Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Լոռու մարզում «Mitsubishi Airtrek»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում

$
0
0

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 03։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Նիկոլայ Ս․-ն իր վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայով Պրիվոլնոյե ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Նիկոլայ Ս․-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այսօր՝ ժամը 06։00-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ Կարեն Մ․-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։


Թուրքիայում՝ մակարոնի գործարանում, պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժել

$
0
0

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարյա նահանգի մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ  է վիրավորվել:

Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

«Անատոլիական ավտոմայրուղուց Հենդեկ տանող ճանապարհին գտնվող մակարոնի գործարանում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, հաղորդագրությունը ստանալուց հետո բազմաթիվ շտապօգնության մեքենաներ և հրշեջ բրիգադներ են ուղարկվել դեպքի վայր»,- հայտնել է հեռուստաալիքը։

Տուժածներին բժշկական խմբերը տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Հրշեջ-փրկարարների աշխատանքները  շարունակվում են։

Դավիթ Սարգսյանը մնալու է վարչական հսկողության տակ այնքան, քանի դեռ շարունակվելու է նախաքննությունը․ նա միայն բակում զբոսնելու թույլտվություն ունի. փաստաբան

$
0
0

Դեռևս մայիսի 26-ին Դատարանի որոշմամբ Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը 20 օրով կալանավորվել էր։ Մինչ այդ, իրավապահները ժամեր շարունակ նրա տանը խուզարկություն էին կատարել։ Այնուհետև հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը քննելով Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը, որոշել էր կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։

Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։

168.am-ի հետ զրույցում Արցախի փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Սարգսյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանը խոսելով իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, ասաց՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ հարուցվել է վարչական հսկողություն, որը վերջնաժամկետ չունի։

«Այսինքն՝ Դավիթ Սարգսյանը մնալու է վարչական հսկողության տակ այնքան, քանի դեռ շարունակվելու է նախաքննությունը։ Այս կապակցությամբ մենք վերաքննիչ բողոք էինք ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն բողոքն անհեթեթորեն մերժվել է։ Ներկա պահին Դավիթ Սարգսյանը թեպետ վարչական հսկողության տակ է, բայց նույն տնային կալանքի ռեժիմում է, քանի որ երեկոյան ժամը 19։00-ից հետո տանից դուրս գալու հնարավորություն չունի։ Բացի այդ, խանութ գնալու, բանկ մտնելու կամ սպասարկման որևէ սրահ գնալու հնարավորությունից զրկված է։

Այս գործով վերջերս նաև այլ իրադարձություն է տեղի ունեցել՝ Դավիթ Սարգսյանին պատկանող մեքենան ևս առգրավել են՝ այս գործի շրջանակներում»,- նշեց Ռոման Երիցյանը։

Ըստ փաստաբանի, Ստեփանակերտի քաղաքապետն իր երեխայի հետ խանութ գնալու համար պետք է դիմի քննիչին, նրանից ստանա թույլտվություն և միայն դրանից հետո երեխայի հետ գնա խանութ։ Կամ՝ վարսավիրանոց գնալու համար  քննիչից պետք է ստանա թույլտվություն։ Միայն բակում զբոսնելու արգելք չունի։

«Իմ պաշտպանյալը երեկոյան 19։00-ից սկսած մինչև առավոտյան 07։00-ն պետք է տանից դուրս չգա։

Նախաքննությունը չի կարող շարունակվել 1 կամ 2 տարի, Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է ծանր հանցագրծության մեջ, որի առավելագույն ժամկետը՝ մեղադրանքն առաջադրելու պահից, 8 ամիս է։ Բայց, օրինակ, այստեղ կարող են ժամկետներից շեղվելու նպատակով քրեական վարույթը ձևականորեն կասեցնեն կամ նման այլ գործողություն իրականացնեն»,- եզրափակեց Ռոման Երիցյանը։

Ի դեպ, ավելի վաղ Ռոման Երիցյանն ասել էր, որ վստահ է՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորման հիմքը ոչ միայն քաղաքական է, այլև  Սրբազան շարժմանը խոչընդոտելն է։

«Իմ տրամաբանությամբ, այս ամենի հիմքը հանդիսացել է նաև այն, որ Դավիթ Սարգսյանի կինը 2020 թվականից սկսած կոշտ քննադատություններ է հնչեցնում ՀՀ իշխանությունների հասցեին։ Նաև հիմնական խնդիրը, որն առաջացել է ՀՀ իշխանությունների և Ստեփանակերտի քաղաքապետի միջև, այն է, որ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի կնոջ կողմից վրանների տեղադրումը 2020 թվականի պատերազմից հետո իրականություն չդարձավ։

Դավիթ Սարգսյանն ասել էր, որ երեխաների համար անձամբ միջոցառում կկազմակերպի, վրաններ տեղադրելու կարիք չկա։ ՀՀ իշխանությունները հիմա ամենահարմար տարբերակն են ընտրել Դավիթ Սարգսյանին պատժելու կամ այս շարժումից նրան մեկուսացնելու համար»,- նշել էր փաստաբանը։

Խաղաղության ծրագիրը չպետք է Ուկրաինային պարտադրվի դրսից․ Սալիվան

$
0
0

Ուկրաինայի կառավարությունը պետք է դառնա առաջատարը Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցում։ Խաղաղության ծրագիրը չպետք է պարտադրվի երկրին դրսից։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա նշել է, որ ցանկացած խաղաղ նախաձեռնություն, որը հակասում է ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, արդար և կայուն չի լինի։

«Ես կարծում եմ, որ խաղաղության ցանկացած ծրագիր, որը նպատակ ունի էապես խաղաղություն պարտադրել Ուկրաինայի ժողովրդին, որը հակասում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ժողովրդավարության և ազատության հիմնարար սկզբունքներին, արդար և կայուն չէ», - ասել է Սալիվանը:

Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը մինչև սեպտեմբերի վերջ կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։

ԱՄՆ-ը մեկնաբանել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Թուրքիայի մտադրությունը

$
0
0

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, մեկնաբանելով ԲՐԻԿՍ-ին միանալու Անկարայի մտադրությունը, ասել է, որ երկիրը կարող է հարաբերություններ հաստատել ում հետ ցանկանում է, մինչդեռ Վաշինգտոնը վստահ է ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ երկկողմ հարաբերություններում։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիան ինքնիշխան և անկախ պետություն է։ Նա կարող է կապեր հաստատել ում հետ ցանկանում է:

Մենք վստահում ենք Թուրքիայի հետ մեր երկկողմ պաշտպանական հարաբերություններին՝ որպես ՆԱՏՕ-ի ուժեղ գործընկերոջ»:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել, նրա հայտը կքննարկվի։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան

$
0
0

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Էլինա Ավանեսյանը կրկին բարելավել է դիրքը. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

$
0
0

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը:

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 49-րդ տեղն է զբաղեցրել դասակարգման նոր աղյուսակում։ Սա Էլինայի լավագույն ցուցանիշն է վարկանիշում։

Աղյուսակը շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը, իսկ US Open-ի նորընծա չեմպիոն Արինա Սաբալենկան երկրորդն է:

Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ ներկայացուցիչ  Ջեսիկա Պեգուլան։

Ֆրանսիայի արտգործնախարարը խոստացել է պաշտպանել Հայաստանը «ռուսական ճնշումից»

$
0
0

Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է։ Ֆրանսիայում շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են, և Հայաստանը դրանցից մեկն է։ Իմացեք, որ միշտ կարող եք ձեր հույսը դնել մեր աջակցության վրա։  Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Չնայած սպառնալիքներին, չնայած ակնհայտ թշնամանքին, որը Ռուսաստանը դրսևորում է և ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն և ազատություն, փուլ առ փուլ առաջ է գնում», - ասաց Սեժուրնեն՝ շեշտելով, որ սա է պատճառը, որ Ֆրանսիան աջակցում է նաև Ուկրաինային։

Նա նաև շեշտեց, որ Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ-ն պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությանը, և շեշտելով, որ երկու երկրի պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմանը, նման մտադրություններ ոչ ոք չունի։ 

Նա հավելեց Ֆրանսիան պատրաստվում է աջակցել Հայաստանին ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ մարդասիրական բնագավառում՝ 29 մլն եվրո տրամադրելով փախստականների աջակցությանը: Բացի այդ, Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված աջակցությունը։

Պատասխանելով լրագրոների հարցերին՝ Ստեֆան Սեժուրնեն նաև ընգծեց, որ իր այցը Հայաստան հաստատվել է Ֆրանսիայի նոր վարչապետի և նախագահի կողմից: 

«Կարելի է ասել, սա պետության հանձնառության շարունակականությունն է դրսևորում, մեր պաշտպանած արժեքների փոփոխություն չի լինելու։ Մեր հարաբերությունների ու աջակցության շարունակակությունը պահպանվելու է», - նշեց նա՝ շեշտելով, որ գուցել կլինի պաշտոնյաների փոփոխություն, սակայն հանձնառությունը կշարունակվի, ինչի մասին փաստում է նաև իր ներկայությունը:

 

 

 


Լոռիում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

$
0
0

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  Ժամը 07:50-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Toyota Land Cruiser Prado» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխությունը. «Սյոգուն»-ը ստացել է 18 մրցանակ

$
0
0

Լոս Անջելեսում տեղի է ունեցել հեղինակավոր «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության 76-րդ արարողությունը: Արդյունքում 2024 թվականի լավագույն սերիալներն են «Սյոգուն»-ը (Shōgun) և «Հնարքներ»-ը (Hacks)։ Արդյունքները հրապարակված են մրցանակաբաշխության կայքում։

«Սյոգուն»-ն այս տարի առաջադրվել էր «Էմմի»-ի 25 անվանակարգերում։ Արդյունքում այն ստացել է 18 մրցանակ։ «Հնարքներ»-ն այս տարի առաջադրվել էր 16 անվանակարգում, սակայն միայն երեքում է արժանացել մրցանակների։

Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել «Սյոգուն»-ը, լավագույն դրամատիկ դերասանուհի՝ Աննա Սավային («Սյոգուն»), լավագույն դրամատիկ դերասան՝ Հիրոյուկի Սանադան («Սյոգուն»), կատակերգական ժանրի լավագույն դերասանուհի՝ Ջին Սմարթը («Հնարքներ»), կատակերգական ժանրի լավագույն դերասան՝ Ջերեմի Ալեն Ուայթր («Արջ»), լավագույն մինի-սերիալ՝ «Եղնիկ»-ը, մինի սերիալի լավագույն դերասանուհի և դերասան՝ Ջոդի Ֆոսթեր և Ռիչարդ Գեդ («Իսկական դետեկտիվ. Գիշերվա երկիր» և «Եղնիկ»), դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսոր՝ Ֆրեդ Տուա («Սյոգուն»), կատակերգական սերիալի լավագույն ռեժիսոր՝ Քրիստոֆեր Սթորեր («Արջ»):

2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի տարելիցին կկատարվի հոգեհանգստյան կարգ

$
0
0

Սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով նահատակված ու սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հոգիների խաղաղության համար: Այս մասին հայտնում են Արցախի թեմից։

«Կոչ ենք անում միահամուռ կերպով մեր աղոթքները վերառաքենք Ամենակարող Տիրոջը, որ Նա խաղաղություն տա ննջեցյալների հոգիներին ու մխիթարություն բերի նրանց ընտանիքներին և մեր ազգին` մեր ունեցած կորուստների համար»,-գրված է հայտարարության մեջ:

Երևանում պարեկները 43-ամյա երկու տղամարդու են ձերբակալել․ նրանցից մեկի մոտ զենք է հայտնաբերվել

$
0
0

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները գիշերային ծառայության ժամանակ Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 43-ամյա երկու տղամարդու: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից

Խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, գաղտնի փականով դանակ և արցունքաբեր գազաբալոն:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, նշանակվել է փորձաքննություն:

Ադրբեջանն անհանգստացած է՝ ՀՀ կառավարությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Անդրանիկ Քոչարյան

$
0
0

Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունը և նրա զինված ուժերն իր ղեկավարությամբ իրականացնում են լայնածավալ ծրագրեր մեր բոլորիս անվտանգության մակարդակը մի քանի աստիճանով բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ամբողջ սահմանով ամրաշինական աշխատանքներ են տարվում: Ես դրանց անվանում եմ ամրոցներ, իսկ ամրոցների մեջ ծառայություն տանող անձնակազմը բավականին պաշտպանված է, պաշտպանված անձնակազով հակահարված տալը շատ դյուրին է լինելու»,- ասաց նա:

Նա նշեց, որ բնական է Ադրբեջանի անհանգստությունը: «Առաջին պատերազմում ունեցել է անհաջողություն՝ պարտություն տեսքով, իսկ 44-օրյա պատերազմում արձանագրեց հաջողություններ ու հիմա անհանգստացած է, թե ինչ է լինելու»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է նոր սպառազինությամբ, անձնակազմով և այն կառույցներով, որը մեզ ավելի վստահ կդարձնի խաղաղության օրակարգին հասնելու համար:

«Իհարկե, մենք էլ ենք անհանգհստացած այն մեծ ծավալի սպառազինման ձեռքբերումով, որն իրականացնում է Ադրբեջանը, բայց անհանգստության մասին չպետք է շատ խոսել, պետք է գործել»,- ասաց Քոչարյանը:

Ակնկալում եմ, որ թանգարանի մոտ հերթեր են լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրության մասին

$
0
0

Այսօր մեզ համար շատ խորհրդանշական օր է, որովհետև մեր Պատմության թանգարանում հնարավորություն ենք ունենում միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ցուցադրության առանցքային նմուշը Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պահպանված մասերն են, որոնք հատուկ կարևորություն ունեն մեր հանրության համար:

Անդրեասյանի խոսքով՝ այս ցուցադրությունը կարևոր է բազմաթիվ առումներով՝ թե՛ թանգարանային կյանքի աշխուժացման ու որակի բարձրացման իմաստով, թե՛ հանրության՝ մշակույթին ավելի մեծ չափով առնչվածություն ունենալու և թե՛ միջազգայնացման ուղղությամբ ջանքերի տեսանկյունից։

Հարցին՝ ինչու է ընտրվել մայրության թեման և ինչու է ցուցադրության բացման համար ընտրվել Անկախության օրը, Անդրասյանը նշեց, որ կանանց դերի մասին հանրային կյանքում խոսելիս շատ կարևոր է անդրադառնալ նաև տարբեր դարաշրջաններում կանանց ունեցած դերին։

«Մեր պետականության զարգացման գործում կանայք ունեն առանձնահատուկ նշանակություն: Հուսով եմ՝ Անկախության օրը ցուցադրության բացումը հնարավոր կդարձնի այդ կարևոր խոսակցությունը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ առաջին հերթին ակնկալում է, որ թանգարանի մոտ հերթեր կլինեն այս կարևոր ցուցադրությունը տեսնելու համար:

Նա նաև տեղեկացրեց, որ առանցքում Անահիտ աստվածուհու բրոզե արձանն է, բայց ցուցանմուշները մի քանիսն են լինելու, նաև հույս հայտնեց, որ սա կլինի հայաստանյան մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը:

Նշենք, որ Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:

Ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը, այս ճանապարհին Ֆրանսիայի աջակցությունը շատ բարձր ենք գնահատում. Փաշինյան

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն և կարևորել Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում: «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, և այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է նաև ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի պատրաստակամությունը:

Ստեֆան Սեժուրնեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես շեշտել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացման կարևորությունն անվտանգության ու տնտեսության բնագավառներում: «Ֆրանսիան Հայաստանի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին, մենք նաև բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի ամրապնդվեն հարաբերությունները մեր երկու ժողովուրդների միջև»,- նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ փոխգործակցության շուրջ: Կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշման ընդունումը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:


Սթիվ Զաիլյանն արժանացել է «Էմմի» մրցանակի՝ ճանաչվելով լավագույն ռեժիսոր (տեսանյութ)

$
0
0

Ամերիկահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Film Rites կինոընկերության հիմնադիր Սթիվեն Զաիլյանը «Ռիփլի» մինի սերիալի համար արժանացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի՝ ճանաչվելով լավագույն ռեժիսոր, հայտնում է deadline.com-ը:

Զաիլյանը նաև «Ռիփլի»-ի սցենարիստն է: Սերիալը բաղկացած է 8 դրվագից և հիմնված է Պատրիսիա Հայսմիթի հոգեբանական թրիլլերի վրա։ Սերիալը նկարահանվել է Իտալիայում:

Իր ելույթում Զաիլիանն ասել է, որ հիացած է Իտալիայի գեղեցիկ բնապատկերներով, ինչպես նաև երախտապարտ է դերասանական կազմին և նկարահանող անձնակազմին:

«Իտալիայում «Ռիփլի»-ն նկարահանելն արդեն իսկ պարգև էր, երազի պես էր: Դրանից հետո ինձ ոչինչ պետք չէր: Ես այս պատիվը կիսում եմ բառացիորեն հարյուրավոր մարդկանց հետ, որոնք աշխատել են «Ռիփլի»-ի վրա»,- ասել է ռեժիսորը, որը 1994 թվականին հեղինակավոր «Օսկար» մրցանակի է արժանացել  «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

 

Քաղաքացին Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել

$
0
0

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 15-ին, ժամը 20.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին զինամթերք է թողել:
Նշված վայր մեկնած Արմավիրի բաժնի ոստիկանները հայտնաբերել են երկու պարկ և փայտյա արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են զենքի նմանվող առարկաներ: Այս ամսին հաղորդում են ՆԳՆ-ից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 7,62 մմ տրամաչափի «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի ջնջված համարով ինքնաձիգ, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն գնդացիր, տարբեր տիպի որսորդական 2 հրացան, կարճեցված փողով 4 հրացան, նռնակներ, տարբեր տիպի 4 ատրճանակ, երկփողանի հրացանի ագուցարան, սվին-դանակ, ծխանռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տիպի ու տրամաչափի փամփուշտներ, այդ թվում՝ ինքնաձիգի ու գնդացրի, հրանոթի արկի մարտական գլխիկ, տարբեր տեսակի ինքնաձիգի և որսորդական հրացանների դետալներ, պայթաղյուսներ, սաղավարտ, զրահաբաճկոն և այլն:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԶՈւ-ն սպառազինության որևէ խնդիր չի ունեցել 44-օրյայի ընթացքում. Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ին

$
0
0

ԱԺ ճեպազրույցների ժամանակ իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչները նորից քննադատեցին նախկիններին: Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե մեր զինվորները «բանկա, բութուլկաների» հետևն են կանգնած եղել, իսկ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ժողովրդից, որը նաև նախկին բոլոր ղեկավարների անունից է:

Այս մեղադրանքներին անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ապատեղեկատվություն պետք է արժանանա հերքման:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով փոխեց ՀՀ սպառազինությունների գնման պլանն ու գնեց իր «սելֆիի ՍՈւ-երը», մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆին՝ մի քանի տասնյակ մլն դոլար:

«Ըստ մեր սպառազինությունների գնման պլանի, նախատեսված էր գնել շուրջ 2,500 ԱԹՍ, որոնց կեսը պետք է հասներ ՀՀ մինչև 2020 թվականը: Փաշինյանը փոխեց դա, փոխարենն առավ իր «սելֆիի ՍՈւ-երը, որոնք պատերազմական գործողություններում չեն օգտագործվել և չէին էլ կարող օգտագործվել, որովհետև մարտագլխիկների խնդիր կար: Դե թող գնան պատասխան տան, մի հատ էլ դրա համար ներողություն խնդրեն», - ասաց նա:

Ըստ Մամիջանյանի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա ու ներողություն խնդրի նաև նրա համար, որ հոկտեմբերին զինադադար չի կնքել, ու առնվազն հոկտեմբերի կեսերից սկսած բոլոր զոհերը նրա անձնական պատասխանատվությունն են:

«Թող գնա ներողություն խնդրի նրա համար, որ իրեն դավաճան չանվանելու համար, հաջորդ արտահերթին թեկնածու առաջադրվելու համար ինքն այդքան լույս տղաների զոհեց:
Մեկ էլ պահեստների լիուլի լինելու մասին էին խոսում. ես թիվ չեմ հնչեցնի, բայց կասեմ, որ կեսից պակասն է օգտագործվել առկա արկերի: ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, և դա եղել է մեր թողած և ձեռք բերած սպառազինության հաշվին: Բազմիցս խոսվել է նրա մասին, որ ՀՀ զինված ուժերը 50 տոկոսից պակաս են ներգրավված եղել պատերազմի ընթացքում», - շեշտեց պատգամավորը;

70 տարեկանում կյանքից հեռшցել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը

$
0
0

70 տարեկանում մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը։

Նա եղել է Ջեքսոն 5-ի և ռոքնռոլի փառքի սրահի անդամ։

 

Bahamut հիմնադրամը կտրամադրի  50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար (տեսանյութ, լուսանկարներ)

$
0
0

Օրերս  Հայաստանի բլոկչեյն էմբասիում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և  «Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ  Արամ Ջիվանյանը համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել են «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի մանրամասները։ Մրցույթն այս տարի իրականացվելու է «Ֆասթ Մեդիա» և «Բահամուտ» հիմնադրամի  հետ գործակցությամբ։

 

 

Ծրագրով նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ իրենց նախագծերն իրականացնելու համար։ Մրցույթի նախնական փուլը հաղթահարած նախագծերը կդիտարկվեն ժյուրիի կողմից, ինչին կհաջորդի հաղթողների ընտրման փուլը։ Ծրագրի մրցանակային ֆոնդը 290 մլն ՀՀ դրամ է, որը կբաշխվի հաղթող ընկերությունների միջև, յուրաքանչյուրին՝ մինչև 10 մլն դրամ։ Ավելին, հաղթողներից լավագույնները կստանան հավելյալ՝ 50 մլն ՀՀ դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ, «Բահամուտ» հիմնադրամի կողմից։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ նախագիծը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքների ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմանը, արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը։ Վերջինս նաև ընդգծել է, որ ծրագրերի ընտրության ժամանակ ընկերություններին չեն սահմանափակելու կոնկրետ պրոդուկտի կամ գաղափարի շուրջ, քանի որ շուկան ինքն է թելադրում, թե այս տարի կամ առհասարակ ինչ պահանջարկ կլինի դաշտում․ «Ամենակարևորն այն է, որ այդտեղ պետք է  լինի իննովացիա և մրցակցային տարբերություններ։ Մենք ուզում ենք տեսնել, թե ինչ գաղափարներ և ինչ պրոյեկտներ գոյություն ունեն», - ասել է նա։

«Ֆասթ Մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը,  անդրադառնալով նախագծի հեռուստատեսային տարբերակի առաձնահատկություններին, նշել է, որ նախատեսված է նկարահանել 12 հաղորդում, որոնց ընթացքում  ներկայացվելու են կադրից դուրս մնացած ուշագրավ դրվագները․ «Դետալային աշխատանք է տարվելու ամեն մասնակցի հետ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա լավագույնս ներկայանալ», - ընդգծել է նա։

«Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանի խոսքով շեշտը դրվելու է բոլոր ստարտափերին առավելագույնս օգտակար լինելու վրա․  «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ այս գործակցությունն սկիզբ է դնում Web3-ում նոր մշակույթի զարգացմանը։ Բահամուտի մոտեցումը լինելու է մասնակից ընկերությունների մեջ գտնել ամենամեծ ներդրման ներուժ ունեցողներին և տրամադրել ոչ միայն դրամաշնորհ, այլև գործընկերային հարաբերություններ ստեղծել, ներդրումներ կատարել այդ ընկերությունում», - ասել է նա։

Bahamut հիմնադրամի մասին

«Բահամուտ» հիմնադրամը քայլում է  նորարություններին համընթաց՝ առաջարկելով աջակցություն և ֆինանսավորում բոլոր այն նախագծերին, որոնք հարթակ են բերում նոր գաղափարներ, ստեղծում կայուն արժեքներ և Web3-ի աշխարհ ներգրավում նոր օգտատերերի։ Հիմնադրամը տրամադրում է աջակցություն գալիք սերունդներին՝ ընձեռելով սովորելու և նորը ստեղծելու բազում հնարավորություններ։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

 

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>