Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Եթե Հրայր Թովմասյանը մեր դեմ տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք․ Հովիկ Աղազարյան․ hraparak.am

$
0
0

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ,թե ինչու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել. գրում է hraparak.am-ը։

Պատճառների շարքում նա մատնանշեց Թովմասյանի՝ նախկին իշխանության ներկայացուցիչ լինելու հանգամանքը:

Մեր դիտարկմանը,որ ներկայիս իշխանության շարքերում նախկինների պակաս չի զգացվում՝ Ցոլակյան, գլխավոր դատախազ, Տիգրան Մուկուչյան եւ այլք, պատգամավորն արձագանքեց․ «Եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր,գուցե իրեն էլ չպահանջեինք»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


Կադրային փոփոխություններից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան

$
0
0

Նորմալ է, երբ գործատուն աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում և որոշում են բաժանվել։ Կառավարության ճեպազրույցի ընթացքում ասաց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Ըստ նրա՝ Կառավարությունում պաշտոնանկություններն ու կադրային փոփոխությունները նորմալ գործընթացներ են:

Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր գոհ չլինել աշխատանքից, բայց միևնույն ժամանակ գլխավոր խորհրդական նշանակել, Արշակյանը պատասխանեց, որ տարբեր աշխատանքներ իրենցից ենթադրում են պատասխանատվություն տարբեր ձևեր ։

«Մի մարդը մի տեղ լավ է աշխատում, մյուս տեղը՝ ոչ: Յուրաքանչյուրս ունենք նման հատկություն»,- ասաց Արշակյանը:

Հարցին, թե կուսակցության ներսում նոր նշանակումների մասին խոսակցություններ շրջանառվո՞ւմ են, Արշակյանը պատասխանեց, որ նախաձեռնությունը բերվել է ԱԺ և քննարկման փուլում է, դեռ կառավարությունում չի քննարկվում:

«Կադրային փոփոխություններն արվում են օրենքով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած»,- հավելեց նա:

ԱԺ նախագահը ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծն ուղարկել է ԱԺ պետաիրավական հանձնաժողով

$
0
0

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծն ուղարկել է Պետաիրավական հանձնաժողով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահը։

«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»,– գրել է ԱԺ նախագահը։

 

Թրյուդոն ընտրությունների նախաշեմին ներողություն է խնդրել «շագանակագույն» դիմահարդարման համար (լուսանկար, տեսանյութ)

$
0
0

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընտրությունների նախաշեմին ներողություն է խնրել «շագանակագույն» դիմահարդարմամբ լուսանկարի համար, գրում է CBC-ն:

Ավելի վաղ Time ամսագիրը լուսանկար էր հրապարակել, որում Թրյուդոն ներկայանում է սպիտակ թյուրբանով և «շագանակագույն» դիմահարդարմամբ: Այդ տեսքով Կանադայի ապագա վարչապետն այցելել է մասնավոր դպրոցներից մեկի կողմից կազմակերպված ավարտական երեկոյին, որտեղ դասավանդելիս է եղել 2001 թվականին: Այդ ժամանակ Թրյուդոն 29 տարեկան էր: Լուսանկարը հայտնաբերվել է ավարտական ալբոմում:

Կանադայի պահպանողական կուսակցության առաջնորդ և Թրյուդոյի գլխավոր հակառակորդ Էնդրյու Շիիրն ասել է, որ ապշած և չափազանց հիասթափված է վարչապետի արարքից` հայտարարելով, որ նման անձը չի կարող երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնել: Շիիրը վարչապետին մեղադրել է ռասիզմի համար:

«Ես Ալադինի հագուստ էի հագել և շագանակագույն դիմահարդարում արել: Ես չպետք է դա անեի. պետք է ավելի խորաթափանց գտնվեի: Ես, իրոք, շատ եմ զղջում դրա համար»,- հայտարարել է Թրյուդոն:

Դեռևս պարզ չէ` հրապարակված լուսանկարն ինչ ազդեցություն կունենա վարչապետի վարկանիշի վրա: Վերջինս լրջորեն է վերաբերվում սոցիալական ցանցերում իր կերպարին և խստորեն վերահսկողություն է իրականացնում դրա նկատմամբ: Լրագրողները Թրյուդոյին հարցրել են` ինչպես կվերաբերվեր ինքը, երբ իր կուսակցության մեկ այլ անդամ նույնանման լուսանկար ունենար, վարչապետը պատասխանել է, որ ենթադրություններով խոսել չի սիրում և նախընտրում է յուրաքանչյուր միջադեպ անհատական վերլուծության ենթարկել:

Սեպտեմբերի 11-ին Թրյուդոն հայտարարել է նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին` պաշտոնապես խնդրելով արձակել խորհրդարանը: Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:

Նախընտրական պայքարը կծավալվի գլխավորապես երկու` Լիբերալ և Պահպանողական կուսակցությունների միջև: 2015 թվականին կայացած ընտրությունների արդյունքում լիբերալները խորհրդարանում մեծամասնություն են կազմել, իսկ կուսակցության ղեկավարը` Ջասթին Թրյուդոն, զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:

 A yearbook photo emerged on Wednesday showing Canada's Prime Minister Justin Trudeau wearing brownface to a party 18 years ago when he was a private school teacher in Vancouver

 

 

«40 տարուց ավելի Թուրքիայի դաշնակիցը հանդիսացող ԱՄՆ-ն բացահայտորեն զենք է նվիրաբերում ՔԱԿ-ին». Թուրքիայի ՆԳՆ

$
0
0

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այսօր «Միջազգային անվտանգության հարցերով կոնգրեսի» ժամանակ ելույթ ունենալիս քննադատել է ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը: Նա, մասնավորապես, նշել է, որ 40 տարուց ավելի Թուրքիայի դաշնակիցը հանդիսացող ԱՄՆ-ն բացահայտորեն զենք է նվիրաբերում, համատեղ ծրագրեր է իրականացնում, դասընթացներ է տալիս «Քրդական բանվորական կուսակցության»-ը (PKK), Սիրիայի հարցում PKK/PYD-ի հետ համատեղ է շարժվում:

Նա նշել է նաև, որ գաղտնիք չէ այն հանգամանքը, որ 2016թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարած, իր պնդումով, մեկ այլ ահաբեկչական կազմակերպություն ՖԵԹՕ-ն և դրա հետ առնչվող տարրերը (Ֆեթուլլահ Գյուլենի համայնքը) ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո ապաստանել են ԱՄՆ-ում և այնտեղ պաշտպանություն են ստանում, գրում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Սոյլուն նշել է նաև, որ «Քրդական բանվորական կուսակցության» ֆինանսական, մարդկային և քաղաքական ռեսուրսների կարևոր մասը գտնվում է Եվրոպայում:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը նաև թվեր է հրապարակել Սիրիայից Թուրքիա անցած ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ. այսպես՝ 2018թ. ընթացքում Սիրիայից Թուրքիա անցնելով բացահայտվել է 268 հազար փախստական, իսկ 2019թ. սկզբից մինչ օրս այդ թիվն արդեն հատել է 270 հազարի շեմը: Նա հավելել է, որ ներկայում Թուրքիայում ժամանակավոր բնակության կարգավիճակ ունեցող սիրիացիների թիվը 3,6 միլիոնից ավելի է:

Առերեսվել նման հայտարարությանը, որ արեց Վանեցյանը, կարծում եմ՝ մի քիչ անսպասելի էր. Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի հրաժարականի տեքստին

$
0
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է զոհված զինծառայողների ծնողների բողոքին, այլ նաև մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այն հիմնադրամի մասին, որը զբաղվում է այդ հարցով։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիային:

Հարցին՝ վարչապետը չի՞ պատրաստվում հանդիպել բողոքող ցուցարարների հետ, խոսնակը պատասխանեց՝ չի կարող ասել. «Կհասկանանք նոր իրավիճակի յուրահատկությունը և կասենք»: Նա նշեց, որ հնարավոր է՝ ինքը մոտենա ցուցարարներին:

«Վարչապետն այսօր հանդիպումների շատ խիտ ու ծանրաբեռնված գրաֆիկ ունի»,- մեկնաբանեց Վլադիմիր Կարապետյանը։

