Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ես կտրականապես դեմ եմ գեթ մի բուքմեյքերական գրասենյակի փակվելուն. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

$
0
0

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացված  «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը բուռն հակադարձումների պատճառ դարձավ՝ ընդ որում հենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև:

Նշենք, որ նախագիծը ներկայացրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե կտրականապես դեմ է նախագծի որոշ դրույթներին՝ մասնավորապես բուքմեյքերական գրասենյակները կամ «բեթշոփերը», բացառությամբ սահմանված վայրերի, փակելուն և զուգահեռաբար թույլ տալ, որպեսզի օնլայն տիրույթում խաղադրույքներ կատարեն:

«Ես կողմ եմ վիճակախաղերին արգելափակմանը ՀՀ-ում, բայց, քանի որ մեծ մասը տեղի է ուենում օնլայն տիրությում, որը շատ ավելի գրավիչ և հեշտ է, ես կտրականապես դեմ եմ գեթ մի բուքմեյքերական գրասենյակի փակելուն»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանը մեջբերեց Ալեն Սիմոնյանի այն դիտարկումը, որ անթույլատրելի է, որ Բժշկական համալսարանի դիմաց շարունակի գործել գրասենյակ,  որտեղ կարող են խաղադրույք կատարել: «Բայց պարոն Սիմոնյան, մոռանում ենք, որ մարդը հենց Բժշկական համալսարանի լսարանում կարող է հեռախոսով խաղադրույք կատարել, դրա մասին չե՞ք մտածում: Այսինքն՝ թողնում ենք, որ դասախոսության ժամանակ խաղադրույք կատարեն, բայց ասում ենք՝ հանկարծ դիմացի մայթ չանցնես և կատարես, ընդ որում, եթե անցնի և մտնի գրասենյակ մեկ-երկու խաղադրույք  կատարելու՝ դրանց վրա շատ ժամանակ ծախսելով, օնլայն տիրույթում կարող են մեկ ժամվա մեջ 20-30  խաղադրույք կատարել զուգահեռ»,-ասաց նա և հավելեց՝ Սիմոնյանին հարգում է, իր պայքարի ընկերն է, բայց չի կարող իր խղճի առաջ հանգիստ լինել, եթե այս ամենի մասին չբարձրաձայնի:

«Ես ճանաչում եմ շատ մարդկանց, նաև հազատ մարդկանց, ովքեր ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ էին գրասենյակում խաղադրույք կատարում, իսկ երբ գրանցվեցին օնլայն տիրույթում, այդ խաղադրույքների թիվը  100-200  անգամ բարձրացավ: Այսինքն՝ դու կարող ես պառկած, օնլայն տարբերակով քո ամբողջ աշխատավարձը ծախսես, և դրա մասին չիմանան ոչ քո ընկերները, ոչ քո ընտանիքը»,-ասաց նա:

«Բեթշոփերը» չփակելու ևս մեկ հիմնավորում մատնանշելով՝ Հայկ Սարգսյանն ասաց, որ դրանով հարյուրավոր մարդիկ մնում են գործազուրկ, և նրանց մի մասը դառնալու է նպաստառու և բեռ պետության վրա, մինչդեռ այժմ նա աշխատավարձ է ստանում, իր կարիքներն է հոգում և եկամտահարկ էլ վճարում է:

Նա ասաց, որ այդ ընկերությունները հարյուրավոր տարածքներ են վարձակալությամբ վերցրել, իսկ այդ օրինագիծն ընդունելու դեպքում մեծ գումարներ չեն վճարվելու, այդ տարածքի տերերն են վնասներ կրելու:

«Այս վարձակալողներից միայն 27 մլն դրամ եկամտահարկ վճարում է «Գուդվինը»: Ինչու եմ սա ասում, որովհետև միայն նրանք են այդ թվերը տրամադրել, համոզված եմ մյուսներն էլ մեծ հարկերն են մուծում»,-ասաց պատգամավորը:

Սարգսյանը անդրադարձավ անչափահասների՝ խաղադրույք կատարելու արգելքին, նշելով, որ  օրինակ ինքը անչափահաս տարիքում ավագ ընկերոջ անձնագրի տվյալներով կարողացել է խաղալ:

Նա նաև նշեց, որ այս օրենքով  դաշտը գնում է մոնոպոլացման:

«Կոնկրետ «Գուդվինն» ասում է , որ այս օրենքի պատճառով ինքը փակվելու է, և միլիարդից ավելի հարկերն ու տուրքերը չի մուծելու: Եթե մեկ ընկերություն փակվեց, մյուսների մոտ ավելի շատ հաճախողներ եղան, դրանից նրանց հարկերը չեն ավելանա, դրանք հաստատագրված վճարներ են»,-ասաց նա:

Եվս մեկ դիտարկում. ըստ Հայկ Սարգսյանի՝ զինծառայողները, ոստիկանները, որոնք ծառայության մեջ են, բացառապես օնլայն են խաղում և դրանց վրա աչք են փակում:

«Մենք սրանով մեր պետությանը մի քանի միլիարդից զրկում ենք, ասում ենք՝ ոչինչ, թող ժողովուրդը չխաղա, բայց դե գնալու են և օնլայն տարբերակով ավելի մոլի են խաղալու»,-ասաց նա:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles