Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

«Ժողովուրդ»․ ՀՀ-ում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել․ ինչ արժե տեղական միսը  

$
0
0

«Հայաստանում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հունիս ամիսներին անասնաբուծության ոլորտում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3 տոկոս անկում է գրանցվել: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 7 ամիսներին պակասել է նաև մսամթերքի արտադրության ծավալները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 5.7, խոզի մսինը` 18.6, իսկ ոչխարինը` 20.6 տոկոսով: Գյուղացիների խոսքերով` անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են լինում մորթել իրենց անասունները, և գումար չունենալու արդյունքում չեն կարողանում լրացնել մորթած անասնունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությունում և´ անասնագլխաքանակն է նվազել, և´ մսամթերքը: Եվ պահանջարկը բավարարելու նպատակով այսօր ներքին շուկայում վաճառվում է բելառուսական ծագում ունեցող մսամթերք: Իսկ տեղական մսի մեկ կիլոգրամը հասնում է 3000 դրամի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար և 3 գյուրզա

$
0
0

Սեպտեմբերի 18-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանում և Կոտայքի մարզի Զովունի գյուղում, Եղվարդ քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:

 

 

 

«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` և´ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու

$
0
0

««Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ-Նիկոլ Փաշինյան սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպումից:

Թերթի տեղեկություններով` վարչապետն իրականում այնքան էլ գոհ չէ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունից, ավելին` նրանցից մի քանիսին մեղադրել է նաև մանիպուլյացիաներ անելու մեջ, և խոսքը հատկապես վերաբերել է Ամուլսարի հանքի շահագործման թեմային։

Իրավիճակը հանգեցրել է նրան, որ վարչապետը հայտարարել է` և´ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու: Ընդ որում, դա հենց այսպես, բաց տեքստով էլ ասվել է: Իրենց հերթին հանդիպումից այնքան էլ գոհ չեն մնացել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր հետո հայտարարել են, թե նման հանդիպումներում բան չի փոխվում, և բարձրաձայնվում են հարցեր, որոնք նախկինում էլ են բարձրաձայնվել, սակայն խնդիրների լուծումները չեն երևում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Իրատես». «Պասերով» խաղ. Էդմոն Մարուքյանի բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են

$
0
0

«Ասում են, թե «Լուսավոր Հայաստանի» և Նիկոլ Փաշինյանի միջև պայմանավորվածություն կա «պասերով» խաղալու։ Էդմոնի բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են` Արման Բաբաջանյանին «հրաժեշտ» տալու, մանդատը հետ վերցնելուց մինչև ուժային կառույցների ղեկավարների մասին օրինագիծ:

Ինքն ու իր «լումինատոր» (լուսավորիչ) կոչվող թիմը ձևավորում են կեղծ` մի քանի գլխանի ընդդիմադիր հիդրա` հօգուտ և ի շահ Նիկոլ Փաշինյանի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ադրբեջանում «Երևան» անվամբ ֆուտբոլային ակումբ է ստեղծվել

$
0
0

Ադրբեջանում նոր ֆուտբոլային ակումբ է հիմնվել՝ «Երևան» անվամբ (İrəvan): Այս մասին Sportinfo.az-ին հղում կատարելով հայտնում է  infoteka24.ru-ն:

Նշվում է՝ ակումբը ներկայացնում է Ադրբեջանի արևմտյան մայրաքաղաքը:

Թիմն արդեն դիմել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի հաջորդ մրցաշրջանից ռեգիոնալ առաջնությանը մասնակցելու իրավունք ստանա:

Թիմը բանակցություններ է վարում Ապշերոնի Օլիմպիական համալիրի հետ՝ տնային խաղերն այնտեղ անցկացնելու համար:

«Փաստ». ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակումներ չեն արվի. ինչի է սպասում վարչապետը

$
0
0

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկություննե­րից հետո շրջանառվում էին հավանական ու անհավանական անուններ՝ որպես այդ պաշտոնների հավակնորդներ: Երեկ նշյալ կա­ռույցների ղեկավարներ նշանակվեցին տեղակալները, ավելի ստույգ՝ նշանակվեցին պաշտոնակատարներ: Երեկ մենք արդեն նշել էինք, թե «չի բացառվում, որ առայժմ բավարարվեն պաշտոնակատարներով (թե´ բառիս բուն, թե´ փոխաբերական իմաստով), մինչև օրենքի ընդունումը»:

Այդպես էլ եղավ: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետը նշանակում չի արել՝ սպասելով, որ խորհրդարանը երկ­րորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունի օրենքի նախագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական:

Առաջարկված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ տնօ­րեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Այսպիսով, հնարավորություն կըն­ձեռվի այդ պաշտոններում նշանակել այնպիսի մեկին, որը համա­կարգերից չէ և ամբողջապես «յուրային» է թե´ անձնապես, թե´ քաղա­քականապես»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ»․ Պարույր Հայրիկյանը դատական հայց է ներկայացրել քաղաքապետարանի դեմ

$
0
0

«ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան են դիմել Պարույր Հայրիկյանը և ևս 7 անձ ու պահանջում են, որպեսզի դատարանը Երևան քաղաքապետարանին պարտավորեցնի հողամասը նախկին վիճակին բերել:

Ենթադրվում է, որ Հայրիկյանին պատկանող հողակտորի վրա կատարվել է ոչ օրինական շինություն, և քաղաքապետարանը այն քանդել է տվել կամ պատրաստվում է քանդել, ինչն էլ ԱԻՄ նախագահը և ևս 7 անձ վիճարկում են դատարանում: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել Պարույր Հայրիկյանի հետ, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ուկրաինայում ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանը՝ Սամվել Դոնեցկին (լուսանկարներ, տեսանյութ)

$
0
0

Ուկրաինայի Պոլտավայի մարզում իրավապահ մարմինները ձերբակալել են հանցավոր էթնիկ խմբավորման անդամների և նրանց ղեկավարին՝ ծնունդով Վրաստանից Սամվել Մարտիրոսյանին, որն առավել հայտնի է  Սամվել Դոնեցկիյ անվանմամբ, գրում է tsn.ua-ն:

Խմբավորման ղեկավարին փնտրում էր Ինտերպոլը` Հայաստանում կատարած սպանության համար: 1990-ական թվականներին Մարտիրոսյանը գլխավորել է Դոնեցկի մարզի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև Զապորոժիեի և Պոլտավայի մարզերում, հայտնում է Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հանցավոր խմբավորման անդամները` 60-ամյա Սամվել Մարտիրոսյանը, նրա 58-ամյա կողակիցը և երկու «հանցակից-գործընկերները» մեղադրվում են շորթումների, մարդկանց առևանգման, զենքի վաճառքի և այլ ծանր հանցագործությունների համար:

Նշվում է, որ ՀՀ իրավապահ մարմինները տեղեկացված են ձերբակալման մասին, իսկ հետաքննությունն իրականացվելու է Ուկրաինայի տարածքում:

 


Իշխանությունն իր ինքնապաշտպանության համար անելու է ամեն ինչ՝ ԱԱԾ հրաժարական տված պետին արժեզրկելու համար․ Մարինե Սուքիասյան

$
0
0

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անսպասելի հրաժարականը և դրան հաջորդած հայտարարությունն իշխանություններին շոկային վիճակում են դրել: Սա չի լինում թաքցնել, և սա, ըստ էության, հրապարակային ընդունվել է։

Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ հանդիպման ժամանակ ուղիղ հանձնարարական է տվել՝ ամեն կերպ էժանացնել, պարզունակացնել Վանեցյանի հրաժարականը՝ հորդորելով կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող լուրեր և վարկածներ հրապարակել, տիրաժավորել։