Անդրադառնալով ԱԱԾ պետի հրաժարականին և նրա հրաժարականի տեքստի վերաբերյալ իր հայտարարությանը, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ինքը հաստատեց, որ փաստորեն իրեն օգնել են: Ես ուզում եմ կոնտեքստը հիշել՝ վարչապետը, շատ խնայողաբար բառերին մոտենալով, խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել է իր և իր ենթակայի միջև և ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն։ Եվ դրանից հետո առերեսվել այդ հայտարարությանը, որն արեց Վանեցյանը, կարծում եմ՝ մի քիչ անսպասելի էր»:

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործով Գագիկ Ջհանգիրյանի արդարացմանը, Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ սա շատ լավ օրինակ կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր պայքարելու են իրեն իրավունքների վերականգնման համար:

«Վարչապետը այս հարցում, կարծես, հետ քաշված է, և սպասում է այլ օրինակներ լինեն, որպեսզի որևէ ճնշում կամ առաջնորդություն չդիտարկվի այլ մարդկանց համար: Վերջում և ինքը ինչ-որ փուլում կմիանա, ես կարծում եմ, որ անպայման արդարացումները պետք է լինեն»,-հավելեց նա:

 

 

 

 

 

Ռիհանան Հարավային Կորեայում ներկա է գտնվել իր Fenty դիմահարդարման պարագաների խանութ-սրահի բացմանը (լուսանկարներ)

$
0
0

Հանրահայտ երգչուհի Ռիհանան Նյու Յորքի նորաձևության շաբաթվան ակտիվ մասնակցությունից հետո մեկնել է Սեուլ՝ իր Fenty դիմահարդարման պարագաների խանութ-սրահի բացմանը մասնակցելու համար, գրում է Daily Mail-ը:

Չորեքշաբթի բարբադոսցի երգչուհին զբոսնել է Հարավային Կորեայի կենտրոնում գտնվող առևտրային թաղամասում: Ռիհանան եղել է վարդագույն զգեստով, որի տակից կրել է տաբատ: 31-ամյա երգչուհին իր տեսքն ամբողջացրել է մի շարք արծաթե մանյակներով, թևնոցներով և մատանիով:

Ռիհանան Հարավային Կորեայում է գտնվում Shinsegae Duty Free առևտրի կենտրոնում իր Fenty խանութի բացման կապակցությամբ:

Երգչուհին այդ մասին իր երկրպագուներին տեղեկացրել է Instagram-ում:

«Անչափ ուրախ եմ FentyBeauty-ի իմ նորաբաց խանութն անձամբ տեսնելու կապակցությամբ և երախտապարտ եմ հիանալի համագործակցության համար»,- գրել է երգչուհին:

Hot in pink: On Wednesday, Rihanna was spotted in Itaewon, the cosmopolitan downtown shopping district of the Seoul

Dynamic look: She was in an extremely low-cut hot pink sweetheart dress with buttoned clasps down the front revealing a pair of cantaloupe trousers underneath

One hand in my pocket: The A-line skirt of her gown had panels which fanned out, and the star wore it partially unbuttoned

Քրեակատարողական ծառայության պետն աշխատանքային այցով եղել է «Գորիս» ՔԿՀ-ում

$
0
0

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներկայիս պայմաններին, ընդհանուր վիճակին ծանոթանալու, այնտեղ առկա խնդիրները վերհանելու և արձանագրելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը շարունակում է իր աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ: Սեպտեմբերի 18-ին ծառայության պետը տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Մինասյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Շրջելով հիմնարկի բնակելի տարածքում՝  Գոյունյանը տեղում ծանոթացել է կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, նրանց իրավունքների պատշաճ իրացմանը: Եղել է զբոսահրապարակում, հանձնուքների ընդունման և տեսակցությունների սենյակներում, ճաշարանում, որտեղ ստուգել է սննդի որակն ու պատրաստման պայմանները, ծանոթացել օրվա ճաշացանկին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հիմնարկի բուժմասի տեխնիկական հագեցվածությանը: Ազատազրկված անձանց հետ առանձնազրույցների ընթացքում հիմնականում բարձրացվել են նրանց պահման պայմանների բարելավմանը, բուժսպասարկմանը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատմանն առնչվող հարցեր:

