարգացած է՝ թե՛ ռեֆորմների, թե՛ ստրուկտուրալ առումով, քան Ղրղզստանի էլեկտրաէներգետիկ ոլորտը, կամ ՌԴ որոշ մարզերի էլեկտրաէներգետիկ համակարգերը։

- Պարո՛ն Մարջանյան, ԵԱՏՄ շրջանակում  պետք  լինի էներգետիկ շուկաների միասական համակարգ։ Իշխանությունները հայտարարում են, որ սա ՀՀ-ին մատչելի էլէներգիա ունենալու հնարավորություն կտա, բայց նախագծի ընդդիմախոսներն էլ կարծում են, որ սա ՀՀ-ի շահերին դեմ է, քանի որ ԵԱՏՄ անդամ երկներն Էլէներգիայի արտադրաման անհավասար պայմաններ ունեն։ Ի վերջո, սա նպաստավոր, թե ոչ անբարենպաստ պայմաններ կստեղծի ՀՀ-ի համար։

-Այստեղ առաջին հերթին պետք է առանձնացնել այն ոլորտները, որոնք Հայաստանի համար ունեն առաջնային նշանակություն, մասնավորապես՝ ՀՀ-Վրաստան-Ռուսաստան բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցումը և շահագործումը։ Ընդ որում, բարձրավոլտ ասելով՝ նկատի ունեմ 400 կիլովատից ավելի բարձր դաս, օրինակ՝ 600 կիլովատ։ Ժամանակին Հայաստանը միտումնավոր կերպով դուրս էր թողնված տարածաշրջանային բարձրավոլտ ցանցերի կառուցումից, փոխարենը տարածաշրջանում զարգացնում էին Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան էներգակամուրջը, որով ՀՀ-ն պարզապես էներգաբլոկադայի մեջ էր պահվում։ Այս գծի կառուցումը Հայաստանի համար ունի առաջնահերթ նշանակություն։ Կարևոր դրույթը է նաև ԵԱՏՄ երկների էներգետիկայի զարգացման կոնցեպտը, որտեղ դրված են մի քանի հիմնադրույթներ, որոնցից մեկը տարբեր արագությունների ու տարբեր կացությունների էներգոհամակարգերի ինտեգրման կոցեպտն է, որը միանգամայն բխում է Հայաստանի շահերից։ Իսկապես ՀՀ-ի էլետրաէներգետիկ կարգը մի քանի անգամ ավելի զարգացած է՝ թե՛ ռեֆորմների, թե՛ ստրուկտուրալ առումով, քան Ղրղզստանի էլեկտրաէներգետիկ ոլորտը, կամ ՌԴ որոշ մարզերի էլեկտրաէներգետիկ համակարգերը։ Բարեփոխումների առումով Հայաստանն այստեղ քայլ առաջ է այդ երկներից, անգամ Բելառուսի նկատմամբ ունի որոշակի առավելություններ, թեև, Բելառուսի համակարգն էլ այլ առավելություններ ունի, օրինակ՝ էներգիախնայուղության կորուստների ցածր լինելը։

- Կարող է խնդիր դրվել տարածաշրջանի էներգետիկ կենտրոն լինելու, ՀՀ-ն այստեղ ի՞նչ հնարավորություն ունի։

- Այո, կա տարածաշրջանային էներգետիկ կենտրոնների դրույթը, որը նույնպես կարող է լինել շահեկան Հայաստանի համար, սակայն ցավալիորեն Հայաստանը բացակայում է այդպիսի էլեկտրաէներգետիկ կենտրոն լինելու պոտենցիալ ցանցերի միջից։  Փաստը մնում է փաստ, որ Հայաստանը չի դիտարկվում որպես էլեկտրաէներգետիկ հաբ, այնինչ աշխարհաքաղաքական ու աշխարհագրական տեսանկյունից ՀՀ-ն տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի էլէկտրաէներգիա արտադրող հզորությունների ավելցուկ, որը կարող է անմիջականորեն էլէներգիա արտահանել իր բոլոր հարևաներին՝ Իրան, Թուրքիա, Վրաստան, Նախիջևան, Արցախ։ Բացի սա, ՀՀ-ն ունի բավականին զարգացած էլէնեգետիկ համակագեր ու ունակ է կարգավորելու էլէներգետիկ փոխհոսքերը Հայաստանում։ Կարծում եմ՝ այս ոլորտում ՀՀ-ն լուրջ անելիքն ունի։

- Նկատեցիք, որ, թեև, Հայաստանն էներգետիկ հաբ լինելու պոտեցնիալ ունի, սակայն չի կիրառում։ Սա մեր իշխանությունների թերացո՞ւմն է, որ մեզ ճիշտ չենք ներկայացրել, թե՞ ավելի մեծ խնդիրներ կան։

- Ե՛վ նա, և նա՛, իհարկե, նաև մեր պասիվության արդյունքն է։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այստեղ որոշիչ է նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը։ Գաղտնիք չէ, որ մեր երկու հարևանները՝ Թուրքիա, Ադրբեջան, ձգտել են, ձգտում են ու հաջողությամբ իրականցնում են Հայաստանն էներգատրանսպորտային շրջափակման մեջ պահելու ծրագիրը։ Խնդրում այս էլեմենտն էլ առկա է։

- ԵԱՏՄ-ն պետք է ձևավորվի էլեկտրաէներգիայի վաճառքի համար ձևավորված ընդհանուր բորսա, որի շնորհիվ անդամ երկրները պետք է ձեռք բերեն էլեկտրաէներգիայի՝ իրենց համար անհրաժեշտ ծավալներ: Սա ինչպե՞ս կազդի ՀՀ-ի վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ-ում էներգիայի ինքնարժեքը տարբերվում է անդամ երկների արտադրած էներգիայի գներից՝ կապված նաև գազի գնի գոյացման հետ։

- Փոխկապակցված հարց է գազի գնագոյացման մեխանիզմների հետ։ Այստեղ կա 3 մեծ սեգմենտ՝ էլեկտրականություն, որը ստացվում է ատոմակայանից, էլէներգիա, որը ստացվում է ՀԷԿ-երից,  էլէներգիա, որը գազից է ստացվում։ Եթե զուգահեռաբար տարվող բանակցությունների ընթացքում հնարավոր լինի գազի գնի գնագոյացման մեխանիզմներում խելամիտ լուծումեր գտնել, որ դրանք արհեստականորեն չբարձրանան, ապա սեգմենտում չի բացառվում, որ ՀՀ-ն կունենա մրցունակ էլէներգիա։ Ինչ վերաբերում էլէներգիային, որը արտադվում ՀԷԿ-երից, ապա այստեղ մենք միանգամայն մրցունակ ենք։ Ատոմակայանից գոյացած էլէներգիայի մասով էլ ասեմ, որ մեր երկու հարևաների պարագայում՝ Վրաստան ու Ադրբեջան, ատոմակայանը բացակայում է։ Ինչ վերաբերում է ռուսական ատոմակայաններից ստացած էլէներգիային, ապա մի փոքր մեզ մոտ թանկ է, բայց այստեղ հնարավոր է խելամիտ լուծումերի գտնումը։

- ՀՀ-ն փորձում է գնալ էներգետիկ շուկայի ազատականացման ճանապարհով, թեպետ, ԵԱՏՄ միասնական էներգետիկ համակարգի հիմքում էլ այս տրամաբանությունն է։ Որքանո՞վ է սա նպաստավոր ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով նաև մեր ոչ բարեկամական հարբերությունները հարևան երկրների հետ։

- Կարծում եմ՝ նպաստավոր է, թեպետ, այստեղ իսկապես լուրջ վերլուծության կարիք կա։ Կցանկանայի միայն փաստել, որ շուկայի ազատականացման և ստրուկտուրալ բարեփոխումների առումով մինչև 2000-ական թվականները Հայաստանը մոտավորապես 3 քայլ առաջ էր Ռուսաստանից, ընդհանրապես հետխորհրդային բոլոր հանրապետություններից՝ բացառությամբ  Բալթյան երկների։ Որոշակի առումով այս առաջխաղացումը դեռ պահպանվում է, հետևաբար, շուկայի ազատականացումն առաջին հերթին ՌԴ-ի ու Ղրղզստանի խնդիրն է, հետո նոր Հայաստանի։

