Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Այսօր «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից 11 բուժառու տեղափոխվել է ՀՀ, նախատեսվում է օրվա ընթացքում Արցախ վերադարձնել բուժումն ավարտած 9 բուժառուի

$
0
0

Այսօր՝ օգոստոսի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ 11-օրյա լիակատար արգելափակումից հետո։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Նշված բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուները քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում:

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին:


Արցախում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ Արցախի ԱՆ

$
0
0

ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 80 հիվանդ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

«8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

Եթե այսօր մինչև ժամը 6-ը սնունդը չմտնի Արցախ, ապա մենք Արցախի ճանապարհը կբացենք. ազատամարտիկ

$
0
0

Մեր պայմանը սա է՝ մինչև 18:00, եթե չբացվի Արցախի ճանապարհը, սնունդը չմտնի Արցախ, ապա մենք այդ ճանապարհը կբացենք:

Այս մասին ասաց «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը, ով այսօր պատերազմի մասնակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում Հանրապետության հրապարակում:

Սարգիս Պողոսյանը հանդիպել է Կառավարության աշխատակցի հետ, ում ներկայացրել է իրենց պայմանը և դուրս եկել:

«Հիմա սպասում եմ մինչև ժամը 6-ը, եթե սնունդը չմտավ Արցախ, մենք դա կանենք:

Մենք զենք չենք մտցնում, մենք սնունդ ենք մտցնում ու, երբ որ ուզեն դա անել, կանեն, դա խնդիր չի ընդհանրապես»,- ասաց ազատամարտիկը:

Ըստ նրա՝ իրենք հիմա ճանապարհին ունեն մարդիկ, եթե ժամը 6-ին սնունդը տեղափոխվեց Արցախ, գոհ կլինեն, բայց էլի անելու բան ունեն:

Ռամոշը տեղափոխվել է ՊՍԺ․ պաշտոնական

$
0
0

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենն» ավարտել է Գոնսալու Ռամոշի տրանսֆերը, սակայն 2023/24 մրցաշրջանում նա հանդես կգա վարձավճարով՝ պարտադիր գնման պայմանով։

Այս մեխանիզմը ՊՍԺ-ն կիրառել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար։

«Բենֆիկայից» հարձակվողի ընդհանուր տրանսֆերը կկազմի 80 միլիոն եվրո՝ գումարած հավելումները։

Պորտուգալացի կենտրոնական հարձակվողը հանդես կգա 9 համարի ներքո։ 

«Բենֆիկայի» 2022/23 մրցաշրջանում Ռամոշը 47 խաղում դարձել էր 27 գնդակի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։

«Ես շատ հպարտ և ուրախ եմ միանալու «Պարի Սեն Ժերմենին»», - ասել է Գոնսալո Ռամոշը։ «ՊՍԺ-ն աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, որն ունի լավագույն կազմերից մեկը»,- նշել է նա։

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

$
0
0

Օգոստոսի 10-14-ը, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Օգոստոսի 10-14-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում, Արագածոտի բարձրադիր գոտիներում, Շիրակում և Տավուշում օգոստոսի 7-8-ը սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 8-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

 Нет описания.

Երևան քաղաքում`

Oգոստոսի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 8-9-ը, 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։

Нет описания.

Դատախազությունը նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալի նկատմամբ

$
0
0

Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2023 թվականի օգոստոսի 7-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ն.-ն, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան ու արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների չափանիշներին չբավարարելու պայմաններում, որպես գնահատող հանձնաժողովի նախագահ՝ մասնակից ընկերությունների հայտերը գնահատել է բավարար: Արդյունքում, հաղթող են ճանաչվել «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ՍՊ ընկերությունը, «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը:

Հետագայում, վերը նշված ընկերությունները տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով ի վիճակի չեն եղել պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում նաև չմատուցված ծառայությունների դիմաց՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մլրդ 200 հազար դրամ ավել գումարներ են վճարվել՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք:

Բացի այդ, Վ.Ն.-ն նշված ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից կաշառք է ստացել՝ ընդունելով իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը: Մասնավորապես՝ Վ.Ն.-ն իր հոր՝ Հ.Ն.-ի անվամբ գրանցված անշարժ գույքերը 2015 թվականին երկարաժամկետ վարձակալության է հանձնել նշված ընկերություններին՝ մինչ այդ պահը տրված վարձակալության վարձավճարների չափն անհամեմատ գերազանցող վարձավճարով՝ 436 մլն 472 հազար 280 դրամով:

2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ու «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունների հետ կնքված աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը միակողմանի լուծվել են: Արդյունքում Վ.Ն.-ն հոր՝ Հ.Ն.-ի համար, որպես այլ առավելության տեսքով կաշառք, 2015-2019 թվականների համար փաստացի ստացել է շուրջ 141 մլն 273 հազար 953 դրամ գույքային օգուտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իռլանդիայում հարյուրավոր մարդիկ հավաքվել են` վերջին հրաժեշտը տալու երգչուհի Շինեյդ Օ’Քոնորին (լուսանկարներ)

$
0
0

Իռլանդիայում հարյուրավոր մարդիկ հավաքվել են երգչուհի Շինեյդ Օ’Քոնորին վերջին հրաժեշտը տալու համար: Ինչպես գրում է The Guardian-ը, Nothing Compares to You հիթի կատարողի մահը սգացողները արևածագից սկսել են հավաքվել իռլանդական Բրեյ քաղաքի ճանապարհի երկայնքով, որտեղով անցել է երգչուհու մարմինը տեղափոխող ավտոշարասյունը:

Նրանց ձեռքերում եղել են ծաղիկներ, մոմեր, պաստառներ:

Օ’Քոնորի ընտանիքը հայտնել է, որ երգչուհու հուղարկավորությունը կլինի մասնավոր արարողությամբ, այլ մանրամասներ չեն հաղորդվել: Նշվել է միայն, որ Իռլանդիայի նախագահն ու առաջին տիկինը ներկա են լինելու:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ոստիկանությունն Օ’Քոնորի դին հայտնաբերել էր Լոնդոնի հարավում գտնվող իր տանը: Նա 56 տարեկան էր: Մահվան պատճառը չի հրապարակվել:

Irish Grammy-winning singer Sinead O'Connor was found unresponsive by police at her south-east London home, aged 56Fans seen outside the former home of Sinead O'Connor in BrayFriends and fans, many of them crying, sang her songsTwo crying women hold eachother ahead of the funeral processionFans outside the former home of Sinead O'Connor in BrayTears for Sinead in Bray todayFans pack the street outside the former home of Sinead O'Connor in BrayA woman holds flowers as fans gather outside late Irish singer Sinead O'Connor's former homeMany cried, but others came to celebrate her lifeA giant installation honouring the late musician and activist Sinéad O'Connor was unveiled on Bray Head, Co Wicklow, Ireland on SundayPolice have been forced to close roads in Bray todaySinead O'Connor fans Pamela Moore (left) and Peter Gannon stand outside the former home of the late singerA man holds a guitar as fans gather to mourn the singerMany people were crying as they heard her songsA mourner pays her respects outside the former home of Sinead O'Connor in BrayA handmade poster praising and mourning Sinead's passingA photo of Sinead O'Connor at the Mansion House in Dublin as a book of condolence has been opened following her death

 

Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է այցելել Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը (լուսանկարներ)

$
0
0

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։

Երեկ նրանք հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում տեղեկացել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների ու Արցախի շրջափակման և դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետի մասին։

Այսօր պատվիրակությունը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ, որտեղ Ռոբերտ Ղուկասյանը նրանց է ներկայացրել Հագարիի կամրջի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։

«ԱՄՆ սենատի ներկայացուցիչները դիտարկել են նաև հանգամանքը, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաներն արդեն օրեր շարունակ կանգնած են սահմանից այսկողմ ու չեն կարողանում հասնել դրանց կարիքն ունեցող Արցախի բնակիչներին»,- ասված է հաղորդագրության մեջ։


Արամ Ա-ն շնորհավորել է Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

$
0
0

ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին իր հայրապետական օրհնությունն է ուղարկել Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը:

 

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

« Մեծայարգ

Տիար Դաւիթ Իշխանեան

Խորհրդարանի Նախագահ

Արցախի Հանրապետության

Ստեփանակերտ

 

Սիրելի´ Պրն. Իշխանեան,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն քրիստոնէական ջերմ սիրով ու հայրապետական օրհնութեամբ կ̉ողջունենք Ձեզ, եւ ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որպէս Խորհդարանի Նախագահ Արցախի Հանրապետության:

Արցախի դիմագրաւած ներկայ վճռական հանգրուանին, Ձեր ստանձնած առաքելութիւնը Ձեզ կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց: Ձեր առջեւ կը բացուին պատասխանատուութեան նոր, այլ դժուարին հորիզոններ: Մօտէն ճանչցած ըլլալով Ձեզ, վստահ ենք, որ յանձնառութեան ամուր ոգիով ու խոհեմութեամբ պիտի դիմագրաւէք Արցախի անկախութեան սպառնացող բոլոր վտանգները:

Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, եւ անձնապէս, կը վստահեցնենք Ձեզ, որ մեր Սուրբ Աթոռը պիտի շարունակէ զօրավիգ կանգնիլ Արցախի պետութեան ամրացման ու անոր քաջարի ժողովուրդին, ի խնդիր Արցախի անվտանգութեան ու անկախութեան:

Կ̉աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ Ձեզի շնորհէ առողջութիւն եւ իմաստութիւն, որպէսզի կարենաք քաջաբար հետապնդել Արցախի իրաւունքները ու լուծել անոր առջեւ ծառացող տագնապները: Թող Աստուած պահէ ու պահպանէ մեր սիրելի ժողովուրդի զաւակները՝ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի:

Աղօթարար՝ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»

Վրաստանն իր տարածքները պետք է վերադարձնի խաղաղ ճանապարհով. Ղարիբաշվիլի

$
0
0

Մենք պետք է մեր տարածքները վերադարձնենք խաղաղ ճանապարհով, մեր ճիշտ, խելամիտ, պրագմատիկ քաղաքականությամբ։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հարգանքի տուրք մատուցելիս 2008 թվականի օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակին, գրում է sputnik-georgia.ru-ն:

Ավանդաբար այս օրը քաղաքական գործիչները և շարքային քաղաքացիները ծաղիկներ են բերում և ծաղկեպսակներ դնում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակը հավերժացնող Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանը։ 

«Սրանք իսկապես ապազգային իշխանություններ էին (2008-ի իշխանությունները), որոնք չէին մտածում ո՛չ Վրաստանի տարածքների միավորման, ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ մեր ազգային շահերի պաշտպանության մասին, այլ իշխանություններ էին, որոնք մտածում էին միայն իրենց շահերի մասին և դավաճանել են մեր երկրի շահերը, այս տղաներին»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ այս պատերազմից կարելի էր խուսափել։

«Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ նախկին գլխավոր հրամանատարը (Սաակաշվիլին) դրսևորել է մեծ անպատասխանատվություն... Դա սարսափելի ողբերգություն էր, որ պատահեց մեր երկրին ու մեր ժողովրդին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, խաղաղությունն այլընտրանք չունի։

«Մենք պետք է վերադարձնենք մեր տարածքները խաղաղ ճանապարհով, մեր ճիշտ, խելամիտ, պրագմատիկ քաղաքականությամբ: Ես խորապես հավատում եմ դրան: Ամեն օր մենք մոտենում ենք այդ մեծ նպատակին»,- ասել է Ղարիբաշվիլին:

Օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը միակողմանի ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Թբիլիսին, ի պատասխան, խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և օրենսդրական մակարդակով հակամարտությունների գոտիները հայտարարեց օկուպացված տարածքներ։ 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո իշխանության եկած Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորումն անվանեցին արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը, բայց ոչ ի վնաս երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի։
Զինված հակամարտության ընթացքում վրացական կողմից զոհվել է ավելի քան 400 մարդ։



Նկունկուն զգալի ժամանակ չի խաղա

$
0
0

«Չելսին» հաստատել է, որ Քրիստոֆեր Նկունկուն ծնկի վնասվածքի վիրահատության է ենթարկվել, որի պատճառով զգալի ժամանակ չի խաղա: Այս մասին գրել է 90min-ը։