Հիմնարկի վարչակազմի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ ծառայության պետի կողմից տրված հանձնարարականները հիմնականում ուղղված են եղել արձանագրված թերությունները ողջամիտ ժամկետներում վերացնելուն, ինչպես նաև հրահանգվել է գործել միայն օրենքի սահմաններում, բացառել ցանկացած անօրինական կապերն ազատազրկված անձանց և տեղաբնակների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատազրկվածների գերակշիռ մասը տեղի բնակիչներ են։ Ա. Գոյունյանը կարևորել է նաև ազատազրկված անձանց կողմից բարձրացված առաջնահերթ հարցերին հնարավոր լուծումներ տալու անհրաժեշտությունը,  հանձնարարվել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել  դատապարտյալների զբաղվածության խնդրին ևս:



 

 


Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժողովը (տեսանյութ)

$
0
0

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ս․թ․ հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը: Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին համաժողովի անցկացման մանրամասները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշեց, որ «N2» համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակներ առաջատար ոլորտի փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինտերնետի և ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` ընդհանուր հետաքրքրությունները և գաղափարները քննարկելու, ոլորտի նոր միտումների մասին տեղեկանալու, փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների բացահայտման նպատակով։

«Նոր ձևավորված նախարարության առաջնահերթություններից է Հայաստանում թվային տնտեսության զարգացումը, որի համար շատ կարևոր են նման նախաձեռնությունների իրականացումը: Թվային տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից  մեկը ինտերնետի, ինտերնետային ենթակառուցվածքների զարգացումն է Հայաստանում` ինչպես Հայաստանի տարածքում ինտերնետի որակի և տարածվածության, այնպես էլ Հայաստանը ինտերնետի տարանցիկ երկիր դարձնելու  համատեքստում: Մենք շատ կարևորում ենք այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

«N2» համաժողովի շրջանակներում ներառված է 6 միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը տեղեկացրեց, որ «Ցանցային օպերատորների խմբի համաժողով»-ն անցկացվելու է առաջին անգամ, որում ընդգրկված թեմաները կնպաստեն` հասկանալու թվային ապագայի արդի մարտահրավերներն ու հնարավորությունները, թվային հասարակության և ենթակառուցվածքների զարգացման համար ինտերնետի դերը, կիբեռանվտանգության, տվյալների գաղտնիության ապահովման և պաշտպանության կարևորությունը:

Քրիստինե Գյոնջյանը նաև նշեց, որ առաջին անգամ Հայաստանում անցկացվում է «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, իսկ «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը հնարավորություն կտա ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին և անհատներին ստեղծելու հարթակ, որտեղ կքննարկվեն առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնց բախվում են Իրերի ինտերնետի մշակողները և օգտատերերը:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը ներկայացրեց, որ Հայկական Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովի օրակարգը ներառում է տվյալների տեղայնացմանը, թվային ապագայի զարգացմանը, կիբեռանվտանգությանը, գաղտնագրմանն առնչվող մի շարք արդիական հարցեր: Նա նաև հավելեց, որ ICANN կազմակերպության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվող Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը տարածաշրջանային կարևոր միջոցառում է, որտեղ համաշխարհային փորձագետների մասնակցությամբ կքննարկվեն DNS էկոհամակարգի անվտանգության, կայուն աշխատանքի հիմքերը և բազմալեզու ինտերնետի հնարավորությունները։

Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը (Հատկացված անունների և համարների Ինտերնետ կորպորացիա), «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, «RIPE NCC» ընկերությունը, «IoT» հետաքրքրությունների խումբը:

 

ԱՄՆ-ում մահացել է դերասան Քևին Սփեյսիին սեռական ոտնձգությունների համար մեղադրող տղամարդը

$
0
0

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մահացել է դերասան Քևին Սփեյսիին սեռական ոտնձգությունների համար մեղադրող տղամարդը, գրում է ամերիկյան The Hollywood Reporter-ը՝ հղում անելով դատարանի հայտարարությանը:

Պարբերականի տեղեկություններով` այս մասին հաղորդել են մեղադրող կողմի փաստաբանները դատական հերթական լսման ժամանակ:

Տուժողի անունը գաղտնի է պահվում, իսկ դատական բոլոր փաստաթղթերում նրա անունը նշվել է որպես «Ջոն Դոու»` չնայած այն հանգամանքին, որ 60-ամյա դերասանի փաստաբանները հանդես են եկել մեղադրողի անվան հրապարակման պահանջով:

ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժողը 60-ամյա մերսող էր, որը դերասանին մեղադրել է մերսման սեանսի ժամանակ անթույլատրելի պահվածք դրսևորելու համար:

Մեզ հնարավորություն տվեք, որ հարցերը հերթով լուծենք. ես ամաչում եմ, որ նման հարց եմ քննարկում. Փաշինյանը՝ զոհված զինծառայողների մայրերին

$
0
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Կառավարության մոտ ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող՝ զոհված զինծառայողների մայրերի հետ: Հանդիպման ժամանակ վարչապետն ասաց, որ պետք չէ վիրավորվել այն փաստից, որ ինչ-որ հարցեր են լուծվում, բայց իրենց առաջ քաշած հարցը դեռ չի լուծվել:

«Մեզ հնարավորություն տվեք, որ հարցերը հերթով լուծենք: Հիմա ես՝ որպես վարչապետ, ամաչում եմ, որ նման հարց եմ քննարկում, որովհետև համարում եմ, որ այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը պարզաբանեց, թե պաշտպանության նախարարին հանձնարարել է շրջանառել այդ հարցի փաստաթուղթը:

«Ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց խնդրում եմ այնպես արեք, որ մենք չմտածենք՝ ավելի լավ է ոչ մի հարց չլուծենք: Երբ մի հարց լուծում ենք, մյուս հարց ունեցողները փոխանակ ասեն՝ ինչ լավ է, որ սկսվել է հարցի լուծումը և մեր հարցի լուծմանն էլ կհասնեն, մեզ մեղադրում են իրենց հանդեպ անհարգալից վերաբերվելու մեջ»,- նշեց նա:

 

 

 

 

 

 

 

Հայ նկարչի 2 կտավի համար թուրք հայտնի դերասանը վճարել է 86 հազար ԱՄՆ դոլար

$
0
0

Թուրք դերասան և սցենարիստ Ջեմ Յըլմազը, որը Թուրքիայում ամենաճանաչված մարդկանցից է, հայ նկարիչ Տարոն Մուրադյանի Pequod և Portre 4 կտավների համար վճարել է համապատասխանաբար 66 հազար և 20 հազար ԱՄՆ դոլար:

Թուրքական լրատվամիջոցներից Posta-ն և CNN-ի՝ այդ երկրում գործող ծառայությունն այդ թվերը հրապարակելիս հատուկ շեշտել են հայտնի դերասանի կողմից ցուցահանդեսի ժամանակ գնված կտավների հեղինակի հայ լինելու հանգամանքը:

Հաղորդվում է նաև, որ հայտնի դերասանը պարբերաբար ընդլայնում է ավտոմեքենաների և արվեստի գործերի իր հավաքածուները:

Հատկանշական է, որ հաշվի առնելով Թուրքիայում նվազագույն աշխատավարձի չափը՝ այդ երկու կտավը հայտնի դերասանին արժեցել են այդ երկրում նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով:

Գեղարքունիքում միմյանց են բախվել Honda-ն ու մթերքով բեռնված Ford Transit-ը. վարորդներից մեկը հոսպիտալացվել է. Shamshyan.com

$
0
0

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 05:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.6-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ա. Ա.-ի վարած Ford Transit մակնիշի 24 ԼՕ 128 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Հ.-ի վարած Honda մակնիշի 35 NV 050 համարանիշի ավտոմեքենաները:

Վարորդներից Ա. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

 

 

Ուղղությունը դեպի անդունդ

$
0
0

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մի ավանդական «լայվի» ժամանակ հայտարարեց, թե ձեռքի տակ ունի մի քանի տարվա վաղեմության մի գաղտնի զեկույց, ըստ որի՝ Հայաստանը ձախողված պետություն է։ Շատերը համաձայնեցին, ոմանք առարկեցին, ուրիշներն էլ կասկածեցին։ Եվ անցյալը հաճույքով փորփրող, փնովող կամ գովաբանող աղմուկի մեջ անլսելի մնաց հարցը, թե արդյո՞ք Հայաստանը առժամանակ անց կրկին չի հիշատակվելու ձախողված պետությունների թվում։ Այնինչ այդ հարցի պատասխանն իմանալը հաստատ առավել օգտակար կլինի, քան անպտուղ բանավեճը մի իրական կամ երևակայական զեկույցի առնչությամբ, որի առարկան վաղուց անցյալում է։

Արդեն մեկուկես տարի Հայաստանում նոր իրողություն է, բայց նույնիսկ օրթոդոքս իմքայլականը հազիվ թե պնդի, թե նոր Հայաստանը լուծել է անցյալի բոլոր խնդիրները, և այսօր հայ մարդու հիմնական հոգսը միջուկային ֆիզիկայի մի քանի կնճռոտ խնդիրների ուսումնասիրությունն է։ Ճիշտ հակառակը․ միջուկային ֆիզիկան Հայաստանը լքել է չափազանց անորոշ ժամանակով, փոխարենը միջին վիճակագրական քաղաքացին աչք չի բացում տնտեսական դժվարություններից ու քաղաքական անորոշությունից։

Հեղափոխական էյֆորիայի առաջին ալիքի հսկայական ակնկալիքներն սկզբում դանդաղ, իսկ հետո արագ տեմպով տեղը զիջեցին առտնին հոգսերին, որոնք առավել ծանր են թվում ոգեւորության թմբիրը թոթափելուց հետո։ Մարդկանց մի ստվար զանգված իրեն խաբված է զգում, մի մասն էլ գերադասում է առայժմ չխոստովանել, որ ակնկալիքն ու իրականությունը միմյանցից ոչ միայն շատ հեռու են, այլեւ շատ դեպքերում իրարամերժ։ Եւ հարցը ծագում է ինքնաբերաբար՝ ինչո՞ւ է Հայաստանը վատ վիճակում, ինչո՞ւ է բնակչության մոտ 30 տոկոսը աղքատ, ինչո՞ւ հոռի երեւույթների նվազում ու վերացում չկա, ինչո՞ւ եղած խնդիրներին օրավուր ավելանում են նորերը, եւ վերջն էլ չի երեւում։ Եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ հիմա, երբ հեղափոխությունն արված է, հինը՝ իշխանությունից հեռացված, դուխով գլխարկների պակաս չկա, հայկական ժողովրդավարությունն էլ աշխարհի ամենաուժեղ ժողովրդավարությունն է, որը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն չի արգելում քացով տալ կառավարության շենքի դռանը։

Ու երբ առանձին վերցրած հպարտ քաղաքացին վերջապես ըմբռնում է, որ քացահարելով դեռեւս որեւէ հարց չի լուծվել, եւ որ ինքը աստծո ստեղծած միակ արարածը չէ, որ քացահարելը դիտարկել է իբրեւ ինքնաարտահայտման ամենաազդու միջոց, սկսում է քորել վզակոթը, ինչն էլ օգնում է ի վերջո գլխի ընկնել, որ մի բան այն չէ։ Թե կոնկրետ ի՞նչն այն չէ, հպարտ քաղաքացին դեռ չի պարզել, բայց զգում է, որ ամեն ինչ նախկինների վրա գցելը եւ թալանածը հետ բերելու կարգախոսը արդեն ձանձրալի է եւ հիշեցնում է շառլատան շամանի միապաղաղ մռլտոց, որը տեսականորեն պետք է անձրեւ բերեր, բայց հանգեցնում է լավագույն դեպքում ժամանակի անիմաստ կորստի։ Ծեծված համեմատություն է, բայց Հայաստանն այսօր նմանվում է պատառոտված առագաստներով ու փշրված ղեկով նավի, որին այդ անմխիթար վիճակին է հասցրել անձեռնհաս անձնակազմը։

Այն, որ առաջին իսկ ալեկոծությունը կկործանի նավը, անմեղսունակ անձնակազմին կարծես թե չի հուզում, ինչն էլ ակամա ծնում է սարսափելի կասկած․ գուցե նպատակն էլ հենց ա՞յդ է։  Բայց դավադրության տեսության մեջ խորանալը անշնորհակալ գործ է, և սովորաբար տանում է փակուղի մեկ պարզագույն հարցից հետո՝ ի՞նչ գիտես։ Ուստի առավել ողջամիտ է թվում ենթադրությունը, որ Հայաստանի կառավարիչները պարզապես բավարար կարողություն չունեն երկիր կառավարելու համար։ Ապաշնորհությունը օրիգինալություն և դիլետանտությունը կրեատիվություն ներկայացնելը բոլոր անկիրթ մեծամիտների ամենասիրած գործելակերպն է, եւ դրա հաջողության կարճաժամկետ էֆեկտը նույնպիսի անկիրթների համար անվիճելի է, ուստի մարտավարական առումով միանգամայն արդարացված էր Վարդավառին գորգ լվանալը կամ Քաղաքացու օրը փողոցում մանղալ դնելը։

