Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

NBA. Գերազանցվել է մեկ մրցաշրջանում հեռահար նետումների թիմային ռեկորդը (տեսանյութ)

$
0
0

Ամերիկյան «Գոլդեն Սթեիթն» այսօր` մարտի 26-ին NBA-ի կանոնավոր առաջնության շրջանակում 128:120 հաշվով պարտության է մատնել «Դալասին»: Այդ խաղում կատարված հեռահար նետումներից մեկը դարձել է ռեկորդային:

 

Կալիֆորնիացիները «Մավերիկսի» զամբյուղը 3 միավորանոց 21 արդյունավետ նետում են կատարել և ընթացիկ մրցաշրջանում հեռահար նետումների թիվը հասցրել են 938-ի: Նախորդ ռեկորդը պատկանում էր նույն «Ուորիորզին», որը 2014/15 մրցաշրջանում կատարել էր 933 արդյունավետ հեռահար նետում:

 

Ռեկորդային նետումը պատկանում է «Գոլդեն Սթեիթի» հարձակվողական ոճի պաշտպան Քլեյ Թոմփսոնին:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>