«Մալագայի» ղեկավարությունը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում, ով կփոխարինի «Ռուբին» տեղափոխված Խավիեր Գրասիային:
Անդալուսյան թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել անվանի մասնագետ Խուանդե Ռամոսը,- հայտնում է «Մալագայի» պաշտոնական կայքը:
Ավելի վաղ՝ 2003-2004 մրցաշրջանոմ Ռամոսի գլխավորությամբ «մեդուզաները» Պրիմերայում զբաղեցրել են 10-րդ հորիզոնականը: 61-ամյա մասնագետի վերջին թիմը «Դնեպրն» էր, որը նա լքել է 2014 թվականին:
«Սևիլիայի» հետ 2 անգամ ՈւԵՖԱ-ի գավաթը նվաճած Ռամոսը վերջին անգամ Իսպանիայում աշխատել է 2008-09 մրցաշրջանում, երբ գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»: