Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Հայաստան» հիմնադրամի թիրախները ճիշտ են ընտրվել, բայց միշտ պետք է դրանք վերանայել. Թալար Կազանջյան

$
0
0

Հայկական բարեգործական ընդհանուր միության գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներին, ասաց, որ իրենց գոհացնում են կատարվող աշխատանքները:


«Ծրագրերը, որոնք իրականացվում են, կառուցված են հիմնահարցերի վրա»,- ասաց նա և նշեց, որ այս տարի հաշվի առնելով արցախյան իրողությունը, պետք է ավելի շատ կենտրոնանալ ժողովրդի կողքին լինելու հարցում:


Ըստ նրա՝ ծրագրերը միշտ բարելավելու կարիք կա, և պետք է  մասնագիտացած ծրագրերի մենեջմենթով զբաղվել, իմանալ, թե որոնք են մեր թիրախները, և դրա հիման վրա վերանայել ծրագրերը և տեսնել,  թե արդյոք մեր ընտրած թիրախներին հասնում ենք, թե՝ ոչ: «Ինձ թվում է, որ ավելի սեղմորեն պետք է վերանայվեն այդ թիրախները և կոմիտե լինի, որը հետևի այդ ամեն ինչի ծրագրավորմանը»,- ասաց նա և նշեց, որ եթե ճիշտ նպատակներ ընտրվեն, շատերը շահագրգռված կլինեն օգնություն ցուցաբերելու:


«Ես կարծում եմ, որ «Հայաստան» հիմնադրամի թիրախնե8ը ճիշտ են ընտրվել,  բայց միշտ պետք է վերանայել,  միշտ փոփոխության ենթարկել և փոփոխությունների հիման վրա բարելավել»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ այսօր կայացավ   «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>