- Ի վերջո, էներգետիկ համակարգում նման փոփոխությունները՝ ԵԱՏՄ-ի հետ էներգետիկ միասնական համակարգ, շուկայի ազատականացում և այլն, հնարավորություն կստեղծի՞, որ ՀՀ-ում թեկուզ տարվա X ժամանակահատվածում, ավելի մատչելի էլէներգիա տրամադրվի բնակիչներին։

- Իհարկե, եթե իմ ասած բարձրավոլտ գծերը կառուցվեն ու ապահովվի Հայաստան- Վրաստան-Ռուսաստան զուգահեռ աշխատանքը։ Ինչպես նաև, եթե էլեկտրաէներգիայի խելամիտ փոխհոսքեր լինեն։

 

 

Ականատեսը պատմել է՝ ինչպես են փրկել «Շերեմետևոյում» վայրէջք կատարելիս բռնկված օդանավի ուղևորներին

$
0
0

Ականատեսը պատմել է, թե ինչպես են փրկել մայրաքաղաքային «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելիս բռնկված SSJ100 օդանավի ուղևորներին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Նատալյա անունով կինը պատմել է, որ մյուս ուղևորների պես սպասելիս է եղել իր չվերթին, երբ պատուհանից նկատել է թռիչքուղում այրվող ինքնաթիռը:

«Այնուհետև այն կանգնեց մեր աչքի առաջ, մարդիկ բավականին արագ սկսեցին տարհանվել փչովի սանդուղքների օգնությամբ: Վարկյանաբար մոտեցան շտապ օգնությունը, հրշեջները, բոլորը սկսեցին մարել, մարեցին: Ներկա պահին արդեն ծուխ չկա: Բազմաթիվ չվերթներ և ժամանումներ հետաձգվել են»,- պատմել է կինը:

Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևոյում», և հենց վայրէջքի պահին էլ բռնկվել են օդանավի շարժիչները:

Քննչական կոմիտեն հաստատել է, որ կատարվածի հետևանքով մեկ մարդ մահացել է: 

«Չելսին» ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում

$
0
0

Armsport-ը գրում է.

«Չելսին» ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի 2019-20թթ․ խաղարկությունում։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում Մաուրիցիո Սարիի թիմը 3-0 հաշվով առավելության հասավ «Ուոթֆորդի» նկատմամբ և վաստակած միավորների քանակը հասցնելով 71-ի՝ բարձրացավ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական՝ շրջանցելով 70 միավոր ունեցող «Տոտենհեմին», որը երեկ նվազագույն հաշվով զիջել է «Բորնմութին»։

Միևնույն ժամանակ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Արսենալն» այս տուրում ոչ-ոքի (1-1) խաղաց «Բրայթոնի» հետ։ «Զինագործներն» ունեն 67 միավոր և կորցրել են «Չելսիին» շրջանցելու հնարավորությունները։

Հիշեցնենք, որ «Չելսին» և «Արսենալը» մասնակցում են նաև Եվրոպա լիգային, որի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Սարիի թիմը ոչ-ոքի (1-1) է խաղացել «Այնտրախտի» հետ, իսկ «Արսենալը» 3-1 հաշվով հաղթել է «Վալենսիային»։

ՌԴ Կուրգան քաղաքում արգելել են ոգելից խմիչքների վաճառքը

$
0
0

Ռուսաստանի Դաշնության Կուրգան քաղաքի իշխանությունները ժամանակավորապես արգելել են ոգելից խմիչքների վաճառքը քաղաքում և չորս հարևան միկրոշրջաններում:  

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով քաղաքային իշխանությունների մամլո ծառայությանը, այս որոշումը պայմանավորված է Կուրգանի մարզում տեղի ունեցող բնական հրդեհներով: Արգելքի տակ են հայտնվել ոգելից խմիչքների բոլոր տեսակները, այդ թվում և գարեջուրը: Նման արտադրանքների իրացումն արգելվել է ոչ միայն մանրածախ վաճառակետերում, այլև հասարակական սննդի հաստատություններում՝ դուրս տանելու համար:

Նշվում է, որ սահմանափակումները պայմանավորված են հատուկ հակահրդեհային ռեժիմի սահմանման հետ: Արգելքի ժամկետները չեն մասնավորեցվում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բնական հրդեհներից Կուրգանի մարզում 10 մարդ է տուժել:  

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռում ազգությամբ հայեր եղել են, թե ոչ

$
0
0

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է տեղեկությունն այն մասին՝ արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ: 

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից:   

Հակոբ Բոգինյան. ԱՄՆ-ում միլիոնատեր դարձած առաջին հայը

$
0
0

Հակոբ Բոգինյանն ԱՄՆ-ում հայտնի է որպես ներգաղթյալ Արևմտյան Հայաստանից, որին հաջողվել է դառնալ առաջին հայազգի միլիոնատերը Միացյալ Նահանգներում: Նա ծնվել է 1856 թվականին պատմական Խարբերդ նահանգի Ուսենիկ գյուղում:

Ինչպես գրում է Rusarminfo-ն, ԱՄՆ նա տեղափոխվել է 20 տարեկանում, հաստատվել Մասաչուսեթսում և ոչինչ չունենալով սկսել է ժամանակի ամենաեկամտաբեր բիզնեսը՝ արևելյան գորգերի վաճառքը: Տարիներ անց դարձել է ոլորտի խոշորագույն ձեռնարկատերերից մեկը Նար Անգլիա շրջանում:

Բոգինյանը 19-րդ դարի վերջին արդեն աշխատել էր իր առաջին միլիոնը և սերտ կապեր հաստատել Նոր Անգլիայի ողջ վերնախավի հետ: Հայ գործարարը սկսել էր նաև ակտիվ բարեգործությամբ զբաղվել՝ օգնելով ԱՄՆ ժամանած հայրենակիցներին և Օսմանյան կայսրությունում բնակվողներին:

Համիդյան ջարդերի (1894-1896 թթ.) ժամանակ նա միջոցներ է հավաքել և համոզել է Կարմիր խաչի ամերիկյան ասոցիացիայի հիմնադիր Կլարա Բարտոնին առաքելություն կազմակերպել՝ հայերին օգնելու համար:

Բոգինյանը բազմիցս ելույթ է ունեցել ամերիլյան մամուլում՝ կոչ անելով կանգնեցնել Հայոց ցեղասպանությունը, բացի այդ, օգնել է կոտորածներից փրկված հայերին:

Միևնույն ժամանակ դարձել է Փենսիլվանիա նահանգում գտնվող Ուիլսոնի քոլեջի հոգաբարձուներից և բարերարներից մեկը: Այդ քոլեջում սովորել է նրա կինը: Քանի որ Բոգինյանը ժառանգներ չի ունեցել, նրա հարստության հիմնական մասը փոխանցվել է կրթաթոշակներ հատկացնող հիմնադրամին, որն առաջին հերթին աջակցում է հայազգի կանանց համար:  

Ուսանողական տարիներին արժեքավոր զարդ հայտնաբերած բրիտանացին կրկին հնագույն կրծքազարդ է հայտնաբերել Նորֆոլկում

$
0
0

Բրիտանացին, որը նախկինում 145 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ կախազարդ էր հայտնաբերել, ևս մեկ հնագույն զարդ է գտել:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, գտածոն իրենից ներկայացնում է 800-ամյա կրծքազարդ, որը Թոմ Լաքինգը հայտնաբերել է Նորֆոլկում հող փորելու ժամանակ անցյալ տարվա սեպտեմբերին:

Նշվում է, որ նման կրծքազարդ օգտագործել են 1200-1300 թվականներին: Դրա վրա երկու առյուծ է պատկերված, ինչպես նաև այն համալրված է երկու վարդագույն քարով:

Նախորդ թանկարժեք իրը, որը թվագրվում է մ.թ.ա. 630 թվականին, Թոմը հայտնաբերել էր 2014-ին՝ դեռևս ուսանող լինելով:

Թոմն այժմ աշխատում է որպես հնագետ, սակայն թնակարժեք իրերը հայտնաբերել է գործից ազատ ժամանակ:


Մեսսիին «Ոսկե գնդակ» չէի տա, նա վեր է դրանից. «Բարսելոնայի» նախագահ

$
0
0

Armsport-ը գրում է.

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, որ հարձակվող Լիոնել Մեսսին վեր է տարատեսակ մրցանաբաշխություններից։

«Մեսսիի արձանը կլինի՞ «Կամպ Նոուում»։ Ոչ թե մեկ, այլ տասը արձան կլինի։ Ես Մեսսիին «Ոսկե գնդակ» չէի տա։ Նա վեր է դրանից։ Հիանալի ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են մասնակցել մրցանակաբաշխությունների, սակայն Մեսսին այլ մակարդակ ունի»,- Բարտոմեուի խոսքը մեջբերել է AS-ը։

Հավելենք, որ Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում Մեսսին մասնակցել է 32 հանդիպման, դարձել է 34 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, 31-ամյա արգենտինացին Չեմպիոնների լիգայում անցկացրած 9 խաղում խփել է 12 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

ԱՄՆ-ում մայիսի 10-ից կբարձրանան մաքսատուրքերը չինական ապրանքների նկատմամբ՝ հասնելով 25 տոկոսի

$
0
0

Վաշինգտոնը մայիսի 10-ից կբարձրացնի 200 մլրդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի ներկրման մաքսատուրքերը՝ 10 տոկոսից հասցնելով 25-ի: ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«10 ամսվա ընթացքում Չինաստանը ԱՄՆ-ին մաքսատուրք է վճարել 50 մլրդ դոլարի բարձրտեխնոլոգիական ապրանքների համար 25 տոկոսի չափով և 10 տոկոսի չափով 200 մլրդ դոլարի այլ ապրանքների համար: Այդ վճարումները մասնակիորեն բացատրում են մեր հսկայական տնտեսական հաջողությունը: Այս 10 տոկոսները բարձրացնում են մինչև 25 տոկոս», - գրել է ԱՄՆ նախագահը:

Բացի այդ, նրա խոսքով՝ ևս 325 մլրդ դոլարի չինական ապրանքներ այժմ մաքսատուրքի չեն ենթարկվում, սակայն առաջիկայում դրանց նկատմամբ նույնպես մաքսատուրք կսահմանվի:

 

Երևանի «Գնունու» շուկայի մոտ 4 ավտոմեքենա է բախվել. առաջացած հրդեհից Chevrolet-ը վերածվել է մոխրակույտի. Shamshyan.com

$
0
0

Մայիսի 5-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, դեռեևս անհայտ պայմաններում Վարդանանց փողոցի 22 հասցեում՝ ժողովրդին հայտնի «Գնունու» շուկայի մոտ բախվել են Toyota Corolla մակնիշի 35 VG 255 համարանիշի, BMW-525 մակնիշի 36 AD 487 համարանիշի, Volkswagen Golf մակնիշի 88 MM 858 համարանիշի և Chevrolet Niva 104 NV 01 համարանիշի ավտմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հարվածի հետևանքով Chevrolet Niva-ն բախվել է նույն փողոցի թիվ 254 էլեկտրասարքավորումների խանութ-կրպակին և էլեկտրասյանը, ինչից էլ հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության հրշեջները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն ըստ նախնական տեղեկությունների, վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից: Մինչև հրշեջների ժամանումը քաղաքացիներն ու խանութ-կրպակի աշխատակցները պայքարել են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է ու արդեն ժամանած հրշեջները մարել են Chevrolet Niva-ում առաջացած հրդեհը:

Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ ու նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: Հրեդեհի հետևանքով ամբողջովին այրվել են խանութ-կրպակի գիպակարտոնից երեսապատման հատվածը, էլեկտրասյան վրա տեղադրված վահանակում եղած 16 էլեկտրահաշվիչներն ու մալուխը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից 3-ը, որոնցից մեկը՝ Chevrolet Niva-ն, եղել են կայանված: Ոստիկանություն պարզում է նաև այս տեղեկության իսկությունը: 

Զիդանն ասել է, թե ինչու Բեյլը չի մասնակցել «Վիլյառեալի» հետ խաղին

$
0
0

Armsport-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:2).

