Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Այս տեսքով օրենքն ընդունելով՝ խաղամոլությանը լուծում չենք տալիս. Ա. Սիմոնյանի՝ «Վիճակախաղերի մասին» նախագծին «Իմ քայլի» պատգամավորները դեմ էին, քննարկումը հետաձգվեց

$
0
0

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելուն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները դեմ արտահայտվեցին:

Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշեց, որ այս պահին օրենքն այս տեսքով օրենքն ընդունելով՝ խաղամոլությանը լուծում չենք տալիս:  Հանձնաժողովի անդամները նկատեցին, որ տարածքային բուքմեյքերական  գրասենյակների փակումը ոչ մի խնդիր չի լուծելու, քանի որ օնլայն տիրույթում որևէ սահմանափակում չի լինելու, դաշտը մոնոպոլիզացվելու է, նաև հարկեր չեն լինելու և պետությունը դրանից վնաս է կրելու:

Հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը նշեց՝ համաձայն է ԼՀԿ-ի առաջարկին, որ գոնե ամեն մարզում մեկական գրասենյակ թողնեն:

«Եթե մենք սխալված լինենք ու ստանանք հակառակ էֆեկտը, կարող ենք անիվը հետ պտտել: Քանի որ կանխատեսել ու հաշվարկել չենք կարող ու որևէ մեկը չի կարող, առաջարկում եմ համաձայնել մեր գործընկերոջ հետ և ամեն մարզում մեկական գրասենյակ թողնել»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը շարունակեց պնդել՝ օրենքի ընդունումն անհրաժեշտ է, և ընդգծեց՝ սկզբունքն այն է, որ եթե կարող են մի մասով խնդիր լուծել, ինչո՞ւ չլուծել:

Հաշվի առնելով պատգամավորների մեծամասնության դիրքորոշումը՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել և մի քանի օր ժամանակ հատկացնել, որպեսզի հարցն ավելի մանրամասն քննարկեն: Նա նկատեց, որ կոնկրետ առաջարկներից մեկի մասով կա ընդհանուր մոտեցում. գազալցակայաններում գործող վիճակախաղերը պետք է փակվեն:

Առաջարկն ընդունվեց, թեև նիստի ավարտից հետո վիճաբանությունը պատգամավորների միջև շարունակվում էր: Նախագծի համահեղինակ Սիփան Փաշինյանը պնդեց, որ նախագիծը պետք է ընդունել: «Եթե չանցկացվեց, ես այս օրենքը բերելու եմ այնքան, մինչև անցկացվի»,- նշեց պատգամավորը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>