Այդուհանդերձ, միայն անճարակությունը, անլիարժեքության կոմպլեքսն ու անհագ ագահությունը նույնպես սպառիչ բացատրություն չեն հանդիսանում, և իրական պատկերը, թերևս, կարելի է ստանալ միայն այդ ամբողջը տրամաբանորեն համադրելուց հետո միայն, եւ էլի չի լինի երաշխիք, որ ստացված հետեւությունը համապարփակ է։ Ու թերեւս հենց այդ հարցերի պատասխանի փնտրտուքն է ծնել ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին հաջորդած տեքստը, որտեղ ընթացիկ վիճակը բնութագրվում է կարճ, բայց բովանդակալից․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»: Բայց կլինի՞ արդյոք։ Մեծ Բրիտանիայի արդեն նախկին անփառունակ վարչապետի սիրած արտահայտությամբ՝ բարձր հավանականությամբ՝ ոչ։ Եւ դեռ հայտնի չէ, արդյո՞ք լուրջ էր վարչապետի մամուլի քարտուղարի հայտարարությունը՝ տեքստի իրական հեղինակի փնտրտուքի վերաբերյալ։ Եթե այո, ապա խնդիրը շատ ավելի բարդ է, քան թվում է։

Արմեն Կարեյան

 

Աշոտավան գյուղի մոտ «ՈւԱԶ»-ը կողաշրջվել է. կա տուժած

$
0
0

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «UAZ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 


 


Ճիշտն ասած չեմ լինի, եթե ասեմ՝ դժգոհություններ չկան Դավիթ Անանյանը` իր աշխատանքի մասին

$
0
0

Մեր արդեն նախկին գործընկերները, կարծում եմ, իրենց պաշտոնից հեռանալուց հետո են որոշակի մեկնաբանություններ տվել և դրանք տալու պահին այլևս պետական պաշտոնյա չեն եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի աշխատանքից ազատվելուն: Նա ասաց, որ այդ առումով մեկնաբանություն չի տալիս:

«Վարչապետի հետ այսօր մենք առավոտյան աշխատանքային քննարկում ենք ունեցել, քննարկել ենք առօրյա սովորական գործերը` կապված Գյումրու ավտոմաքսատան, հարկահավաքման պրոցեսի, առաջիկա կատարվելիք անելիքների մասին»,-ասաց նա:

Հարցին, թե դժգոհություններ կա՞ն իր աշխատանքից, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Դժգոհություններ, եթե ասեմ չկան, ճիշտն ասած չեմ լինի, որովհետև ես ինքս՝ որպես ղեկավար, միշտ դժգոհում եմ այս կամ այն աշխատանքների թերակատարման համար: Բայց կարծում եմ, որ առողջ դժգոհությունը, ինչ-որ տեղ նաև մոտիվացիոն դժգոհությունը, դա պետական կառավարման կամ ընդհանրապես կառավարման համար կարևոր ատրիբուտ է: Դժգոհություն ասածը՝ ձեր պատկերացմամբ, որը ես ձեր հարցերի ենթատեքստից կռահում եմ, այդպիսի դժգոհություն չկա»:

 

 

 

Երևանի, Աբովյանի և Սևանի որոշ փողոցներում գազ չի լինի  

$
0
0

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև ժամը     18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/1, 31/2, 31/3, 31/4,  ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 12, 24, 26, 27, 28, 29, 33, 35, Սայաթ-Նովայի փողոցի  թիվ 2, 4, 6, 8, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան, Երիտասարդական, Քանաքեռի, Դարանի, Եղբայրության, Պիոներական փողոցների, Հանրապետության փողոցի վերջնամասի և Սարալանջ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:       

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

 

 

 

Թուրքիայում իշխող կուսակցության հերթական հիմնադիր անդամն է լքել այն՝ հանրությանն աղաղակելով այդ կուսակցության ստեղծած կոռուպցիոն ցանցի մասին

$
0
0

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից խորհրդարանի նախկին պատգամավոր Ջումա Իչթենը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին: Այս մասին հայտնում է «Ջումհուրիյեթ» թերթը:

Խոսելով Թուրքիայում ԱԶԿ-ի ստեղծած կոռուպցիոն ցանցի մասին՝ նա նշել է. «Ամեն նահանգ հանձնվել է քաղաքական «մեծ եղբոր», և առանց այդ «մեծ եղբոր» թույլտվության որևէ մեկը քայլ չի կարող անել: Այդ «մեծ եղբայրները» ութոտնուկի նման նստել են քաղաքների վրա և այդ քաղաքների հարստությունները ոչնչացնելով փորձում են իրենց գերիշխանությունը հաստատել և հարստացնել իրենց ազգականներին»: 

Իչթենն ահազանգում է, որ ԱԶԿ-ում իրենց ազգականներին, անկախ գիտելիքներից և ունակություններից, տեղավորում են ամենաբարձր պետական պաշտոններին: Կոռուպցիոն տարատեսակ սխեմաների հետ մեկտեղ Իչթենն առանձնացնում է նաև «ատկատի» մեխանիզմը և պետական միջոցների վատնման չափերի ահռելիությունը:

Նշենք, որ Ջումա Իչթենը նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի աջակիցներից է, որը նույնպես սուր քննադատություններով հանդես գալով իշխող կուսակցության ղեկավարների հասցեին՝ սեպտեմբերի 13-ին հայտնել էր կուսակցությունը լքելու և նոր կուսակցություն ստեղծելու մասին:

Հատկանշական է, որ Թուրքիայում առկա տնտեսական և քաղաքական ճգնաժամերի ֆոնին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և այդ կուսակցության առաջնորդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն անկում է ապրում: «Եվրասիա» հանրային ուսումնասիրությունների կենտրոնի հրապարակած՝ սեպտեմբերի 1-7 արված հարցման տվյալներով՝ Էրդողանին աջակցողների թիվը նվազել է, և նրան աջակցում է հարցվածների ոչ ավելի, քան 40%-ը:

Հիշեցնենք, որ ըստ MetroPOLL սոցիոլոգիական ընկերության հարցումերի տվյալների՝ նախորդ օգոստոս ամսին Էրդողանի գործունեությանն աջակցել է հարցվածների 44%-ը, և Էրդողանը 1 տարվա ընթացքում կորցրել է իր աջակիցների մոտ 10%-ի վստահությունը:

Ավտովթար՝ Թալին-Գյումրի ճանապարհին. 1 մարդ զոհվել է, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց

$
0
0

Սեպտեմբերի 20-ին, ժամը 07:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

 

Facebook-ի հետ կապված խնդիրների ֆոնին Ցուկերբերգը հանդիպում է ունեցել Թրամփի հետ. Axios (լուսանկար)

$
0
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հանդիպում է ունեցել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Twitter-ում:

«Հիանալի հանդիպում ունեցա Մարկ Ցուկերբերգի հետ»,- գրել է Թրամփը:

Ինչպես նշում է Axios պորտալը, ավելի վաղ ԱՄՆ նախագահի օրակարգում նման հանդիպում նշանակված չի եղել:

Պորտալի պնդմամբ՝ վերջին տարիներին Facebook-ի հետ կապված օրենսդրական ճնշումների, գաղտնիության և այլ հարցերի շուրջ ահագնացող խնդիրների ֆոնին, Ցուկերբերգը որոշել է դիմել նախագահի հետ անձնական շփման հարցով:

Վաշինգտոն այցի շրջանակում Ցուկերբերգը նաև փակ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, ընթրել է մի խումբ սենատորների հետ: Նա քաղաքական գործիչների հետ քննարկել է «համացանցի հետ կապված մի շարք խնդիրներ»:

Facebook-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրույցը կառուցողական է եղել:

Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ ապրիլի 10-ին, Ցուկերբերգն առաջին անգամ ցուցմունք էր տվել Միացյալ Նահանգների Կոնգրեսում, ինչն արվել էր մոտ 87 մլն օգտատիրոջ անձնական տվյալները բրիտանական Cambridge Analytica ընկերությանը փոխանցելու շուրջ սկանդալից հետո:

Картинки по запросу Trump had a meeting with the head of Facebook

 

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>