Նկունկուն, որն այս ամառ 52 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք է բերվել «ՌԲ Լայպցիգից», խաղադաշտից հեռացել էր Դորտմունդի «Բորուսիայի» դեմ մինչմրցաշրջանային ընկերական հանդիպման ժամանակ:

«25-ամյա խաղացողը վիրահատվել է և այժմ վերականգնողական ծրագիր կսկսի ակումբի բժշկական բաժանմունքի հետ»,- հայտնել է լոնդոնյան ակումբը։

«Կապույտները» հստակ ժամկետ չեն նշել, թե երբ խաղացողը շարք կվերադառնա։

Հայէկոնոմբանկը դադարեցրել է Unistream-ի հետ համագործակցությունը

$
0
0

Հայէկոնոմբանկը դադարեցրել է Unistream բանկի և վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցությունը:

Բանկն այս պահին սպասարկում է MoneyTun, MoneyGram, Ria Money Transfer, Golden Money Transfer, IntelExpress վճարահաշվարկային համակարգերը:

Մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ զանգահարելով 86-86 հեռախոսահամարով կամ այցելելով www.aeb.am կայք:

Հրաձիգ Նարե Գաբրիելյանն ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր է

$
0
0

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը դարձավ ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Մինսկի սպորտահրաձգային մարզահամալիրում ընթացող 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևում դուրս գալով եզրափակիչ՝ Նարե Գաբրիելյանը նվաճեց ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալ:

Հայաստանի հավաքականն ԱՊՀ խաղերում մինչ այս նվաճել էր մեկ ոսկե, մեկ բրոնզե մեդալ:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:

ԱՊՀ 2-րդ խաղերը անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքներում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումներն անցկացվում են Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում:

Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

Սանոսյանը մասնացկել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին

$
0
0

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Դատոն քաղաքում, մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Տնօրենների հերթական նիստի շրջանակներում քննարկվել է համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։ 

Քննարկվել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի կանոնադրության փոփոխության նախագիծը: 

«Նախարարը կարևորել է ընկերության հետ կապված խնդիրների արագ կարգավորման և ընկերության շահութաբերության ապահովման հարցը, բարձրացվել է նաև ձեռնարկությունում հայկական քվոտայով հաստիքների համալրման հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

$
0
0

Վրաստանում ևս մեկ դի է հայտնաբերվել Շովի աղետի գոտում, զոհերի թիվը հասել է 19-ի:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ այսօր մահացած կին է հայտնաբերվել, ինքնությունը դեռ պարզված չէ։ Փրկարարները շարունակում են ևս 16 մարդու որոնումները։

Ներքին գործերի նախարարությունը չի կարող ասել, թե որքան կտևի որոնողական աշխատանքները։

Օգոստոսի 3-ին Շովի քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով օգոստոսի 7-ին Վրաստանում հայտարարվել էր սգո օր։


Քիմ Քարդաշյանը լուրջ վնասվածք է ստացել

$
0
0

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ վերջերս լուրջ վնասվածք է ստացել։
Թե ինչպես է դա տեղի ունեցել, աստղը չի հստակեցրել, բայց նշել է, որ ուրախ է այժմ մարզումներին վերադառնալու կապակցությամբ, քանի որ ապաքինման ժամանակ ստիպված է եղել մոռանալ մարզասրահի մասին:

«Ես կոտրել էի ուսս և կտրել ջիլը, ուստի մի քանի շաբաթ մարզասրահ չեմ գնացել, բայց հիմա վերադարձել եմ», - իր ինստագրամյան էջում գրել է աստղը՝ ցուցադրելով մարզիչ Մելիսա Ալկանտարային։