Խորհրդարանի, այսպես կոչված, ընդդիմադիր պատգամավորներին էլ հանձնարարական է տրված սուր քննադատության ենթարկել Վանեցյանին, փորձել նրան վարկաբեկել:

Վերջին օրերի մամուլի և սոցցանցերի մոնիտորինգը փաստում է, որ հանձնարարությունը սկսել է ի կատար ածվել։ Չի բացառվում, որ դրա ամբողջական համակարգումն իրականացնում է անձամբ վարչապետը, քանի որ խնդիրը իսկապես լուրջ է։

Շրջանառության դրված կեղծ վարկածները հիմնականում բաժանվում են երկու խմբի.

1. Վանեցյանը փորձում էր հների հետ պալատական հեղաշրջում կատարել

2. Վանեցյանը խոչընդոտում էր եւ թույլ չէր տալիս կոռուպցիոներներին բացահայտել։

Այս երկու խումբ հիմնական կեղծ վարկածներից հետո սկիզբ են առնում բազմաթիվ ենթավարկածներ՝ ամեն մեկը իր ֆանտազիայի չափով կատարում է հրահանգը։ Սկսած նրանից, թե հանդիպել է Ծառուկյանի հետ և մտնում է ԲՀԿ, մինչեւ՝ Միքայել Մինասյանի գրասենյակից ուղղորդված լինելը։

Ինչի՞ համար են այս վարկածները, և ինչի՞ համար է նման հրահանգը երկրի առաջին դեմքի մակարդակով։ Բացատրությունը բարդ չէ. Վանեցյանի հրաժարականը, մեծ հաշվով, առաջացրել է ներիշխանական ճգնաժամ։ Դա, բառիս բուն իմաստով, շոկային իրադարձություն է իշխանության համար, եւ դրա շարունակությունը դեռեւս պարզ չէ։ Իշխանությանը ժամանակ է պետք՝ հասկանալու և հաշվարկելու հետեւանքները, իսկ այդ ժամանակը պետք է լրացվի կեղծ վարկածներով. զբաղեցնել հասարակությանը մինչև իրավիճակի պարզումը։

Պարզ ասած՝ իշխանությունը դնում է խնդիր՝ վարկաբեկել Վանեցյանին։ Եթե հաջողվի դա իրականացնել, հետո կորոշի՝ հաջորդ փուլում ինչ անել։ Ի՞նչ պետք է անի Վանեցյանը. պահպանի սառնասրտություն այս փուլում, չընկնի իր համար ամեն օր հյուսվող հերթական տեղեկատվական թակարդը։ Հաջորդ փուլում էլ հանրության համար պիտի կետ առ կետ բացի իր հրաժարականի հիմնական ձեւակերպումները։ Քանի դեռ դրանք չեն բացվել, փաստարկված չեն ներկայացվել, իշխանությունն իր ինքնապաշտպանության համար անելու է ամեն ինչ՝ ԱԱԾ հրաժարական տված պետին արժեզրկելու համար։ Իրականում պարտիան նոր է սկսվում։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Այս ամառ Վրաստան ավելի շատ ռուս զբոսաշրջիկ է այցելել, քան անցյալ ամառ. Վրաստանի իշխանություններ

$
0
0

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ այս ամառ ռուս զբոսաշրջիկների հոսքը երկիր ավելի շատ է եղել, քան մեկ տարի առաջ, գրում է meduza.io-ն` Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությանը հղումով:

2019 թվականի ամռանը Ռուսաստանից Վրաստան է այցելել 519,2 հազար զբոսաշրջիկ, ինչը 1,1 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի հունիս-օգոստոս ամիսներին:

Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 30,8 տոկոսով, հուլիսին նվազել է 7,6 տոկոսով, իսկ օգոստոսին՝ 8,5 տոկոսով:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացված բողոքի ցույցերի ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:

 

ԱԺ-ն քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը․ նիստը՝ ուղիղ

$
0
0

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Արտահերթ նիստի օրակարգում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության նախագիծը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ։

Օրենքի նախագիծը համարվել է անհետաձգելի՝ Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1193-Ա որոշմամբ, ինչի համար հրավիրվել է արտահերթ նիստ:


Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Ըմբշամարտի ԱԱ. Կաջոյանը հաղթեց 10:2 հաշվով ու դուրս եկավ 1/8

$
0
0

Ազատ ոճի Հայաստանի հավաքականի անդամ, 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարը սկսկել է 1/16 եզրափակչից՝ մրցելով Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկայի հետ։

Հայ ըմբիշը շատ վստահ գոտեմարտ անցկացրեց ու 10:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:

Կաջոյանը դուրս եկավ ԱԱ-ի 1/8 եզրափակիչ:

Այսօր ավելի վաղ,125 կգ քաշային Լևան Բերիանիձեն որակավորման փուլում 2:3 հաշվով պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Օլեքսանդր Խոտսյանիվսկիին:

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը պայքարի էին մտել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որոնք պարտություն էին կրել մեկական հաղթանակ տանելուց հետո:

Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

$
0
0

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: 

Մեր հիմնական խնդիրը պետք է լինի պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը. Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին ներկայացնելիս

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

«Ինչպես արդեն ասել եմ, ես որոշում եմ կայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ: Դուք բոլորդ գիտեք, բայց կարծում եմ նաև հանրության համար պետք է արձանագրեմ, որ պարոն Մարտիրոսյանը, ըստ էության, իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է Ազգային անվտանգության ծառայությունում: Սա շատ կարևոր արձանագրում է:

Ընդհանուր առմամբ, ինչպես նախկինում, հիմա էլ կարող եմ ասել, որ շատ կարևոր եմ համարում ընթացիկ ժամանակաշրջանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտների կայացումը և կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայություննյ իրապես կայացած ինստիտուտ է: Բայց ինչպես գիտեք, մենք պայմանավորվել ենք, որ մեր հավակնությունները գնալով ավելի մեծանալու են և որքան էլ մեր որևէ կառույց կայացած է, մեր հիմնական խնդիրը պետք է լինի նրա պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը, ինչն ամենևին չի նշանակում, թե նրա պրոֆեսիոնալ մակարդակը որևէ կերպ ցածր է:

Ես միշտ ասում եմ, որ սկսած վարչապետից և ավարտած հանրակրթական դպրոցի ուսուցիչով, բոլորի ամենօրյա խնդիրը պետք է լինի հետևյալը. ամեն յուրաքանչյուր հաջորդ օր մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակ, քան նախորդ օրը, որովհետև, իմ կարծիքով, դա է առաջընթացի գրավականը: Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Էդուարդ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել մի կառույց, որտեղ 20 և ավելի տարիներ ծառայել է: «Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության մարմիններն օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու ծառայողներով և հայրենիքին նվիրված անձանցով: Մենք կներդնենք բոլոր ջանքեր, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը և մեր ազգի միասնությունը»,- ասել է Էդուարդ Մարտիրոսյանը:

 

Սպիտակ ու դեղին վարդեր, ռավիոլի, լապտերներ. Սպիտակ տանը կազմակերպված պետական ընթրիքի ճաշացանկը և ձևավորումը՝ ֆոտոշարքով

$
0
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը 2018 թվականի ապրիլին առաջին պաշտոնական ընթրիքի շրջանակում հյուրընկալել էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նրա տիկնոջը: Այժմ Սպիտակ տունը պատրաստվում է երկրորդ պետական ընթրիքին, որը կազմակերպվում է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի և վերջինիս կնոջ՝ Ջեննիի պատվին, գրում է Insider-ը:

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն այս ուրբաթ պետական ընթրիքին ընդառաջ նաև ոճային փոփոխությունների էր ենթարկել «հնացած ինտերիերով» Սպիտակ տունը՝ փոխելով «խունացած գործվածքներն» ու «վերակահավորելով» սենյակները:

Մասնավորպես, ձևափոխություններն իրականացվել էին Կարմիր և Կանաչ սենյակներում, իսկ Կապույտ սենյակն ամբողջությամբ վերակահավորվել է:

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի գրասենյակը ներկայացրել է ընթրիքի ճաշացանկը, ձևավորումներն ու այլ մանրամասներ, որոնք ներկայացնում ենք ստորև.

Երեկոյի գերակշռող գույներն են կանաչը և ոսկեգույնը՝ Ավստրալիայի ազգային ծաղկի՝ ոսկե ակացիայի պատվին: Սպիտակ տան «Վարդերի պարտեզը», որտեղ կազմակերպվել է ընթրիքը, համալրվել է սպիտակ և դեղին վարդերով: Միայն սեղանի վրա դրվող վարդերի թիվը հասնում է 2500-ի:

The color scheme for the evening is green and gold in a nod to Australia's national flower. White and yellow roses will fill the Rose Garden, where the dinner will take place. The centerpieces alone are made of 2,500 roses.

The china from George W. Bush's administration will also be used

 

Երեկոյան ճաշացանկը ներառում է ռավիոլի, ամառային բանջարեղեն, ձուկ և խնձորի կարկանդակ:

The menu for the evening features ravioli, summer vegetables, fish, and apple tart.

 

Երեկոյի հյուրերն օգտվելու են Քլինթոնի և Բուշի նախագահության օրոք ձեռք բերված սպասքեղենից:

The china for the evening will be a mix of the settings from the Clinton and Bush administrations.

The tables will be lit with oil lamps during the evening dinner

The menu features American late summer food

First lady Melania Trump picked the theme and decorations

 

Սեղանը լուսավորված է լինելու գազային լապտերներով:

Gas lamps will illuminate each table.

 

Սպիտակ տանը մատուցվելու են բացառապես ամերիկյան արտադրության գինիներ:

Golden champagne grapes (which you can see here on the left) will be on each table, too,

 

Երեկոյի հաճելի ժամանակը կապահովեն ԱՄՆ բանակի, ծովային հետևակի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի երաժշտական խմբերը:

Band members practiced Thursday night ahead of the dinner

The first lady's office said it would be the

The entertainment for the evening will be musical groups from the US Army, Marine Corps, Navy, and Air Force.

 

Հյուրերի ամբողջական ցանկն ու ԱՄՆ առաջին տիկնոջ զգեստի վերաբերյալ տեղեկությունները հայտնի կդառնան պետական ընթրիքի օրը՝ ուրբաթ երեկոյան:

Military musicians will entertain the guests at Friday night's event


Ջո Բայդենն ԱՄՆ-ին կոչ է արել հաստատել Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշումը

$
0
0

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի` 2019 թվականի սեպտեմբերի 16-ին իրենց ուղարկված նամակի տեքստը, որում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է մեկընդմիշտ հաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը, գրում է asbarez.com-ը:

«Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների վերաբերյալ, ինչը 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 միլիոն հայի զանգվածային տեղահանման պատճառ է հանդիսացել: Եթե մենք լիարժեքորեն չգիտակցենք, չհիշատակենք և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը»,- գրել է Բայդենը:

Որպես սենատոր` Բայդենը շարունակաբար աջակցություն է ցուցաբերել ամերիկաբնակ հայերի խնդիրներին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնություններին: Ջոն Բայդենը հանդիսանում է նաև 2007-ին ներկայացված և Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված բանաձևի հեղինակը, որով կոչ էր արվում հարգել Թուրքիայում բնակվող հայազգի լրագրող Հրանտ Դինքի հիշատակը, որը սպանվել է Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար:

Սակայն, Օբամա-Բայդեն վարչակազմն իշխանության գալուց ի վեր` պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում, դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված բոլոր գործընթացներին` շարունակելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մի մասը կազմել:

Եթե վարչապետը շարունակի ասել, որ պետք է հանքն աշխատի, ես անձամբ կկազմակերպեմ, որ ջերմուկցիները ՀՀ-ին դատի տան միջազգային ատյաններում. ջերմուկցի (տեսանյութ)

$
0
0

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տալ միջազգային ատյաններում: Այս մասին Ջերմուկում Tert.am-ի հետ զրույցում ասաց ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիային մասնակցող բնակիչներից մեկը:

«Իրականում գործադուլը դեռևս մեկ օր է տևելու: Կառավարության կողմից արձագանքի ենք սպասում: Համայնքի բնակչության մեծ մասն է հավաքվել: Մենք մեղավոր չենք, որ Ջերմուկը փոքր քաղաք է և չենք կարող 10-15 հազար մարդ հավաքել: Սա ուղիղ ժողովրդավարություն է, այստեղ քննարկելու բան չկա»,-  ասաց ակցիային մասնակցող ջերմուկցիներից մեկը:

Բնակչի խոսքով՝ ոչ ոք պահանջ չունի Թեղուտի, Քաջարանի հանքերը փակել, քանի որ այդ քաղաքները հենց հանքարդյունաբերական քաղաքներ են, բայց Ջերմուկը, ցանկալի է, որ մնա որպես առողջարան:

«Պարոն վարչապետին ևս մեկ անգամ հորդորում եմ, որ շեշտը միայն դրա վրա դնի: Մենք բնապահպանական հարց չենք բարձրացնում, քանի որ մեր բնապահպան ընկերները այդ հարցերը բարձրացրել են: Մենք բարձրացնում ենք Ջերմուկի սոցիալ-տնտեսական ուղղվածության հարցը: Ցանկանում ենք, որպեսզի Ջերմուկը մնա առողջարանային, զբոսաշրջային և հանքային ջրերի արտադրության քաղաք»,- ասաց նա:

Բնակչի խոսքով՝ արդեն 1.5 տարի է՝ պայքարը կա, բայց միշտ խաղաղ են պայքարել և ոչ մի ագրեսիա ցույց չեն տվել: «Ես ուղղակի ասում եմ, եթե վարչապետը շարունակի ասել, որ պետք է հանքը աշխատի, ես անձամբ կկազմակերպեմ, որ ջերմուկցիները Հայաստանի Հանրապետությանը դատի տալ միջազգային ատյաններում, իրենց ապրելու և աշխատելու իրավունքները խախտելու համար: Մեզ պարտադրում են ուրիշ կերպ ապրել, մենք չենք ուզում»,- շեշտեց նա:

 

 

Թուրքիայից արտաքսում են ապօրինի աշխատող ադրբեջանցիներին

$
0
0

Թուրքիայում ապօրինի աշխատող հազարավոր ադրբեջանցիների պատրաստվում են արտաքսել Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական gununsesi.org կայքը:

Կայքի լրագրողի հետ զրույցում արդեն արտաքսված ադրբեջանցիները բողոքել են, որ Ադրբեջանում, մանավանդ՝ Նախիջևանում, գործազրկություն է, և տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ հենց Նախիջևանից ապօրինի աշխատում են այդ երկրում: Ըստ կայքի՝ նախատեսվում է առնվազն 2-3 հազար ադրբեջանցու արտաքսում այդ երկրից:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, մեկնաբանելով տեղեկատվությունը, նշել է, թե այս պահին միայն մեկ ադրբեջանցի է արտաքսվել, չնայած վերջինս հայտնել է նաև, որ օրեր առաջ Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ առանց դրանց մասին հավելյալ մանրամասնելու:

Հիշեցնենք, որ նախկինում նույնպես Թուրքիայում ապօրինի աշխատող Ադրբեջանի քաղաքացիներ են արտաքսվել,  նրանց թվում եղել են այդ երկրում մարմնավաճառությամբ զբաղվողներ:

Ջերմուկում դասադուլ անել ցանկացող մի երեխայի ուսուցիչը սպառնացել է հեռացնել դպրոցից. աշակերտ (տեսանյութ)

$
0
0

Ջերմուկի, Գնդեվազ գյուղի, հարակից համայնքների բնակիչներն ու դասադուլ անող աշակերտները Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի երթ իրականացրին Ջերմուկ քաղաքում։ Tert.am-ի հետ զրույցում աշակերտներից մեկն ասաց, որ ուսուցիչը դասադուլ անել ցանկացող երեխային սպառնացել է հեռացնել դպրոցից:

«Մեզ մի երեխա մոտեցավ՝ լացելով: Մտածում էինք՝ ընկել է, բայց ինքը ասաց, որ ուսուցիչներից մեկը, կոնկրետ չգիտեմ՝ ով, ասել է, որ եթե դասերին ներկա չլինես, ծնողիդ կասես՝ գա դիմումդ գրի ու քեզ դպրոցից տանի: Նրան ասացին, որ այսքան մարդ է հավաքվել, միային ինքը չէ, որ բացակայելու է: Միայն այդ դպրոցից 50 հոգի է ցույցի եկել, եթե նրան դպրոցից հանեն, մենք նրա կողքին կլինենք ու նրա համար էլ ցույց կանենք»,-ասաց աշակերտը:

Նա նաև ասաց, որ այն դասերը, որոնք բաց են թողել այսօրվա ակցիային մասնակցելու համար, անպայման լրացնելու են:

 

 

 

Ամփոփվել է Շիրակի և Արագածոտնի մարզերի ձերբակալված անձանց պահելու վայրերի մշտադիտարկման արդյունքները․ ՄԻՊ

$
0
0

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի և Արթիկի, ինչպես նաև Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր կատարված մշտադիտարկման այցերի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  • անբավարար խցային պայմաններ (բնական լուսավորության ցածր մակարդակ, օդափոխության համակարգերի բացակայություն, հնամաշ անկողնային պարագաներ, հիգիենիկ պարագաների բացակայություն և այլն),

  • սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ և ախտահանման աշխատանքների հետ կապված խնդիրներ,

  • զբոսաբակերի անբավարար կահավորում,

  • hամապատասխան մատյանում բժշկական գրառումները կատարվում են թերություններով:

Օրինակ՝ չի նշվում բժշկական զննության ամսաթիվը, ազատությունից զրկված անձինք ենթարկվում են բժշկական զննության ոչ թե ՁՊՎ ընդունվելիս, այլ ընդունվելուց որոշ ժամանակ անց՝ մինչև մեկ ժամ կամ ավելի ուշացմամբ (շտապ բժշկական օգնության ծառայության խմբի ուշ գալու պատճառով): ՁՊՎ ծառայողները ձերբակալվածներին իրենք են տրամադրում դեղեր, որոնք նշանակված չեն լինում բուժանձնակազմի կողմից, սակայն առկա են ՁՊՎ-ի դեղապահարանում. այս պրակտիկան անընդունելի է,

  •   մերձավոր ազգականների հետ տեսակցությունները կազմակերպվում են ապակե միջնորմով, կան դրանց հսկման հետ կապված խնդիրներ,

  •   առկա է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն և այլն:

 

Պաշտպանը կարևորում է Ոստիկանության ՁՊՎ-ների վարչակազմերի ներկայացուցիչների աշխատանքային պայմանների ու նրանց սոցիալական երաշխիքների շարունակական բարելավման անհրաժեշտությունը՝ երկրի մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից:

Մշտադիտարկման արդյունքները խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին ներկայացվել է ՀՀ ոստիկանություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

 

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>