«Մենք ավելի լավ խաղացինք, քան «Ռայո Վալեկանոյի» դեմ: Ես, ինչպես նաև ֆուտբոլիստներն, ավելի լավ զգացողություններ ունենք այժմ: Հաղթեցինք տանը, շատ ուրախ ենք»:

- Ինչո՞ւ Բեյլը չկար հայտացուցակում.

- Ես եմ ընտրում կազմը, ահա այդքանը:

- Սա ուղե՞րձ էր նրան.

- Մտածենք այն, ինչ ուզում ենք: Ես եմ որոշում, թե ինչ կազմով ենք խաղալու: Այլևս ոչինչ չկա այս ամենում:

 

Սևանում 22-ամյա քաղաքացին ջրահեղձ է եղել. դին գտել են «Մայամի» լողափի մոտ

$
0
0

Մայիսի 5-ին, ժամը 23:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները «Մայամի» կոչվող լողափի մոտակայքում հայտնաբերել են Հ.Ա.-ի (ծնված 1997 թ.) դին:

 

 

Դալար գյուղի մոտ 3 մեքենա է բախվել միմյանց. կա տուժած

$
0
0

Մայիսի 5-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատյան խճուղու թիվ 17/1 հասցեում բախվել են «Volvo 960» (վարորդ՝ Մ.Չ., ծնված 1995 թ.), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Վ.Թ., ծնված 1989 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Գ.Ա., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Գ.Ա.-ն, հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

 

 

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

$
0
0

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևանում՝

10:00-16:00 Ագաթանգեղոսի փ. 29, 29/1 շենքերը, Տիգրան Մեծի պող. 6-12 շենքերը, Ադամյան փ. 8-24 սեփական տները, Հանրապետության փ. 20, 24 սեփական տները, Աղայան փ. 7, 9 շենքերը, Աբովյան փ. 25 շենքը, Տերյան փ. 62 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 62 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ,՝ Թոթովենցի փ. 1/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11:00-15:00 Նոր Արեշ 8փ. 85-125 սեփական տները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Ն.Ստեփանյան փ. 5, 7, 9 շենքերը, Թոթովենցի փ. 7 շենքը, թիվ 135 դպրոցը, թիվ 307 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ Իսահակյան թաղ. 3/3 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 27 շենքի 1, 2 մուտքերը; 31 շենքի 6-րդ մուտքը,

11:00-17:00 Ներքին Շենգավիթ 9փ․ 1/1 շենքը, Արագածի փ․ 93, 93ա շենքերը, Հ․Հովհաննիսյան, Մարկվարտի փողոցների սեփական տները, թիվ 32 դպրոցը, Սմբատ Զորավարի փ․ 40, 42, 48 շենքերը, Սմբատ Զորավարի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթաշեն 4-րդ թաղ. 2Ա շենքը, Դավիթաշեն 4-րդ թաղ. 46 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Բաշինջաղյան 1-ին նրբ. 13 շենքը, Բաբաջանյան փ. 29/1 շենքը, Ծերենցի փ. 5 շենքը,

Արարատի մարզում՝

10։00-16։00 Արարատ գյուղը մասնակի,

10։30-16։00 Բերքանուշ և Դալար գյուղերը մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-14։00 Գնեշիկ, Մոզորով գյուղը մասնակի,

10։00-16։00 Վայք քաղաքի Ազատության փողոցը մասնակի, Արին գյուղը մասնակի,

14։00-16։00 Գլաձոր գյուղը մասնակի,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Ջրվեժի ամառանոցները մասնակի, Ձորաղբյուրի ամառանոցները մասնակի, Աբովյան քաղաքի 4-րդ հանրակացարանը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11։00–17։00 Կաքավաձոր, Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Ձորակ, Փյունիկ, Արտավազ, Հանքավան գյուղերը, Մեղրաձորի ոսկու հանքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Շիրակի մարզում՝

10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղի հին գյուղ թաղամասը,

10:00-16:00 Անիի տարածաշրջանի Լանջիկ գյուղի 1, 2 փողոցները:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:


Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 100 չվերթ

$
0
0

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 100 չվերթ: Այդ մասին են վկայում «Яндекс.Расписания» ծառայության տվյալները, գրում է gazeta.ru-ն: 

Երևանյան ժամանակով ժամը 09.18-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 4 չվերթ, 2-ն էլ չեղարկվել է:

«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, 7-ը՝ չեղարկվել:

«Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 75 չվերթ:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը նախօրեին բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Որոշ ժամանակ անց վթարային վայրէջքի իրավունք է խնդրել, իսկ վայրէջքի պահին բռնկվել է: Վայրէջք է կատարել 18:40-ին: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառն էլեկտրական սարքերի անսարքությունն է եղել:

Ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։

 

Մուրմանսկում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո»-ում ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով (լուսանկարներ)

$
0
0

ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Չիբիսը:

«Ցավոք, հաստատվել են վատթարագույն մտավախությունները: Հայտարարվել է, որ զոհվել է 41 մարդ: Այժմ ստուգվում են ցուցակները՝ պարզելու, թե Մուրմանսկից քանի բնակիչ է եղել»,-ասել է նահանգապետը:

Պաշտոնյան իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ հայտարարելով, որ նրանք 1-ական միլիոն ռուբլի փոխհատուցում կստանան, իսկ տուժածները՝ 500 000-ական ռուբլի:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել են:

«Աէրոֆլոտ»-ի կայքում հրապարակվել է փրկվածների նախնական ցուցակը:

 

Последствия пожара в самолете в аэропорту Шереметьево, 5 мая 2019 года

Пожар в самолете в Шереметьево, 5 мая 2019 года

Пожар в самолете в Шереметьево, 5 мая 2019 года

Пожар в самолете в Шереметьево, 5 мая 2019 года

Последствия пожара в самолете в аэропорту Шереметьево, 5 мая 2019 года

Եվրոն վաճառվում է առավելագույնը 544 դրամով. արտարժույթների փոխարժեքներն՝ այսօր

$
0
0

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ մայիսի 6-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:  

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478,50 դրամ նվազագույն և 480,50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 482,50 դրամ նվազագույն և 483,50 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Մեկ եվրոն գնվում է 532 դրամ նվազագույն և 537 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 541 դրամ նվազագույն և 544 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Ռուսական ռուբլին գնվում է 7.10 դրամ նվազագույն և 7.35 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.42 դրամ նվազագույն և 7.60 դրամ առավելագույն փոխարժեքով:

 

 

«Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի ուղևորը տեսանկարել է օդանավում տիրող խուճապը (տեսանյութ)

$
0
0

Life.ru-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որը նկարահանվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջքից հետո հրդեհված օդանավի ուղևորներից մեկի կողմից: Տեսանյութում երևում է, որ օդանավում խուճապ է, իսկ սրահը՝ ամբողջությամբ կրակի ու ծխի մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել են:

 

«Ինքնաթիռին իսկապես կայծակ է հարվածել». «Շերեմետևո»-ում հրդեհված SSJ-100-ի օդաչուն պատմել է 41 մարդու կյանք խլած ավիավթարի մասին

$
0
0

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո հրդեհված SSJ-100 ինքնաթիռի օդաչու Դենիս Եվդոկիմովը պատմել է 41 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի մանրամասները:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, օդաչուի խոսքով՝ ինքնաթիռին իսկապես կայծակ է հարվածել:

«Վառ լուսարձակում, ճայթյուն: Դրա հետևանքով ինքնաթիռը կորցրել է ռադիոկապն ու անցում կատարել ուղիղ կառավարման ռեժիմին: Վայրէջքի ժամանակ արագությունը մեծ չէր, սովորական էր»,-պատմել է Եվդոկիմովը:

Օդաչուն հավելել է, որ հրդեհը սկսվել է վայրէջքից հետո:

Ավիաաղետի պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել: Այժմ շրջանառվում է մի քանի վարկած, համաձայն որոնց՝ հրդեհը բռնկվել է, երբ օդանավը վայրէջքի ժամանակ քթով հարվածել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները բռնկվել են: Մինչդեռ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ՝ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով:

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել են:

«Աէրոֆլոտ»-ի կայքում հրապարակվել է փրկվածների նախնական ցուցակը:

 

Image result for сгоревшего SSJ-100

Image result for сгоревшего SSJ-100

Image result for сгоревшего SSJ-100

Image result for сгоревшего SSJ-100

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>