Բանկի աշխատակիցը 5 այլ անձանց հետ բանկից շուրջ 458 միլիոն դրամ է հափշտակել

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Հայաստանում գործող բանկերից մեկի ներքին ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ՀՀ և այլ երկրների մի շարք քաղաքացիների հետ նախնական համաձայնությամբ, իր ծառայողական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման միջոցով, տվյալ բանկից սխեմատիկ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Մասնավորապես, իրականացված հսկայածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2008-2018թ․ ընթացքում ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնն զբաղեցնող Կ․Խ․-ն, ծառայողական գործունեության ընթացքում՝ 2015-2018թթ․ ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կազմել է արտերկրյա կամ Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների հետ՝ ՓԲԸ-ի (բանկի) ծրագրային ապահովման տարբեր մոդուլների տեղայնացման, ներդրման և կարգաբերման, կամ սարքավորումների երաշխիքային սպասարկման, այդ սպասարկման ժամկետները երկարացնելու աշխատանքների կատարման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պայմանագրեր, որոնք կնքվել են Բանկի և այդ ընկերությունների միջև։ Այնուհետև պայմանագրերով նախատեսված աշխատանքներն իբրև թե կատարված լինելու վերաբերյալ կազմվել են հանձնման-ընդունման ակտեր, որոնց հիման վրա Բանկի կողմից այդ ընկերությունների հաշվեհամարներին փոխանցվել են պայմանագրերով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք հափշտակվել են Կ․Խ․-ի և այդ մասնավոր ընկերությունների անունից հանդես եկած, Կ․Խ․-ի հետ հանցավոր համաձայնությամբ գործած ՌԴ-ի, Չեխիայի, քաղաքացի հանդիսացող անձանց կողմից։

Մասնավորապես, ռուսական «Ա․․․» ընկերության հետ կնքված պայմանագրերի միջոցով բանկից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 204.391.185,6 ՀՀ դրամին համարժեք 420.000 ԱՄՆ դոլար, Չեխիայում գրանցված «Բ․․․ Ե․․․․» ընկերության հետ կնքված կեղծ պայմանագրերով՝ ընդհանուր 160.489.445 ՀՀ դրամին համարժեք 333.250 ԱՄՆ դոլար։
Իսկ ՀՀ-ում գրանցված «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ի հետ կնքված կեղծ պայմանագրերի միջոցով բանկից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 93.225.370 ՀՀ դրամ գումար։

Պայմանագերով ձեռք են բերվել սարքավորումներ, որոնց կարիքն իրականում բանկը չի ունեցել և դրանք երբևէ չեն օգտագործվել, ինչպես նաև բանկի հետ կնքված մի քանի պայմանագրերով, Կ․Խ․-ի և «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ տնօրենի միջև հանցավոր համաձայնության արդյունքում, «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ն բանկին մատակարարել է ապրանքներ, որոնք նա հայաստանյան այլ ընկերությունից ձեռք է բերել պայմանագրով նախատեսված գումարից կրկնակի ցածր գնով՝ հափշտակելով ավելացած գումարը։

Հափշտակությունների նկարագրված հանցավոր սխեման Կ․Խ․-ն իրականացրել է՝ գործադրելով հիշյալ սարքերի և ծառայությունների ձեռք բերման անհրաժեշտությունը հիմնավորելու համար նեղ մասնագիտական գիտելիքներ, որոնց չեն տիրապետել բանկի գնումների համար պատասխանատու անձինք։ Օգտագործվել է նաև այն հանգամանքը, որ բանկում առկա չեն եղել հաստատված պրոցեսինգային կենտրոնի, դրանից բխող համակարգերի, ձեռք բերվող մոդուլների, սարքերի այնպիսի պարամետրեր, որոնցով մանրամասնված կլինեին դրանց ֆունկցիոնալ նկարագրերը, կառուցվածքը և այլն։

Առանձին դեպքում, հատուկ հանցավոր մեխանիզմն արդյունավետ իրականացնելու նպատակով, այլ երկրում, մասնավորապես, Չեխիայի Հանրապետությունում հիմնադրվել է ՌԴ-ում գործող հիմնական գործընկեր «Բ․․․» ՍՊԸ-ի անվանը համահունչ անունով, սակայն վերջինիս հետ որևէ առնչություն չունեցող «Բ․․․ Ե․․․» ընկերություն՝ հիմնական գործընկեր վերոնշյալ ՍՊԸ-ի դուստր ընկերությունը հանդիսանալու պատրանք ստեղծելու և Բանկին մոլորության մեջ գցելու նպատակով: Ավելին՝ բանկի ղեկավարության վստահությունը շահելու նպատակով Կ․Խ-ն կազմել է ՌԴ-ում գործող հիմնական գործընկեր ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի կողմից ստորագրված և ընկերության կնիքով կնքված, ռուսերեն լեզվով կազմված կեղծ գրություն այն մասին, որ Չեխիայում հիմնադրված ընկերությունը հանդիսանում է իրենց ընկերության ենթակապալառուն, և մի շարք տեխնիկական, խորհրդատվական ու իմպլեմենտացիոն խնդիրներ, առկա պայմանագրերին համապատասխան, պատվիրակվելու են նշված ընկերությանը:

Բացի այդ Կ․Խ․-ն Չեխիայում գրանցված «Բ․․․ Ե․․․․» ընկերության հետ կնքված կեղծ պայմանագրերով հափշտակված՝ ընդհանուր 160.489.445 ՀՀ դրամին համարժեք 333.250 ԱՄՆ դոլարի հանցավոր ծագումը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, պատկանելիությունը, ինչպես նաև դրանց առնչվող իրավունքների բնույթը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, Կ․ Խ․-ի ցուցումով, փոխանցված գումարը մաս-մաս կանխիկացվել է, մասնակի փոխանցվել Կ․Խ․-ի՝ չեխական այլ բանկում բացված հաշվեհամարին՝ փոխանցման կեղծ նպատակ նշելով «տեղական վճար»: Գումարի մի մասն էլ փոխանցվել է Բանկում որպես վարորդ աշխատած անձի՝ ՀՀ-ում գործող այլ բանկում բացված հաշվեհամարին, և գումարի հանցավոր ծագումը խեղաթյուրելու համար, որպես փոխանցման կեղծ նպատակ, նշվել է «վարկ»:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Կ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (1 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասին), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասին)։ Ներկայացվել է մեղարդանք և մեղադրյալի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոփոխվել է գրավով՝ 6.100.000 դրամի չափով։
Քրեական հետապնդում է հարուցվել նաև հանցավոր գործարքներում ներգրավված «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Ն․Ս․-ի, Չեխիայում գրանցված ընկերության տնօրեն Յ․Դ․-ի, ՌԴ-ում գործող «Ա․․․» ՍՊԸ-ի տնօրեն Վ․Վ․-ի, ինչպես նաև՝ արտերկրում բնակվող ՀՀ մեկ, ինչպես նաև՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի նկատմամբ։

Կ․Խ․-ի և Ն․Ս․-ի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար մեղարդյալներ Կ․Խ․-ի և Ն․Ս․-ի դրամական միջոցների, շարժական և անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելադրում։

Վերոնշյալ անձանցից մյուս 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նրանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նորանշանակ վարչապետին

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ահմադ Ալ-Հաշանիին:

Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:                  

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ մեր երկու երկրների համագործակցությունը որակական նոր մակարդակ կտեղափոխվի, ինչն իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության և Թունիսի Հանրապետության  հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ շարունակական առաջընթաց և բարօրություն»:

Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թեժանում է. 41 երկրների 181 քաղաքներից ժամանած ավելի քան 7 հազար մարզիկներ մրցելու են 19 մարզաձևում

$
0
0

Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թափ է հավաքում: 41 երկրների 181 քաղաքներից ժամանած ավելի քան 7 հազար մարզիկներ մրցելու են 19 մարզաձևում՝  աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, գոլֆ, մինի-գոլֆ, թենիս, լող, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, կանանց ֆուտզալ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ:

Օգոստոսի 5-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությունից հետո՝ օգոստոսի 6-ին, խաղարկվել է մեդալային առաջին հավաքածուն. Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայացել է սպորտային պարերի մրցումը:

Մրցումային առաջին օրը Գյումրու սպորտային-պարահանդեսային պարերի թիմը 15 ոսկե, 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել՝ դառնալով հաղթող: 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի (13 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ), Թեհրանի (3 ոսկի, 7 արծաթ, 6 բրոնզ) և Էջմիածնի (2 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ) թիմերը:

Մրցումային երկրորդ օրվանից՝ օգոստոսի 7-ից, պայքարը սկսվել է բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, բադմինթոն, բազկամարտ, թենիս, լող և հանդբոլ մրցձևերում: Ֆուտզալում կանայք պայքարի մեջ են մտել մրցումային 3-րդ օրը՝ օգոստոսի 8-ին:

Ֆուտբոլի մրցաշարերը կհյուրընկալեն Գյումրու ակադեմիայի, Ամասիայի և Էրեբունու խաղադաշտերը: Մրցաշարի եզրափակիչը կայանալու է օգոստոսի 18-ին: Ֆուտզալի հանդիպումներն ընդունում են Եղվարդն ու Աբովյանը: Այս մրցաշարերում ևս եզրափակիչները նախատեսվում են օգոստոսի 18-ին:

Վոլեյբոլի հանդիպումները հյուրընկալվում են Գյումրու ՄՊՄԴ մարզադահլիճում, Գազպրոմ-Արմենիա ուսումնամարզական համալիում, Գյումրու թիվ 30 միջնակարգ դպրոցում, Հայ-Սլավոնական համալսարանում: Բասկետբոլում կանանց եզրափակիչ խաղը կկայանա օգոստոսի 17-ին, տղամարդկանց պայքարում հաղթողը կորոշվի օգոստոսի 18-ին:

Լողափնյա վոլեյբոլի մրցումները ընդունում է Գրանդ սպորտ մարզահամալիրը: Կանանց պայքարը կավարտվի օգոստոսի 14-ին, տղամարդիկ հաղթողին կորոշեն օգոստսի 17-ին: Թենիսում պայքարը սկսվում է օգոստսի 8-ից:

Օգոստոսի 7-ից մեկնարկած բասկետբոլային պայքարը կանցկացվի 4 մարզադահլիճում՝ Շենգավիթի, Արթիկի, «Միկա» և «Արենա Դե ՏԷՑ»: Բասկետբոլի եզրափակիչները կկայանան օգոստոսի 18-ին, «Միկա» մարզահամալիրում:

Հիմնանորոգումից հետո առաջին անգամ մրցումներ կհյուրընկալի Արտաշատի քաղաքային մարզադաշտը. աթլետիկայի մրցումներն այստեղ կանցկացվեն օգոստսի 14-ից 16-ը:

Այլ մրցումների վայրերն ու ժամանակացույցը՝

Լող – օգոստոսի 7-9, Հիլս սպորտային համալիր

Թենիս – օգոստոսի 7-18, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր

Գոլֆ – օգոստսի 9-10, 12-13, «Արարատ» գոլֆ ակումբ

Հեծանվասպորտ – օգոստոսի 9-10, Շորժա – Ծովագյուղ – թերակղզի հատված

Հրաձգություն – օգոստոսի 9-14, Երևանի հրաձգության մարզադպրոց

Սեղանի թենիս – օգոստոսի 9-14, Չարենցավանի Ա. Մանուկյանի անվ. մանկապատանեկան մարզադպրոց,

Մինի-գոլֆ – օգոստոսի 13-16, Փլեյ Սիթի:

Նշենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

Եվրամիությունը ռազմական հեղաշրջման ֆոնին դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները. Բորել

$
0
0

Եվրամիությունը (ԵՄ) դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Հստակեցնեմ, որ սա ներառում է նաև համագործակցություն միգրացիոն հոսքերի հետ կապված (...): Այո, բոլոր գործողություններն այժմ կասեցված են՝ ֆինանսական աջակցություն, քաղաքացիական առաքելություններ, համագործակցություն անվտանգության հարցերի շուրջ»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը։

Բորելը նշել է, որ Բրյուսելն աջակցում է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ԷԿՕՎԱՍ) բոլոր գործողություններին՝ Նիգերի գահընկեց արված նախագահ Մուհամեդ Բազումի իշխանությունը վերականգնելու համար և չի ճանաչում ռազմական հեղաշրջումը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանային կազմակերպության ղեկավարների հանդիպումը «որոշիչ է լինելու»։

«Սա առանցքային խաղացող է տարածաշրջանում։ Ինչ էլ որ լինի ԷԿՈՎԱՍ-ի որոշումը, այն կիրականացվի։ Մենք կօգնենք լուծում գտնել»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով Նիգերում ռազմական միջամտության հեռանկարների մասին հարցին։

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Նիգերում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել:



Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>